Հարցազրույցներ

07.05.2018 Սահմանադրության վերանայումն անխուսափելի է. չէր կարելի «ոտքի վրա» Սահմանադրություն փոխել. Նախկին նախարար

Արդեն այդ խորհրդարանի ձևավորած կառավարության ծրագիրը պետք է արտահայտի Հայաստանի զարգացման տեսլականը առաջիկա տարիների համար։ Ըստ իս՝ այդ կառավարությունն առաջնահերթ պիտի լուծի կոռուպցիայի, այդ թվում՝ քաղաքական կոռուպցիայի վերացման խնդիրը, քաղաքական համակարգի առողջացման, մասնավորապես քաղաքական մենաշնորհի վերացման խնդիրը, տնտեսական ազատություների և, մասնավորապես, հակամենաշնորհային արդյունավետ քաղաքականության ձևավորման խնդիրը։ Մարդու իրավունքների պաշտպանության և ապահովման մակարդակը երկրում հնարավոր է բարելավել միայն նման գլոբալ ինստիտուցիոնալ, եթե կուզեք՝ հեղափոխական տեղաշարժերով, այլ ոչ թե «վենետիկյան» կամ այլ տարաբնույթ արտաքին կամ ներքին բազմագույն և բազմաձև հանձնաժողովների քիմքին հաճո և պատվերով գրված օրենքներ դաջելով Ազգային ժողովում։ մանրամասն →

ՀՀ-ում ցմահ դատապարտյալների զգալի մասը դատապարտվել է այն ժամանակ, երբ դատավարական ընթացակարգերը շատ անկատար էին, դա ցավոտ հարց է. Հովհաննես Մանուկյան
05.03.2018 ՀՀ-ում ցմահ դատապարտյալների զգալի մասը դատապարտվել է այն ժամանակ, երբ դատավարական ընթացակարգերը շատ անկատար էին, դա ցավոտ հարց է. Հովհաննես Մանուկյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար, Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերին՝ նշելով, որ սա իսկապես բարդագույն հարց է։ Ըստ նրա՝ ցմահ դատապարտյալների զգալի մասը դատապարտվել է այն ժամանակներում, երբ դատավարական ընթացակարգերը շատ անկատար էին, հետաքննության և նախաքննության մարմինների գործունեության որակական լրիվ ուրիշ պատկեր էր։ Հովհաննես Մանուկյանը խոսում է նաև ընդհանուր իրավասության դատարան ձևավորելու, դատական տուգանքի, ինչպես նաև այլ հարցերի մասին։ մանրամասն →

«Չեմ մտաբերում մի երկիր, ուր կառավարության նիստերը հանրային պարտադիր հեռարձակման են տրվում»
03.02.2018 «Չեմ մտաբերում մի երկիր, ուր կառավարության նիստերը հանրային պարտադիր հեռարձակման են տրվում»

Կառավարության նիստերի ուղիղ հեռարձակման, իմ կարծիքով ոչնչով չհիմնավորված որոշումը, բերեց մի շատ բացասական երևույթի․ վերացավ կաբինետի՝ որպես իշխանության քաղաքական պատասխանատվությունը կրող միասնական թիմի կոլեգիալ քննարկումների արդյունքում ծնվող քաղաքական որոշումներ կայացնելու մշակույթը։ Արդյունքում բավականին ակտուալ է դառնում այն ռիսկը, երբ կառավարությունը դադարում է լինել քաղաքական առումով համապարտ պատասխանատվություն կրող գործիչների թիմ և վերածվում է սոսկ իրենց ոլորտի համար պատասխանատու «տնօրենների» ակումբի։ մանրամասն →

Դռնբաց նիստերը երբեմն կաշկանդել են ինձ, եվ ես սուր հարցադրումներ եմ արել նիստից առաջ
03.02.2018 Դռնբաց նիստերը երբեմն կաշկանդել են ինձ, եվ ես սուր հարցադրումներ եմ արել նիստից առաջ

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանն արագ արձագանքեց գործող նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությանը՝ պատասխանելով մեր հարցերին։ Հիշեցնենք, որ այս շաբաթ կառավարության նիստում Դ․ Հարությունյանը զեկուցեց մի նախագիծ, որով առաջարկում է կառավարության նիստերն ապրիլից հետո անցկացնել դռնփակ ռեժիմով։ Այսինքն՝ այլեւս ուղիղ հեռարձակումներ չեն լինի, եւ լրագրողները չեն իմանա, թե ինչ են քննարկում կառավարության նիստում։ Թեպետ առանձնապես բան էլ չէին քննարկում, բայց անգամ այդ մի ձեւական քննարկումից էլ են ուզում հանրությանը զրկել։ Եվ սա համարում են «ժողովրդավարական քայլ»՝ ինչպես արտահայտվեց Դավիթ Հարությունյանը։ Հիմնավորումն էլ այն է, որ նախարարները կաշկանդվում են լրագրողներից ու չեն կարողանում ազատ արտահայտել իրենց մտքերը։ մանրամասն →

«Մարդը կարող է փչացնել պաշտոնը, նաեւ այդ պաշտոնի կշիռը բարձրացնել»
20.12.2017 «Մարդը կարող է փչացնել պաշտոնը, նաեւ այդ պաշտոնի կշիռը բարձրացնել»

Հարցազրույց ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ – Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Նոր տարին, բացի ընտանեկան տոն լինելուց: -Նվաճումների եւ ձախողումների վերլուծություն, արդյունքների ամփոփում եւ իհարկե՝ հետեւություններ ապագայի համար։ Նոր տարին նորի սկիզբ է միշտ ինձ համար՝ նոր ծրագրերի, գաղափարների եւ հարաբերությունների։ մանրամասն →

Ինքս միշտ շտապում եմ...Հովհաննես Մանուկյանն ամփոփում է
18.12.2017 Ինքս միշտ շտապում եմ...Հովհաննես Մանուկյանն ամփոփում է

Մոտենում է տարեմուտը: Ամանորյա եռուզեռի մեջ առօրյա հոգսերը ոգևորված խեղդող մեր քաղաքացիները կյանքի փիլիսոփայության մասին մտորումնները կարծես մոռացության են տվել: Asekose.am-ի 2017 թվականն ամփոփող բլից հարցերին է պատասխանում արդարադատության նախկին նախարար, «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը: - Պարոն Մանուկյան, ինչու՞ ենք շտապում և ու՞ր: մանրամասն →

Միայն դիվանագիտական ռեսուրսը բավարար չէ` խնդիրներ մարսելու համար. Հովհաննես Մանուկյան
30.08.2017 Միայն դիվանագիտական ռեսուրսը բավարար չէ` խնդիրներ մարսելու համար. Հովհաննես Մանուկյան

XXI դարը համարվում է հանրային դիվանագիտության դարաշրջան, ուստի ե՛ւ կհաղթեն, ե՛ւ միջազգային ասպարեզում իրենց արժանապատիվ տեղը կամրապնդեն այն երկրները, որոնք հակառակորդներից ավելի արագ ու լիարժեք կկիրառեն դրա հնարքները։ Սա է պատճառը, որ մենք, նկատի ունեմ իմ հիմնած «Կովկասյան գործընկերություն» կազմակերպությունը, կարեւորում ենք ակտիվությունն այս ոլորտում եւ նաեւ շեշտադրում պետական ջանքերի կիրառման անհրաժեշտությունն այս բնագավառում։ մանրամասն →

Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, իսկ դատավարական ընթացակարգերը՝ ձևականացված. Հովհաննես Մանուկյան
18.08.2017 Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, իսկ դատավարական ընթացակարգերը՝ ձևականացված. Հովհաննես Մանուկյան

-Ձեր հարցադրումը մի քանի խնդիր է պարունակում: Փորձեմ անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին։ Դատարանների ծանրաբեռնվածությունն իրոք խնդիր է այսօր։ Բնակչություն-դատավորների թվաքանակ համամասնությամբ Հայաստանը բավական համեստ դիրքերում է։ Բայց սա չէ միակ պատճառը։ Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, դատավարական ընթացակարգերը, երբեմն, չափազանց ձևականացված են և դատավորի ճկունությունն ավելորդ սահմանափակում են: Հիշենք թեկուզ քրեական գործերով դատական վերջնական ակտի հրապարակման տաղտկալի ընթացակարգը։ մանրամասն →

Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, իսկ դատավարական ընթացակարգերը՝ ձևականացված. Հովհաննես Մանուկյան
18.08.2017 Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, իսկ դատավարական ընթացակարգերը՝ ձևականացված. Հովհաննես Մանուկյան

-Ձեր հարցադրումը մի քանի խնդիր է պարունակում: Փորձեմ անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին։ Դատարանների ծանրաբեռնվածությունն իրոք խնդիր է այսօր։ Բնակչություն-դատավորների թվաքանակ համամասնությամբ Հայաստանը բավական համեստ դիրքերում է։ Բայց սա չէ միակ պատճառը։ Մեր դատավարությունները չափից դուրս ծանրաբեռնված են, դատավարական ընթացակարգերը, երբեմն, չափազանց ձևականացված են և դատավորի ճկունությունն ավելորդ սահմանափակում են: Հիշենք թեկուզ քրեական գործերով դատական վերջնական ակտի հրապարակման տաղտկալի ընթացակարգը։ մանրամասն →

«Ամենաազատ մարդը ամենապատասխանատու մարդն է»
16.05.2017 «Ամենաազատ մարդը ամենապատասխանատու մարդն է»

Ահավասիկ, նայենք թեկուզ Ազգային ժողովի կազմը, որտեղ այսօր նվազագույնի է հասցված ոչ քաղաքական, երբեմն նույնիսկ «փողոցային» էլեմենտի ներկայությունը: Քաղաքական բանավեճի և ընտրողի հետ խոսելու դրական մշակույթ, այնուամենայնիվ, ձևավորվում է: Թեև շատ գործ կա անելու այս առումով: Սա ուղղակիորեն փոխկապակցված է քաղաքական համակարգի զարգացման, կուսակցությունների ամրապնդման և որակյալ քաղաքական մշակույթ ձևավորելու հրամայականի հետ: մանրամասն →

1 2 3 4 5 6 7 8 9 10 11