Ընտանիք

27.08.2014 Ընտանեկան կյանքը

Հովհաննես Մանուկյանի ընտանիքը լիարժեք կարելի է համարել մեծ ընտանիք։ Ապրում է ծնողների հետ, ունի երկու դուստր և մեկ որդի։ Հայրը` Գերասիմը, ծնվել է Արևմտյան Հայաստանից (Մուշից) գաղթած Սոկրատ Մանուկյանի ընտանիքում։ Եղել է դատախազության երկարամյա աշխատողներից մեկը, հայտնի է եղել որպես սկզբունքային և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող դատախազ։ Ներկայումս դատախազության համակարգի թոշակառու է։ Մայրը` Անահիտը, ծնունդով Վրաստանից է, Թբիլիսիից: 18 տարեկանից բնակվում է Հայաստանում, մասնագիտությամբ բժիշկ է և իր եռանդի մեծ մասը ներդրել է երեք զավակների կրթության և դաստիարակության գործում։ Հովհաննես Մանուկյանի կինը` Արմինեն, սովորել է նրա հետ նույն դպրոցում։ Ուսումը շարունակել է ԵՊՀ-ում (բանասիրական Ֆակուլտետում)։ Դուստրերը` Անահիտն ու Բելլան, ավարտել են դպրոցը և ուսումը շարունակում են Եվրոպայում։ Մանուկյանների ընտանիքում 2008 թվականի հոկտեմբերին ծնվեց Ալեքսանդրը` կրտսեր զավակը, ում այս ընտանիքում շատ երկար էին սպասել։ Մանուկյանը ընտանեկան կյանքում նախաձեռնող է և կազմակերպիչ։ Իսկ այն, որ նա հրաշալի խոհարար է, ընդունում են բոլորը, ով թեկուզ մեկ անգամ ճաշակել է նրա պատրաստած համեղ ուտեստները: մանրամասն →

Բլոգ

Բռնության դեմ պայքարի մասին




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը