Բլոգ

Շնորհավոր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ  տոնը
09.05.2015 Շնորհավոր ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ տոնը

Շնորհավորում եմ բոլորիս Հայրենական Մեծ Պատերազմում տարած փառահեղ հաղթանակի 70 ամյակի կապակցությամբ: Մեր գործն արդար էր, քանզի այն ոչ միայն հայրենիքի պաշտպանության, այլև համամարդկային վեհ գաղափարների ծնունդ էր: Մեր պապերի ոգու և անմնացորդ նվիրումի շնորհիվ մեզ՝ սերունդներիս, ժառանգվեց ապրելու և արարելու անկոտրում կամք, հայրենիքը շենացնելու ու հզորացնելու պարտքի զգացում, իսկ մարդկությունն էլ ազատվեց նացիզմի կործանարար ճիրաններից: մանրամասն →

Շնորհավոր Աշխատավորի օրը
01.05.2015 Շնորհավոր Աշխատավորի օրը

Տարիներ են անցել այն ժամանակներից, երբ Աշխատավորի օրը համազգային տոն էր: Դրան սպասում էին անգամ Ֆիզկուլտուրայի ժամերին գերազանց քայլող աշակերտները՝ հույս ունենալով գոնե այդ տարի մասնակցել մայիսմեկյան շքերթին: Այսօրվա երիտասարդներին գուցե դժվար է հասկանալ այն ժամանակվա իրենց տարեկիցներին, որոնց ուրախանալու քիչ, բայց զգացմունքային առումով անհամեմատ մեծ առիթներ կային: Ամեն դեպքում՝ սերունդների երկխոսության թերևս ամենահաջող օրինակը աշխատանքի հանդեպ սերն է: մանրամասն →

ՀՀ կառավարության նիստին «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի» վերաբերյալ նախարարի ելույթը
30.04.2015 ՀՀ կառավարության նիստին «Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգի» վերաբերյալ նախարարի ելույթը

Պրոբացիան ենթադրում է օրենքով սահմանված և հանցագործություն կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժների ու միջոցների կատարում հասարակությունում։ Այն ներառում է մի շարք գործողություններ և միջամտություններ, որոնց թվում են վերահսկողությունը, ուղղորդումն ու աջակցությունը` ուղղված հանցագործություն կատարած անձի սոցիալական ներգրավմանը, ինչպես նաև հանրային անվտանգությանը նպաստելուն մանրամասն →

Մշեցի Նադոյից մինչև Ալեքսանդր
24.04.2015 Մշեցի Նադոյից մինչև Ալեքսանդր

Մշո Բուլանուխի Թեղուտ (Ղարաղալ) գյուղում ծնված և ընտանիք կազմած Նադո Մանուկյանի գերդաստանին ևս բաժին հասավ տեսնել կիսավայրենի եկվորների անմարդկային վայրագությունները: Նադոն զոհվեց թուրքի ձեռքով, իսկ նրա ընտանիքը ապրեց տնազրկման ու գաղթի ցավը: մանրամասն →

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ
22.04.2015 ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔԸ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԳԻՏԱԺՈՂՈՎԻՆ

Գիտաժողովի հարգելի մասնակիցներ, Հարգելի հյուրեր, Օսմանյան կայսրության կողմից մեկ դար առաջ իրականացված ոճրագործութունը այսօր ևս շարունակում է մնալ ցեղասպանությունների համար պատասխանատվության անխուսափելիության ապահովման և դրանով իսկ մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման կարևորագույն խնդիր: Ուստի և մեր գիտաժողովի թեման կարևորվում է ինչպես հայ ժողովրդի դեմ կատարված մեծագույն ոճրագործության իրավական գնահատականի և համապատասխան պատասխանատվության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից, այլ նաև այն ցավալի իրադարձությունների ենթատեքստում, որոնք զարգանում են մեկ դար անց՝ արդեն մեր օրերում, նույն Միջին Արևելքում: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանի ելույթը իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանի հուշատախտակի բացմանը
17.04.2015 Հովհաննես Մանուկյանի ելույթը իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Վլադիմիր Նազարյանի հուշատախտակի բացմանը

Ընդամենը շաբաթներ առաջ հարգարժան պարոն Գագիկ Հարությունյանի հետ քննարկեցինք Վլադիմիր Նազարյանի հուշատախտակի տեղադրման գաղափարը և այսօր արդեն բացումն ենք անում այդ հուշատախտակի: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հարությունյանին՝ գաղափարին միանալու և աջակցելու համար և բոլոր այն անձանց, ովքեր ապահովեցին կազմակերպական աշխատանքը: մանրամասն →

Խտրականության արգելմանը նվիրված հետազոտությունների հանրային ներկայացման ժամանակ Հովհաննես Մանուկյանի ելույթը
08.04.2015 Խտրականության արգելմանը նվիրված հետազոտությունների հանրային ներկայացման ժամանակ Հովհաննես Մանուկյանի ելույթը

Ժամանակակից աշխարհում խտրականության դեմ պայքարը և դրանից բխող անհանդուրժողականության արդյունավետ կանխարգելումը պետությունների առջև ծառացած առաջնահերթ մարտահրավերներից է: Հետաքրքիր վիճակագրություն գոյություն ունի, Ինչպես բնութագրվում է միջազգային կազմակերպությունների իրավաբանությամբ, խտրականության վերացումը կամ դրա հնարավորին նվազեցումն ինքնին պետության իրավապաշտպան գործունեության արդյունավետ իրականացման կարևորագույն երաշխիք է: մանրամասն →

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՊՐԻԼԻ 7
07.04.2015 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՊՐԻԼԻ 7

Իմ շատ սիրելի կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ ձեզ մայրության ու գեղեցկության տոնի առթիվ: Թող Ձեր կողքին միշտ լինեն այն տղամարդիկ, ովքեր արժանի են Ձեզ և ում շնորհիվ Դուք ժպտում եք և երջանկության զգացողություն ապրում: Առողջ եղեք ... Հատուկ շնորհավորանքներս իմ կյանքի ամենակարևոր և ամենասիրելի կնոջը՝ մայրիկիս: մանրամասն →

«Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքների ամփոփում
20.03.2015 «Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքների ամփոփում

Կայքի բացման օրվանից «Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածությունը» հարցման արդյունքները մեղմ ասած հուսադրող չեն: Հարցվածների ճնշող մեծամասնությունը համարում է, որ Հայաստանում, ընդհանուր առմամբ, մարդու իրավունքները պաշտպանված չեն. 62,2 տոկոսը կարծիք է հայտնել, որ մարդու իրավունքները պաշտպանված չեն, իսկ 27,2 տոկոսը՝ պաշտպանված են մասամբ: Յուրաքանչյուր 10-րդ հարցվող է միայն համարում, որ մարդու իրավունքները պաշտպանված են Հայաստանում: Այս տվյալներն իսկապես մտորելու առիթ են: Իհարկե, առնվազն միամտություն կլիներ կարծելը, որ նման արդյունքներն անսպասելի էին: Տվյալ պատկերին նպաստող որոշ հանգամանքներ իհարկե կան: մանրամասն →

13.03.2015 Այսօր Չարենցի ծննդյան օրն է

«...Գուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին, ֆիկցիա, միֆ. ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Իսկ նրա փոխարեն կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, և այդ հին երկրում ապրել են երեկ և ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով։ Եվ ուրիշ — ոչինչ։ Ոչ մի «երկիր Նաիրի», այլ միայն` մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան....»: մանրամասն →

1 2 3 4 5 6 7

Բլոգ

Ազնավուրն էլ չկա․․․




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը