ՃԱՆԱՉԵԼ ձեզ՝ ահա, թե որն է կարևորը
16.10.2016

Հայ մամուլի մշակներ,
Շնորհավոր ձեր տոնը: Ձեր նյարդային, լարված, իրականում մեծ ռիսկեր պարունակող աշխատանքը գնահատելն իրոք բարդ է: Այն որ դա է ձեր աշխատանքը ու դուք ձեր գործն եք անում, շատերը մեծ դժվարությամբ են ընդունում: Հասարակությանը միշտ պետք են եղել ՀԱՑ ու ՏԵՍԱՐԱՆՆԵՐ: Մամուլի դերերից մեկն է մատնանշել ՀԱՑ-ի տեղն ու ցույց տալ ՏԵԱՍԱՐՆՆԵՐՆ իրենց հեղինակներով:
Կոչեր անել ու խորհուրդներ տալ ձեզ առնվազն անզգուշություն է , ՃԱՆԱՉԵԼ ձեզ՝ ահա, թե որն է կարևորը: Դուք կարողացաք մեր անկախության այս կարճատև ընթացքում ստիպել, որ հաշվի նստեն ձեզ հետ, ահնամբերությամբ սպասեն ձեր հրապարակումներին, հոգոց կամ խորը շունչ քաշեն ձեր բացահայտումների պատճառով: Ձեզ լիարժեք ազատություն, այնպիսին, որ վաղվա օրը չպայմանավորվի հովանավորի առկայությամբ կամ բացակայությամբ, որ ստիպված չլինեք հաճախ փոխել աշխատավայրեր և մի օր էլ հրաժարվեք սիրած գործից՝ համարելով այն անշնորհակալ, որ լսեն ձեզ, ոչ թե դուք ստիպված լինեք ԼՍԵԼ ուրիշին: Անաչառություն և մեծ պատասխանատվություն լսարանի հանդեպ՝ փոխադարձության և հարգանքի սկզբունքով: Միակ ակնկալիքը՝ ճշմարտությունը վեր հանելն է….
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը