Շնորհավոր տոնդ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
27.01.2015

Սիրելի հայրենակիցներ, պարոնայք սպաներ, հարգելի զինվորներ,
Շնորհավորում եմ Բանակի օրվա կապակցությամբ։
Մեր իմաստուն ժողովրդի խաղաղասիրության, հայրենասիրության և կամքի արդյունքում է ծնվել մեր բանակը: Վերջին ժամանակներս հակառակորդի անհարկի ակտիվացումը ծանր է անդրադառնում բոլորիս վրա: Ցավոք դավադիր գնդակից զոհված մեր տղաներին չի լինի ետ վերադարձնել, բայց նրանց սխրանքը սերունդներին փոխանցելու լավագույն հայրենասիրական դասն է, որն ամրացնում և հզորացնում է մարտական ոգին: Հենց այս իրավիճակում էլ, ամեն օր նորանոր մարտհրավերներ հաղթահարելով, ամրանում և կոփվում է մեր զինվորը՝ հանուն Հայրենիքի խաղաղության:
Հպարտ ենք, որ մեր բանակի մարտունակության շնորհիվ հաճախ չենք էլ հիշում, որ ապրում ենք հարաբերական խաղաղության պայմաններում
Հայ զինվորի արիության, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմի և Արցախյան պատերազմում հաղթած Երկրապահի ոգով հույս ու հավատ է ստանում մի ողջ ժողովուրդ, ով անհանգստությունը սրտում հետևում է մեր բանակի հաջողություններին և վշտանում ամեն կորստով: Ձեզ ուժ, կորով, արիություն և անառիկություն եմ մաղթում:
Աստված պահապան, Փառք ու Պատիվ մեր հուսալի պաշտպան Հայոց բանակին...
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը