Հովհաննես Մանուկյանը` Մարտի 1-ի, կոռուպցիոներ նախարարների և այլնի մասին
08.12.2014

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր Ազատություն ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ուղիղ եթերում պատասխանեց օգտատերեի հարցերին: Մենք առանձնացրել ենք դրանցից մի քանիսն և հարց ու պատասխանը ներկայցնում ենք առանց խմբագրման:
-Պարոն նախարար ինձ հետաքրքիր է, թե դուք ինչպես եք մասնակցում կառավարության նիստերի, ի՞նչ զգացողություններ եք ունենում, երբ ձեր դիմաց նստած է կոռուպցիոներ նախարար: Անզորության զգացում ունենո՞ւմ եք, թե՞ արդեն նորմալ եք նայում նման երևույթներին:
-Նախ կոչ կանեմ չվիրավորել իմ գործընկերներին և կառավարությունում հավաքված են բավականին պարկեշտ, ճանապարհ անցած մարդիկ և այդ գնահատականները համենայն դեպս չէի ուզենա որպեսզի անփաստարկված և չհիմնավորված, մենք ուրեմն հնչեցնենք նույնիսկ: Ինչ զգացումներով եմ մասնակցում կառավարության նիստերին, պատասխանատվությամբ, որովհետև մենք ունենք շատ խնդիրներ այսօր որոնք լուծված չեն կամ որոնց լուծումը բավականին բարդ է և անկախ դրանից դա առնչվում է արդարադատության ոլորտին, թե… ես իմ պատասխանատվության մասն զգում եմ այդտեղ: Զգացողության մասին այսքանը:
-Պարոն նախարար խնդրում եմ հարցիս ուղիղ պատասխանել, առանց այլևալումների, խոհափիլիսոփայական մտքերի՝ Քանի այս կառավարությունն է, այս իշխանությունն է Հայաստանում ղեկավարում, մարտի 1-ը կարո՞ղ է բացահայտվել, թե ոչ:
-Նախ կառավարությունը ուղղակիրոեն իր լիազարությունների ծավալով, իր իրավասությամբ չի առնչվում քրեական վարույթների հետ, գործերի քննության հետ և կառավարությունն ըստ էության պատասխանատու չէ այդ ոլորտի համար: Ինչ վերաբերվում է կոնկրետ քրեական գործերին, կապված մարտի մեկի հետ, ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ դրանք կհանգուցալուծվեն իրենց տրամաբանական ավարտին կհասցվեն, եթե այդ ուղղությամբ դեռևս քննությունը շարունակվելու է:
-Բայց կարծես տարբեր իրավապաշտպաններ տարբեր կարծիքներ ունեն: Դուք ասում եք կառավարությունը կոնկրետ առնչություն չունի, իրավապաշտպանները բազմիցս, մինչև այսօր էլ, որ ոչ միայն, այնսինքն կոնկրետ լծակներ է կիրառում, որպեսզի Մարտի 1-ի գործը կամ չբացահայտվի կամ այսպես ձգձգվի:
-Ես անլուրջ եմ մոտենում այդ հարցադրմանը: Առավել ևս որ փաստարկներ դրա տակ չկա:
-Հայաստանը յուրաքանչյուր օր լքում են բազմաթիվ քաղաքացիներ, որոնց մի մասը, համոզված եղեք արդարադատության պակասից են լքում իրենց հայրենիքը, ինչ կարող եք ասել նրանց, ե՞րբ վերադառնան Հայաստան:
-Իմ խոսքը կամ կոչն այս ոռումով շատ քիչ է: Ես կարող եմ ասել, կոչ անել բոլորին վերադառնալ:
Պատճառներից մեկը ոչ թե արդարադատության, ոչ այնքան արդարադատության պակասն է, իսկ դրա հիմքը դա հավասարությունն է, հավասար վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, հավասար վերաբերմունքը իրավիճակի նկատմաբ, ինչի ուղղությամբ մենք ունենք բավական անելիք և կարծում եմ, որ որևէ կոչ որևէ մակարդակով քաղաքական, ինչքան էլ դա բարձր մակարդակ լինի չի կարող լուրջ, էական իրավիճակի փոփոխություն արձնագրել: Իրավիճակի փոփոխություն մենք կարող ենք արձնագրել, այն ժամանակ, երբ ռեալ իրավիճակը կփոխվի, որը մարդուն հնարավորություն կտա հույս ունենալ, որ վերադառնալով նա կարող է հայտնվել ոչ ավելի վատ իրավիճակում, քան այսօր գտնվում է այլ երկրում: Բացի այս ընդհանուր ասած խնդիրներից ես կարծում եմ, որ մենք այո, խնդիր ունենք հայրենադարձության և հայերնադարձության ուղղությամբ այնուամենայնիվ ես կարծում եմ, որ մեր կառավարությունը, մեր երկիրը պիտի որոշակի մտքեր և ծրագրեր մշակ
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը