Սովորելու համար երբեք ուշ չէ….
01.09.2016

Ամեն անգամ, երբ թվում է, թե Գիտելիքի օրվան նվիրված մաղթանքներն սպառված են, ավելացնելու ոչինչ չկա, այնպես է ստացվում, որ նոր լիցքերով, նոր էներգիայով ու ոգևորությամբ ենք վարակվում մեր երեխաներից սեպտեմբերի մեկին ընդառաջ: Անվիճելի է, որ դպրոցի, դպրոցական ծրագրերի, մեթոդների վերաբերյալ երբեմն շփոթության հասնող քննարկումներն ի չիք են դառնում, երբ տարածվում է ամենահեռու, սահմանամերձ գյուղի մի քանի հոգանոց դպրոցի՝ օլիմպիական հաջողություններ գրանցած աշակերտի հաղթանակի լուրը, կամ պարզվում է, որ հենց մեր քաղաքում արդեն կայանում են դպրոցներ, որոնք իրենց մեթոդաբանությամբ և կրթության կազմակերպման մակարդակով միջազգային լավագույն ստանդարտներին են մոտենում: Ինքնաքննադատությունը կատարելագործվելու ճշմարիտ նպատակին ծառայեցնող մեր ժողովուրդը սակայն յուրաքանչյուր նորամուծություն չէ, որ անվերապահորեն է ընդունում:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը