Հարցազրույցներ

Միայն դիվանագիտական ռեսուրսը բավարար չէ` խնդիրներ մարսելու համար. Հովհաննես Մանուկյան
30.08.2017 Միայն դիվանագիտական ռեսուրսը բավարար չէ` խնդիրներ մարսելու համար. Հովհաննես Մանուկյան

XXI դարը համարվում է հանրային դիվանագիտության դարաշրջան, ուստի ե՛ւ կհաղթեն, ե՛ւ միջազգային ասպարեզում իրենց արժանապատիվ տեղը կամրապնդեն այն երկրները, որոնք հակառակորդներից ավելի արագ ու լիարժեք կկիրառեն դրա հնարքները։ Սա է պատճառը, որ մենք, նկատի ունեմ իմ հիմնած «Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը, կարեւորում ենք ակտիվությունն այս ոլորտում եւ նաեւ շեշտադրում պետական ջանքերի կիրառման անհրաժեշտությունն այս բնագավառում։ մանրամասն →

Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, իսկ դատավարական ընթացակարգերը՝ ձևականացված. Հովհաննես Մանուկյան
18.08.2017 Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, իսկ դատավարական ընթացակարգերը՝ ձևականացված. Հովհաննես Մանուկյան

-Ձեր հարցադրումը մի քանի խնդիր է պարունակում: Փորձեմ անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին։ Դատարանների ծանրաբեռնվածությունն իրոք խնդիր է այսօր։ Բնակչություն-դատավորների թվաքանակ համամասնությամբ Հայաստանը բավական համեստ դիրքերում է։ Բայց սա չէ միակ պատճառը։ Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, դատավարական ընթացակարգերը, երբեմն, չափազանց ձևականացված են և դատավորի ճկունությունն ավելորդ սահմանափակում են: Հիշենք թեկուզ քրեական գործերով դատական վերջնական ակտի հրապարակման տաղտկալի ընթացակարգը։ մանրամասն →

Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, իսկ դատավարական ընթացակարգերը՝ ձևականացված. Հովհաննես Մանուկյան
18.08.2017 Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, իսկ դատավարական ընթացակարգերը՝ ձևականացված. Հովհաննես Մանուկյան

-Ձեր հարցադրումը մի քանի խնդիր է պարունակում: Փորձեմ անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին։ Դատարանների ծանրաբեռնվածությունն իրոք խնդիր է այսօր։ Բնակչություն-դատավորների թվաքանակ համամասնությամբ Հայաստանը բավական համեստ դիրքերում է։ Բայց սա չէ միակ պատճառը։ Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, դատավարական ընթացակարգերը, երբեմն, չափազանց ձևականացված են և դատավորի ճկունությունն ավելորդ սահմանափակում են: Հիշենք թեկուզ քրեական գործերով դատական վերջնական ակտի հրապարակման տաղտկալի ընթացակարգը։ մանրամասն →

«Ամենաազատ մարդը ամենապատասխանատու մարդն է»
16.05.2017 «Ամենաազատ մարդը ամենապատասխանատու մարդն է»

Ահավասիկ, նայենք թեկուզ Ազգային ժողովի կազմը, որտեղ այսօր նվազագույնի է հասցված ոչ քաղաքական, երբեմն նույնիսկ «փողոցային» էլեմենտի ներկայությունը: Քաղաքական բանավեճի և ընտրողի հետ խոսելու դրական մշակույթ, այնուամենայնիվ, ձևավորվում է: Թեև շատ գործ կա անելու այս առումով: Սա ուղղակիորեն փոխկապակցված է քաղաքական համակարգի զարգացման, կուսակցությունների ամրապնդման և որակյալ քաղաքական մշակույթ ձևավորելու հրամայականի հետ: մանրամասն →

Թույլ ընդդիմության պայմաններում պառլամենտի աշխատանքը չի կարող լինել լավորակ
14.04.2017 Թույլ ընդդիմության պայմաններում պառլամենտի աշխատանքը չի կարող լինել լավորակ

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը պաշտոնը թողնելուց՝ 2015-ից հետո զբաղվում է հասարակական, բարեգործական աշխատանքներով, մշակութային կյանքին է ակտիվորեն ներգրավված, գումարած՝ նաեւ Ֆեյսբուքում է ակտիվ։ Անցյալ տարի ստեղծել են մի կազմակերպություն՝ «Կովկասյան գործընկերություն» անունով, որի կանոնադրական նպատակների մեջ ներառված է հասարակությունների միջեւ երկխոսությունը, մասնավորապես՝ մշակութային բնագավառում։ Մեկը նախօրեին Մոսկվայի տանը կազմակերպված ցուցահանդեսն էր, որտեղ ներկայացվեցին Սերգեյ Փարաջանովի մտերիմ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի հեղինակային գործերը, Փարաջանովից հայտնի լուսանկարներ։ Մանուկյանի մասնակցությունը պայմանավորված է Վրաստանում ՀՀ դեսպան եղած լինելու հանգամանքով։ մանրամասն →

«Դե ընտրող, արի ու կողմնորոշվիր` ով ո՞վ է, ով ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է ուզում...»
27.01.2017 «Դե ընտրող, արի ու կողմնորոշվիր` ով ո՞վ է, ով ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է ուզում...»

Անկուսակցական եմ, երբեք չեմ եղել որեւէ կուսակցության անդամ կամ քաղաքական միավորման կազմում: Քաղաքական դաշինքների մասին բան չունեմ ասելու: Շատ կուզեի, որ հաջողվեր մեր երկրում ստեղծել կայուն եւ հավասարակշռված քաղաքական համակարգ` կայացած քաղաքական կուսակցություններով, գրագետ եւ ճիշտ ինստիտուցիոնալ մեխանիզմներով: Սա երաշխիք կլիներ քաղաքացիների ընտրական իրավունքի բովանդակային ապահովման համար: Մասնավորապես` ընտրություններից հաշված շաբաթներ առաջ չէին ստեղծվի նոր քաղաքական միավորներ, այն էլ քաղաքական ներկապնակի բոլոր գույները կրող անհատների ու կուսակցությունների մասնակցությամբ: Դե ընտրող, արի ու կողմնորոշվիր` ով ո՞վ է, ով ի՞նչ է ուզում, ինչո՞ւ է ուզում եւ, վերջապես, ու՞մ է պետք ճիշտ տալ քվեն: մանրամասն →

27.01.2017 Պետք է հասկանալ՝ ով կամ ովքեր են խաղաքարտեր բաժանողները. Հովհաննես Մանուկյանը՝ Ծառուկյանի վերադարձի մասին

Պետական եւ քաղաքական համակարգում վերջին 20 տարիներին որտեղ ես հայտնվել եմ, հայտնվել եմ ոչ միայն եւ ոչ այնքան իմ ցանկության պատճառով, որքան ինձ արված համագործակցության առաջարկներին իմ համաձայնության արդյունքում: Իմ կյանքում բան չի փոխվել: մանրամասն →

16.12.2016 Լինում են դեպքեր, երբ մարդը ոչ ճիշտ ժամանակ հայտնվում է ոչ ճիշտ տեղում. Հովհաննես Մանուկյանը` իր հրաժարականի պատճառների և ապագայի մասին

– Ես այն նախկին պաշտոնյաներից եմ, որոնք իրենց կյանքը պատկերացնում են նաև առանց պետական ծառայության: Սա առաջին դեպքը չէ, երբ ես պետական ծառայությունից դուրս իմ գործունեությունն եմ ունեցել: Սա ինձ համար արտասովոր իրավիճակ չէ: Ես այս պահին ավելի շատ զբաղված եմ մասնագիտական-փորձագիտական աշխատանքով: մանրամասն →

Կենտրոնացումը լավ բան է, բայց ինքնանպատակ չի կարող լինել. Հովհաննես Մանուկյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին
14.11.2016 Կենտրոնացումը լավ բան է, բայց ինքնանպատակ չի կարող լինել. Հովհաննես Մանուկյանը՝ վարչապետի հանձնարարականի մասին

Այսուհետ ստուգումների անցկացման գործառույթը վերապահվելու է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեին: ArmLur.am-ը փորձեց արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանից ճշտել, թե որքանով են արադարացված այս որոշումները, և ինչ է կորցնելու նախարարությունը: Ի պատասխան Մանուկյանը նշեց, որ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, և սա հերթական քայլն էր տեսչական բարեփոխումների իրականացման համատեքստում, ինչը ենթադրում էր տեսչական գործառույթների կենտրոնացում: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանի զբաղվածությունը թույլ չի տալիս ճանապարհորդել
11.11.2016 Հովհաննես Մանուկյանի զբաղվածությունը թույլ չի տալիս ճանապարհորդել

«Հասարակական ծրագրերի շրջանակներում ավելի շատ զբաղված եմ բարեգործական ծրագրեր իրականացնելով: Զբաղվում ենք Գյումրիի խնդիրներով: Բացի այդ, զբաղվում եմ նաև հայ–վրացական հարաբերությունների ընդլայնման ծրագրերով, քանի որ շատ եմ կարևորում մեր արտաքին քաղաքական հարաբերությունների հայ–վրացականին վերաբերող լրջագույն ուղղությունը»: մանրամասն →

1 2 3 4 5 6 7 8 9 10