Բլոգ

Ռադիոյի մոգական ուժը ցավոք հաճախ ի վնաս մարդկության է օգտագործվել
07.05.2017 Ռադիոյի մոգական ուժը ցավոք հաճախ ի վնաս մարդկության է օգտագործվել

Համեմատության մեջ ռադիոն հաստատ շահեկան դիրքերում է մտքի ազատության խթանման, երևակայության զարգացման առումով: Ռադիոյի այս մոգական ուժը ցավոք հաճախ ի վնաս մարդկության է օգտագործվել և ռադիոյի պատմությունը գրանցել է ՍԱՐԱՖԱՆԱՅԻՆ, ՌՈՒԱՆԴԱՅԻ ռադիոյի տեսակներ, որոնք սահմանափակել են մարդու ինքնուրույնությունը, բորբոքել անհարկի երևակայություն և մղել հանցագործությունների… մանրամասն →

03.05.2017 Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ

Հարգելի բարեկամներ, շնորհավորում եմ Մամուլի ազատության միջազգային օրվա առթիվ: Մասնագիտական մեծ նվիրվածություն և բարեխղճության բարձր մակարդակ պահանջող Մամուլը միշտ կմնա ձևավորման ավարտական փուլում, ինչը խոսում է մասնագիտության ավարտված չլինելու, նոր ասելիքներ ունենալու և մշտական մարտահրավերների դեմ պայքարելու մասին: մանրամասն →

08.02.2017 Այս ընթացքում չհանդիպեցի #ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԼԱՊՇԻՆ ԵՆՔ, #ՓՐԿԵՆՔ ԼԱՊՇԻՆԻՆ և նմանատիպ կարգախոսներով պրոֆիլի համատարած նկարների

Իհարկե չբացառելով ստեղծված իրավիճակի պատճառները վերլուծելու և թերացած անձանց պատասխանատվության արձանագրման կարևորությունը, համարում եմ, որ այսօր առավել արդյունավետ է մտածել գործուն հակաքայլերի մասին: Ամենաարդյունավետը կարող է լինել այն, ինչի մասին խոսել եմ դեռևս 20 օր առաջ «Իրավունք» թերթին տված հարցազրույցում, որի վերաբերյալ նաև բարձրաձայնվել է այսօր ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ. հետևողականորեն Արցախի Հանրապետություն հայտնի մշակութային, հասարակական, քաղաքական գործիչների, լրագրողների, հայտնի անձանց այցելությունների կազմակերպումն է: մանրամասն →

27.01.2017 Հայոց Բանակի կազմավորման 25 ամյակին ընդառաջ շնորհավորում եմ

Հայոց Բանակի կազմավորման 25 ամյակին ընդառաջ շնորհավորում եմ բանակաստեղծ և բանակապահպան գործին լծված բոլոր մարդկանց, բոլոր զինվորներին և սպաներին, ում շնորհիվ մեր երկիրը հետ է մղում ռազմական ագրեսոորի հաճախակի կրկնվող տարերայնությունները: Փառք մեր զինվորներին, մերօրյա հերոսներին, լույս և խաղաղություն մեր ընկած տղաների հոգիներին… մանրամասն →

ՃԱՆԱՉԵԼ ձեզ՝ ահա, թե որն է կարևորը
16.10.2016 ՃԱՆԱՉԵԼ ձեզ՝ ահա, թե որն է կարևորը

Հայ մամուլի մշակներ, Շնորհավոր ձեր տոնը: Ձեր նյարդային, լարված, իրականում մեծ ռիսկեր պարունակող աշխատանքը գնահատելն իրոք բարդ է: Այն որ դա է ձեր աշխատանքը ու դուք ձեր գործն եք անում, շատերը մեծ դժվարությամբ են ընդունում: Հասարակությանը միշտ պետք են եղել ՀԱՑ ու ՏԵՍԱՐԱՆՆԵՐ: Մամուլի դերերից մեկն է մատնանշել ՀԱՑ-ի տեղն ու ցույց տալ ՏԵԱՍԱՐՆՆԵՐՆ իրենց հեղինակներով: մանրամասն →

25 տարվա մեջ ավելորդ ժամանակ շատ վատնեցինք ստեղծելու, նորացնելու, արարելու փոխարեն
21.09.2016 25 տարվա մեջ ավելորդ ժամանակ շատ վատնեցինք ստեղծելու, նորացնելու, արարելու փոխարեն

Հիշում եմ, շատ տարիներ առաջ, Խորհրդային Միության փլուզման ժամանակներում, մի սատիրային տեսահոլովակ նկարահանվեց, որի սյուժեն սովետական տոտալիտարիզմի բնորոշիչներից մեկի՝ հարմարվողականության քննադատությանն էր ուղղված: մանրամասն →

Սովորելու համար երբեք ուշ չէ….
01.09.2016 Սովորելու համար երբեք ուշ չէ….

Ամեն անգամ, երբ թվում է, թե Գիտելիքի օրվան նվիրված մաղթանքներն սպառված են, ավելացնելու ոչինչ չկա, այնպես է ստացվում, որ նոր լիցքերով, նոր էներգիայով ու ոգևորությամբ ենք վարակվում մեր երեխաներից սեպտեմբերի մեկին ընդառաջ: Անվիճելի է, որ դպրոցի, դպրոցական ծրագրերի, մեթոդների վերաբերյալ երբեմն շփոթության հասնող քննարկումներն ի չիք են դառնում, երբ տարածվում է ամենահեռու, սահմանամերձ գյուղի մի քանի հոգանոց դպրոցի՝ օլիմպիական հաջողություններ գրանցած աշակերտի հաղթանակի լուրը, կամ պարզվում է, որ հենց մեր քաղաքում արդեն կայանում են դպրոցներ, որոնք իրենց մեթոդաբանությամբ և կրթության կազմակերպման մակարդակով միջազգային լավագույն ստանդարտներին են մոտենում: Ինքնաքննադատությունը կատարելագործվելու ճշմարիտ նպատակին ծառայեցնող մեր ժողովուրդը սակայն յուրաքանչյուր նորամուծություն չէ, որ անվերապահորեն է ընդունում: մանրամասն →

 Հարյուրավոր երեխաներ դառնում են սխալ պատվաստումների անդառնալի հետևանքի կրողներ
18.08.2016 Հարյուրավոր երեխաներ դառնում են սխալ պատվաստումների անդառնալի հետևանքի կրողներ

ԱՅԲ ԲԵՆ ԳԻՄ զարգացման կենտրոնի՝ արտաքինից որևէ թերություն չունեցող սաների տարբերությունը մյուս երեխաներից առաջին տպավորությամբ զրոյական է: Հետո արդեն պարերին, երգերին, արտաքին աշխարհի դրսևորումներին նրանց արձագանքը տխրելու և մտորելու առիթ է տալիս: Կենտրոնի տնօրենը նշում է, որ երեխաների մտավոր ռեգրեսը հիմնականում սխալ կամ անորակ պատվաստանյութերով պատվաստման արդյունք է, ինչը շտկողական կամ որևէ այլ միջամտությամբ հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել: Այս երեխաներից յուրաքանչյուրին փոքրիկ ուրախություն պատճառելը ցավոք ամենաքիչն է, ինչ հնարավոր է անել նրանց և նրանց ծնողների համար... մանրամասն →

Տիկոյի, պատմությունը որդուս լսած հերոսական ու տխուր իրական առաջին պատմությունն էր
16.08.2016 Տիկոյի, պատմությունը որդուս լսած հերոսական ու տխուր իրական առաջին պատմությունն էր

Ապրիլյան պատերազմում թշնամու տանկեր ոչնչացրած, վերջերս զորացրված գյումրեցի համեստ հերոս Ռաֆայել Հովհաննիսյանի տնից դուրս գալուց հետո Ալեքսանդրը շատ տպավորված էր: Նա անընդհատ հարցեր էր տալիս տանկ խփելուց, վախից ու քաջությունից, զինվորների առօրյայից: Ոգևորված էր շատ: Մտածում էի, ինչ կզգա, երբ մտնենք մեր զոհված զինվորների տուն: մանրամասն →

Տարիք էլ չկա, իրար ու աշխատակից-խնամողներին անունով են դիմում
12.08.2016 Տարիք էլ չկա, իրար ու աշխատակից-խնամողներին անունով են դիմում

Գյումրիի տուն ինտերնատի բնակիչները երկրի անցուդարձից, կարգից ու կանոնից խոսելիս՝ ավելի իմաստուն են, շրջահայաց ու ներող: Կյանքի հետ համակերպված, պարտք ու պահանջը իրենցից վանած, ուրախության րոպեները լիարժեք վայելող մարդիկ փաստորեն դեռ կան: Իրար հետ միաբան, միմյանց ճակատագիրը պատվով կիսող, մեկը մյուսի հույսը դարձած օրեր են լուսացնում: մանրամասն →

1 2 3 4 5 6 7