ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
20.12.2014
Ազգային անվտանգության ծառայության հարգարժան տնօրեն, պարոնայք սպաներ, վետերաններ
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ:
Ձեր ծառայությունը անգնահատելի է մեր երկրի կայուն անվտանգության տեսանկյունից: Բոլոր ժամանակներում հասարակության կողմից խորը ակնածանքի արժանացած հայրենանվեր ծառայությունը ազգի ու հայրենիքի հանդեպ ունեցած մեծ պատասխանատվության, մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմի և մարդկային զուսպ ու օրինակելի որակներ ունենալու արդյունք է: Գրեթե մեկ դար առաջ ձևավորված անվտանգության մարմիններն անցել են զարգացման երկար ճանապարհ, կոփվել և մասնագիտական լավ ավանդույթներ են ձևավորել, ինչն ի սպաս է դրվում հանուն մեր պետության բազմակողմ անվտանգության և ընդդեմ տարաբնույթ սպառնալիքների:
Ժամանակակից աշխարհը լի է նոր մարտահրավերներով ու մարդկության դեմ ուղղված օր-օրի կատարելագործվող հանցագործություններով: Բոլորիս համար դեռևս աննկատ շատ հանցագործություններ կանխվել և կանխվում են ձեր բազմաքայլ և մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ: Մեր երկրի առաջնահերթություններից է տեղեկատվության անվտանգության ապահովման, կոռուպցիայի դեմ պայքարի, պետական սահմանի պահպանության և մի շարք այլ ոլորտների անվտանգության ապահովումը: Հենց այստեղ է, որ մեր երկրի ազգային անվտանգության համակարգի ծառայողները իրավապահ մյուս մարմինների հետ միասին պատվով կարողանում են լուծել հանցանքների այդ տեսակների դեմ արդյունավետ պայքարի խնդիրը՝ համարժեք արձագանքելով առկա մարտահրավերներին:
Վստահ եմ, որ դուք կանգնած եք անվտանգության երաշխիքների ամուր համակարգի ստեղծման ճանապարհին՝ չբավարարվելով արձանագրված ձեռքբերումներով:
Կրկին շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, աշխատանքային նորանոր ձեռքբերումներ՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ինչպես նաև մեր երկրի բնակչության իրավունքների ու օրինական շահերի իրական երաշխավորման:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը