Բլոգ

Մամուլի աշխատողի օրվա առթիվ
16.10.2014 Մամուլի աշխատողի օրվա առթիվ

Մի ընկեր ունեմ, տարիներ առաջ սրբագրիչ էր աշխատում: Մի օր պայմանավորվել էինք հանդիպել: Երկար սպասեցի, տեսա չի գալիս, որոշեցի գնալ խմբագրություն: Սիրալիր պահակի հետ մի երկու բառ փոխանակեցի ու մտա ներս: Ինձ տեսավ, շատ ուրախացավ, թեև անակնկալի եկավ. ըստ երևույթին մոռացել էր մեր հանդիպման մասին: «Ինչ լավ ա, որ եկար, նստիր էս լավաշը կարդա, որ պետք ա էջը կապենք» - արագ-արագ, վազող լեզվով դիմեց ինձ: Գլխի ընկա ինչ է ուզում ու սկսեցի կարդալ երկաթուղու մասին հոդվածը: Ես դեռ մատիտով փորձում էի իմ նկատած վրիպակներն ուղղել, ընկերս կեսկատակ հայտարարեց. «Մինչև գործդ ավարտես՝ ես վաղը չէ մյուս օրվա թերթն էլ սրբագրեմ, ու հետո դուրս կգանք»: Այստեղ համբերությունս սպառվեց և իմ սրբագրիչի «առաքելությունը» անավարտ մնաց ... մանրամասն →

05.10.2014 Այսօր Ուսուցչի օրն է

Դպրոցում ամենսիրածս առարկան պատմությունն էր: Ինձ թվում է առարկան սիրել եմ հատկապես ուսուցչիս՝ Արթուր Նիկողոսյանի շնորհիվ: Համադասարանցիներս կհիշեն, թե ինչպես էր անցնում պատմության 45 րոպեն, երբ մեր ուսուցիչը մեզ մի քաղաքակրթությունից տեղափոխում էր մյուսը՝ մեր հիշողության մեջ հավերժ դաջելով պատմության պատկերավոր դրվագներ: մանրամասն →

29.09.2014 Ցավակցում եմ Դավիթ Հակոբյանի մահվան կապակցությամբ

Ցավով տեղեկացա Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի մահվան մասին: Հայ քաղաքական միտքը կորցրեց գաղափարի մարտիկի, ում յուրօրինակ և կոլորիտային մեկնաբանություններն ու զուգահեռներ անցկացնելու անվրեպ կարողությունը երկար են հիշվելու: Անվիճելի է, որ քաղաքական բանավիճային մշակույթը հանձին Դավիթ Հակոբյանի ստացավ նոր երանգ և հանդուրժողականության որակներ: ՀՀ արդարադատության նախարարության և իմ անունից ցավակցում եմ Դավիթ Հակոբյանի հարազատներին և մերձավորներին քաղաքական գործչի անժամանակ մահվան կապակցությամբ: մանրամասն →

Շնորհավոր Անկախության տոնը
21.09.2014 Շնորհավոր Անկախության տոնը

Չմոռանանք, որ պատվով ենք դուրս եկել համատարած խավարից, երգով ենք հաղթել վհատությանը, հումորով ենք մոտեցել անելանելիությանը և հավատով ենք լցրել մեր վաղվա օրը: Անկախությունը ազգի ազատությունն է, շահում է այն ազգը, ում հաջողվում է ճիշտ օգտվել իր ազատությունից: մանրամասն →

Ինձ վրա տպավորություն թողած գրքերը
17.09.2014 Ինձ վրա տպավորություն թողած գրքերը

Facebook-յան մի շարք ընկերներիս հետաքրքրությունը բավարարելու համար փորձեմ թվարկել առաջինը մտաբերած (իրականում ցանկը շատ ավելի մեծ է) այն գրքերն ու ստեղծագործությունները, որոնք տպավորել են ինձ, տվել են դատողությունների և վերլուծության նյութ, հարստացրել են կարևոր ինֆորմացիայով. մանրամասն →

1 2 3 4 5 6 7