Հովհաննես Մանուկյան.«Սահմանադրական փոփոխությունները հրաշք չեն գործելու»
29.10.2015

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի կարծիքով՝ Սահմանադրության փոփոխությունների առաջարկված նախագիծը դրական է եւ հասարակական կյանքի զարգացմանն է միտված:
-Պարոն Մանուկյան, տարօրինակ չե՞ք համարում, որ անկախության 24 տարիների ընթացքում Հայաստանում 3-րդ անգամ է սահմանադրություն փոխում:
-Տարօրինակ չեմ համարում, որովհետեւ, ի տարբերություն մեր երկրի, որտեղ սահմանդրության փոփոխությունները շատ կոշտ՝ հանրաքվեի մեխանիզմով է իրականացվում, բազմաթիվ այլ երկրներում ավելի փափուկ մեխանիզմով են սահմանադրություն փոխում, ասենք՝ պառլամենտի միջոցով, շատ այլ երկնրենում էլ այդ փոփոխությունն ավելի դինամիկ է կատարվում, ուստի՝ զուտ քանակական հաշվել, թե մի քանի տարում 2-3 փոփոխություն է կատարվում, ճիշտ չէ: Խնդիրը պետք է նայել այլ կոնտեքստում՝ փոփոխությունների որակական կողմից, ու թե ինչ են դրանք բերելու:
-Սահմանադրության փոփոխությունը կնպաստի՞ երկրի բարգավաճմանը, քաղաքացու ավելի բարեկացիկ ապրելակերպին:
-Սահմանադրության փոփոխությունը չի կարող ապահովել բոլոր պայմանները, որպեսզի մեր երկրում կյանքը դառնա պայծառ, որովհետեւ սահմանադրության փոփոխություների բարձր որակը ընդամեն այդ ամենի նախապայմանն է, դրանից հետո պետք է հետեւի օրենքների փոփոխությունները, իսկ հանրաքվեի ընդունվելու պարագայում այն պետք է միս ու այրուն ստանա օրենքների ձեւով: Հաջորդ քայլն այն է, որ այդ օրենքները պետք է լինեն բարձր որակի, իսկ այդ օրենքները ընդունելուց հետո մեր հասարակությունը պետք է կարողանա մարսել դա, այսինքն՝ օրենքների կիրառությունը կախված է լինելու մեզնից յուրաքանչյուրից՝ ե՛ւ մամուլից, ե՛ւ պետական իշխանությունից, ե՛ւ քաղաքացիական հասարակության ինստիտուտներից:
-Արդյո՞ք ներկայիս սահմանադրոթյունն է պատճառը, որ մեր երկրում օրենքները չեն գործում, ամենաթողություն է, գործազրկություն, սոցիալական ծանր վիճակ է, արտագաղթ է:
-Մասամբ այո…
-Հասարակության գիտակցությու՞նն էլ դրանից կփոխվի:
-Տեսեք՝ 1990-91թթ.մինչեւ օրս մոտավորապես 25 տարվա ընթացքում կարո՞ղ եք ասել, որ 90-ականների սկզբին ու այսօրվա մեր հասարակության հոգաբանությունն ու մենտալիտետը նույնն է մնացել: Չեք կարող ասել, որովհետեւ շատ է փոխվել: Եւ փոխվել է նաեւ մինչեւ այդ եղած սահմանադրության փոփխություննների արդյունքում: Սահմանադրական փոփոխությունները, կրկնում եմ, հրաշք չեն գործելու, բայց լավ որակի սահմանադրական փոփոխությունները նախադարյալ են ստեծելու հետագայում կյանքի տարբեր ոլորտներնավելի ինտենսիվ զարգացնելու համար:
-Պարոն Մանուկյան, ինչո՞ւ հենց համապետական ընտրություներից առաջ է անցկացնում հանրաքվեն: Հնարավո՞ր չէր դրանից հետո լիներ: Այդ դեպքում ավելի տրամաբանված կլիներ, հասարակական դժգոհություն էլ գուցե չլիներ:
-Չեմ կարծում՝ ավելի տրամաբանված կլիներ, որովհետեւ եթե երկիրը պաստրաստ է գնալ այդ փոփոխւթյուններին, իսկ պատրաստ է, թե չէ, կտեսնենք հանրաքվեի ժամանակ, դա պիտի արվի համապետական ընտրություններից առաջ, որպեսզի այդ ընտրությունների արդյունքում ձեւավորվող նոր հանրապետական իշխանությունները ձեւավորվեն նոր սկզբունքներով ու ունենան նոր իրավասություն, ինչ-որ կհռչակի նոր սահմանադրությունը:
-Չկա՞ վտանգ, որ իշխանությունը կանցնի մեկ կուսակցության, երկրում կձեւավորվի միակուսակցական համակարգ:
-Այդ վտանգը այսօրվա սահմանադրությամբ էլ կարող է լինել, դրա համար կարեւոր է, որ սահմանադրական փոփոխություններին զուգընթաց՝ մենք կարողանանք մեխանիզմներ մշակել՝ քաղաքական համակարգի ամրապնդման ու կայունացման համար, որովհետեւ ցանկացած հանրության պարագայում, եթե մենք չունեցանք կայացած քաղաքական համակարգ, նմանատիպ ռիսկերը միշտ կարող են լինել:
-Իսկ մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից՝ ինչքանո՞վ է արդարացված նոր սահմանադրությունը:
-Մարդու իրավունքների պաշտպանության համար շատ ավելի կատարյալ մեխանիզմներ են սահմանավում: Մասնավարապես, դատական համակարգի բարեփոխումների մասով պիտի ասեմ, որ այն մեխանիզմները, որոնք սահմնանված են թե դատավորների նշանակման, թե առաջխաղացման, թե դատավորների՝ դատական համակարգի ինքնակառավարման տեսակետից, ավելի մեծ նախադրյալներ է ստեղծվում այդ համակարգը անկախ պահելու համար, քան այսօր է:
Նյութի աղբյուր՝ asparez.am
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը