Բլոգ

14.05.2018 Սա նաև երկրում առկա կոռուպցիայի ամենաբարենպաստ պատճառներից մեկն է

Նոր իշխանությունից ժողովրդի սպասելիքներն այսօր ոչ միայն մեծ են ու պահանջատիրական, այլև հիմնված են խորը հավատի վրա: Այս պայմաններում նոր կառավարությունը պետք է պատասխանատվության հետ միասին նաև առավել կարևոր՝ ժողովրդի ապրումներն առաջնային կիսողի դերը ստանձնի: Մեր նման փոքր բնակչությամբ երկրներում, որտեղ բոլորն իրար գիտեն, միջանձնային հորիզոնական կապերը շատ ամուր են։ Ազգակցական, բարեկամական և ընկերական ներազդեցություններն իշխանության ներկայացուցիչների վրա ֆինանսական, կադրային և այլ կարևոր հարցերում ավանդաբար եղել են որոշիչ գործոններ։ Սա նաև երկրում առկա կոռուպցիայի ամենաբարենպաստ պատճառներից մեկն է։ Լուծումը միակն է․ մտերիմների պրեսինգը նոր իշխանության ներկայացուցիչների վրա պետք է վերացնել։ մանրամասն →

09.05.2018 Այս հեղափոխությունը ստիպեց վերանայել քանակի ու որակի սահմանները

Սիրելի հայրենակիցներ, Այս օրերին հասկանալի դարձավ, որ մենք ունենք հաղթանակների պատրաստ սերունդ: Մինչ այդ մեր ժողովուրդը հաղթանակներ է կերտել, բայց ավելորդ համեստության, ինչ-որ տեղ նաև քաղաքավարության ու փոքր ազգի նեղվածության բարդույթները չեն թողել յուրացնել և պահել հաղթողի դափնիները: Ուրախ եմ, որ նոր սերնդին խորթ է ամեն տարի ռուսական ալիքներով ՄԱՅԻՍԻ 9-ի շքերթ նայելիս՝ հիասթափվել, որ մեր մարշալների անունները չեն հնչում, իսկ օրինակ վրացի կապիտաններին բաժին են հասնում շնորհակալություններ և խոնարհումներ: Իրականություն է, որ հաղթեցինք անարդարության դեմ ատամները սեղմելու, պատերի տակ հիասթափության և նեգատիվի հառաչանքներ արձակելուց բացի այլ քայլեր չձեռնարկելու հայկական վարկածին: մանրամասն →

Պարույր Սևակը մեծ մտածող էր, առաջ նայող մարդ
24.01.2018 Պարույր Սևակը մեծ մտածող էր, առաջ նայող մարդ

Ընդհանրապես յուրաքանչյուր հանճարեղ մարդու անգամ բնական մահվան մեջ մարդիկ առեղծված կամ խորհրդավորություն են փնտրում, եթե չասենք, որ երբեմն էլ ընկնում են ծայրահեղությունների գիրկն ու այնտեղ քաշելու հետևողական փորձեր անում մյուսներին: մանրամասն →

Բռնության դեմ պայքարի մասին
20.11.2017 Բռնության դեմ պայքարի մասին

Վերջին կես դարվա ընթացքում պայծառ տոնական օրերի շարքը սկսել է համալրվել տարաբնույթ պայքարի օրերով: Վատն այն է, որ դրանք գնալով շատանում են՝ ապացուցելով համամարդկային թույլ կամքը մերժելի երևույթներն իսպառ վերացնելու հարցում: Միջազգային օրացուցային օր է բռնության դեմ պայքարի օրը, ինչը, մեկ կամ մի քանի հիշեցման առիթ ունենալով, չի կարող անհետանալ: Բռնություն կա յուրաքանչյուր բնագավառում: Դրան նպաստող գործոնների շրջանակը բավական լայն է՝ անտարբերությունից մինչև քարոզչություն: մանրամասն →

Մեր երկիրն, ինչպես շատ հարցերում, կենսաթոշակառուների առումով էլ տարբերվում է իր <<ունիկալ մոտեցմամբ>>
09.10.2017 Մեր երկիրն, ինչպես շատ հարցերում, կենսաթոշակառուների առումով էլ տարբերվում է իր <<ունիկալ մոտեցմամբ>>

Պաշտոնաթող մեր նախկին գործընկերներին վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի հետ հրավիրեցինք ընկերական երեկոյի: Մեկ անգամ ևս մեր գործընկերները տեղում ապացուցեցին, որ նոր սերունդը սովորելու, օրինակ վերցնելու և խորհուրդներ հարցնելու մեծ շտեմարան ունի… Շնորհակալություն գեղեցիկ երեկոյի և հաճելի հուշերի համար… մանրամասն →

Շնորհավոր Տարեցների օրը
01.10.2017 Շնորհավոր Տարեցների օրը

Ընդհանրապես, երբ ասում են ՏԱՐԵՑՆԵՐԻ ՕՐ, թվում է ոչ այնքան հաջող թարգմանություն է, քանի որ, տոնական տրամադրություն չի պատճառում, այլ խորհելու առիթ է տալիս։ Այս օրը սովորաբար տարիքով մեծ շատ մարդկանց եմ աշխատում հանդիպել։ Հիմնականում ստացվում է, այնպես, որ օրվա հերոսների հումորով, աշխույժ և կյանքով լեցուն մոտեցմամբ վարակված եմ հեռանում․․․ մանրամասն →

Հայաստանում պետք է իրականացվի բացառապես սանիտարական որս
21.08.2017 Հայաստանում պետք է իրականացվի բացառապես սանիտարական որս

Հայ քաղաքական ներկապնակում կանաչների կամ էկոլոգիական գաղափարախոսությունը պոպուլյար չէ, չկա այս ծրագրային պլատֆորմով քաղաքական պայքար մտած ուժ, իսկ հիմնական քաղաքական խաղացողների օրակարգում այս թեմատիկան կամ բացակայում է կամ դեկլարատիվ բնույթ է կրում։ մանրամասն →

Շնորհավոր երեխաների իրավունքների պաշտպանության օրը
01.06.2017 Շնորհավոր երեխաների իրավունքների պաշտպանության օրը

14 տարեկան Ազիզի ընտանիքը երեխաների իրավունքների պաշտպանության շատ առանձնահատուկ և ուսանելի մոդել է: Մի ընտանիքում 5 երեխա, որից յուրաքանչյուրը պաշտպանում ու թիկունք է կանգնում մյուսին, ավարտին հասցնում ամաչկոտ քրոջ պատասխանը, մեծի նման ներկայացնում իրենց հարազատ Ալագյազ գյուղում ապրելու բոլոր դժվարությունները՝ չմոռանալով դրանց թաքնված ու միայն իրենց հայտնի հմայքի մասին: մանրամասն →

28.05.2017 Առաջին Հանրապետության տոնի առթիվ

Առաջին Հանրապետության վարկը Երկրորդ Հանրապետությունն այնքան էր լռեցրել, որ Երրորդ Հանրապետության քաղաքացիների զգալի մասը երբեք էլ չի կարողանա հասկանալ դրա նշանակությունն ու դերը հայ ժողովրդի պատմական զարգացման և ինքնորոշման տեսանկյունից: Ընդհանրապես կյանքը ցույց է տալիս, որ մեր ժողովրդի ներելու, մոռանալու, հանդուրժելու և խաբվելու ու հավատալու տոկոսները սովորականից ու թույլատրելիից երբեմն շատ են բարձրանում՝ ի վնաս հենց ժողովրդի ու սերունդների: մանրամասն →

Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան, ովքեր մեր կողքին են, ովքեր մեր վաղվա օրն են
09.05.2017 Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան, ովքեր մեր կողքին են, ովքեր մեր վաղվա օրն են

Թող ինձ ուղղեն առավել ճշգրիտ հիշողություն ունեցողները, բայց ժամանակին Հաղթանակի օրը մեդալների, շքերթի ու անմար կրակի կանոնիկ համադրությամբ մարդկանց հոգին լիացնող ու բոլոր դատարկ տեղերը աննկարագրելի հպարտությամբ լցնող օր էր: Մեր պապերը մի օր առաջ հանում էին շքանշանները, փայլացնում դրանք, հատուկ նշանակության հիշողություններով լռում ու սպասում վաղվան: մանրամասն →

1 2 3 4 5 6 7