Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան, ովքեր մեր կողքին են, ովքեր մեր վաղվա օրն են
09.05.2017

Թող ինձ ուղղեն առավել ճշգրիտ հիշողություն ունեցողները, բայց ժամանակին Հաղթանակի օրը մեդալների, շքերթի ու անմար կրակի կանոնիկ համադրությամբ մարդկանց հոգին լիացնող ու բոլոր դատարկ տեղերը աննկարագրելի հպարտությամբ լցնող օր էր: Մեր պապերը մի օր առաջ հանում էին շքանշանները, փայլացնում դրանք, հատուկ նշանակության հիշողություններով լռում ու սպասում վաղվան:
Այսօր ոչ միայն շատ փոքրաթիվ վետերաններ են մնացել մեր կողքին, այլև գնալով նոսրանում են Արցախյան պատերազմի մասնակիցների շարքերը...: Հաղթանակների ժամանակագրության մեջ հերոսության և իրական կյանքի բախման կետում Հաղթանակն ապրեցնում ենք մշակույթով ու արվեստով, հարգանքի տուրքով ու հրավառությամբ: Ամենադժվարը հատկապես հաղթանակի ոգու տևական երկարակեցության համար նպաստավոր պայմաններ ստեղծելն է, ինչը պետականաշինության, հայրենանվեր սերունդներ կրթելու գլխավոր երաշխիքն է:
Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակների մայիսի առթիվ, հատկապես վերջին տարիներն ապացուցեցին, որ հայրենասիրությունը վեր է ժամանակի փորձությունից, որ անձնուրացությունն ու սխրանքները հատուկ են բոլոր ժամանակներին: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան, ովքեր մեր կողքին են, ովքեր մեր վաղվա օրն են…

Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը