Հովհաննես Մանուկյան. «Սեպտեմբերի 21-ին կորցրեցի անկախությունս»
23.02.2015

-Պարոն Մանուկյան, ինչպե՞ս է սկսվում եւ ավարտվում Ձեր օրը ոչ աշխատանքային օրերին:
- Իմ թե՛ աշխատանքային, թե՛ ոչ աշխատանքային օրերը սկսվում են որդուս համբուրելով, իսկ ավարտը տարբեր է լինում. երբեմն՝ ընտանեկան ընթրիքով, երբեմն՝ ընկերներիս հետ ժամանցով, եւ այլն:
- Երկու դուստր եւ մեկ որդի ունեք: Ազատ ժամանակն ինչպե՞ս եք անցկացնում նրանց հետ:
-Ժամանակին, երբ ես համարյա դուստրերիս տարիքին էի, նախընտրում էի ընկերական շփումները, իսկ ծնողներիս հետ օրն անցկացնելը կամ բարեկամներին այցելելն իմ ամենասիրելի զբաղմունքը չէր: Ի տարբերություն դրան, դուստրերս սիրում են իմ ընկերակցությունը, միասին այցելում ենք ժամանցի տարբեր վայրեր, պարզապես զբոսնում ենք: Նրանց կարծիքն ինձ համար շատ կարեւոր է. բացի նրանից, որ իմ երեխաներն են, նրանց սերունդը մեր վաղվա օրն է որոշելու, մեր երկրի ճակատագիրը:
Երեխաներիս, ինչպես եւ ինձ համար, ժամանցի լավագույն տարբերակը համատեղ որեւէ հետաքրքիր մտահղացում իրականացնելն է, միասին հանգստանալը, թեկուզ ծանոթ վայրերում նորություններ բացահայտելը:
Որդուս փորձում եմ տանել ինձ հետ գրեթե ամեն տեղ, որտեղ նա չի ձանձրանա: Այդպես նա իրեն շատ կարեւոր տղամարդ է զգում:
- Երեխաների հետ ի՞նչի շուրջ են հիմնականում զրուցում:
- Մենք կարող ենք զրուցել ամեն ինչից: Դուստրերիս՝ Անահիտի եւ Բելլայի հետ, հիմնականում զրուցում ենք նրանց ապագայի, ճակատագրի, հեռանկարների մասին:
-Ալեքսանդրի՝ որդուս հետ սիրում ենք զրուցել ճշտի ու սխալի, չարի ու բարու, դպրոցում տեղի ունեցող զարգացումների մասին, այդ թվում՝ ով ում ընկերն է, որ աղջիկն է ամենագեղեցիկը եւ այլ հետաքրքիր մանրամասներ: Երբեմն քննարկում ենք միասին դիտած մուլտֆիլմերը (ժպտում է – հեղ.):
- Ձեր տիկնոջ հետ ծանոթության մասին կպատմե՞ք:
- Մենք նույն դպրոցում ենք սովորել: Կինս քրոջս դասընկերուհին է եղել: Անկեղծ ասած, միշտ էլ աչքի ծայրով հետեւել եմ Արմինեին: Հետո մեր ընտանիքը տեղափոխվեց ուրիշ քաղաք, ես էլ, բնականաբար, ուրիշ դպրոց: Հետո նրան հանդիպեցի համալսարանում, նա բանասիրական ֆակուլտետում էր սովորում: Այստեղ էլ հասկացա, որ դա արդեն ճակատագիր է (ծիծաղում է –հեղ.):
- Ամենահետաքրքիր ու խենթ անակնկալը, որ երբեւէ մատուցել եք Ձեր տիկնոջը:
-Ես լավ մտածված, նախապատրաստված ու քողարկված անակնկալների կողմնակից եմ: Հաճախ անգամ կնոջս կարող է թվալ, որ չեմ հիշում երկուսիս վերաբերող հիշարժան օրերն ու առիթները: Մեր նշանադրությունը 1991 թվականի սեպտեմբերի 21-ին էր: Տարիներ անց, կրկին սեպտեմբերի 21-ին, կնոջիցս թաքուն շատ մեծ հավաքույթ կազմակերպեցի: Հրավիրել էի բոլոր նրանց, ովքեր մասնակցել էին մեր նշանադրությանը՝ ասելով, թե Անկախության օրն ենք նշում: Սեղանի շուրջ բոլորս միայն Անկախությունից էինք խոսում: Ես տեսնում էի, որ կինս ուզում է ինչ-որ բան ասել, բայց լռում է: Չուզեցի շատ մտատանջել նրան: Բերեցի հատուկ պատրաստած նվերս եւ մի տորթ, որի վրա գրված էր. . «Տարիներ առաջ այս օրը ես կորցրեցի անկախությունս»… - Շարունակությունը՝ http://www.mediamax.am/am/news/off-the-
Աղբյուր՝ mediamax.am
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը