Հարցազրույցներ

23.06.2016 Հովհաննես Մանուկյանը կվերադառնա քաղաքականություն

Չմտածեք, որ ես սա ասելով՝ փորձում եմ ճշմարտության դեմ մեղանչել, չմատնանշել մեղավորներին կամ անելանելիության եզրահանգում անել: Պարզապես ճիշտ ախտորոշումն է բուժման նախապայմանը: Եվ նաեւ սա հաշվի առնելով՝ վստահ եմ, որ կոռուպցիայի վերացման համար հզոր եւ հստակ ձեւավորված քաղաքական կամք է անհրաժեշտ: Հայեցակարգերը, խորհուրդները, օրենքների փոփոխությունները, նոր ինստիտուտների ձեւավորումը սոսկ գործիքներ են խնդրի լուծման համար: Կունենա՞ կառավարությունն այդ քաղաքական կամքը՝ իրավիճակ կփոխվի, չի ունենա՝ դեռ երկար կշարունակենք խորհուրդներ ստեղծել եւ հայեցակարգեր ընդունել: մանրամասն →

2015-ի հայկական ֆեմիդային և վագրի թռիչքներին սպասելիս. արդարադատներ և տնտեսագետներ
15.01.2016 2015-ի հայկական ֆեմիդային և վագրի թռիչքներին սպասելիս. արդարադատներ և տնտեսագետներ

Հովհաննես Մանուկյան- Կառավարության նիստերից մեկին վարչապետի՝ ամուսնալուծությունների թվի աճի պատճառների վերաբերյալ հարցին իմ տված պատասխանը. ասացի՝ խնդրում եմ արձանագրել, որ ամուսնալուծությունների վիճակագրության նման աճը պայմանավորված չէ նախարարության գործունեության հետ: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը հունվարի 1-ին Ձմեռ պապ կդառնա Գյումրիի վագոն-տնակներում ապրող երեխաների համար
01.01.2016 Հովհաննես Մանուկյանը հունվարի 1-ին Ձմեռ պապ կդառնա Գյումրիի վագոն-տնակներում ապրող երեխաների համար

Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 1-ին Ձմեռ պապիկի հագուստով շրջելու է Գյումրիի վագոն-տնակներում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մանուկյանն ամփոփել է 2015թ.-ն եւ անդրադարձել գալիք տարվա անելիքներին: մանրամասն →

Ինչու՞ եք կարծում, որ Ձեր երկրի արդարադատության նախկին նախարարը նման պրիմիտիվ խնդրանքներով կարող է դիմել Ձմեռ Պապին
24.12.2015 Ինչու՞ եք կարծում, որ Ձեր երկրի արդարադատության նախկին նախարարը նման պրիմիտիվ խնդրանքներով կարող է դիմել Ձմեռ Պապին

Xnews.am-ի ամանորյա բլից- հարցազրույցը` ՀՀ Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հետ: Պարոն Մանուկյան, այս տարվա գլխավոր ձեռքբերումը, եւ բացթողումը Ձեր կարծիքով: -Անցնող տարին ձեռքբերումներով հարուստ չէր: Ընդհակառակը, մարդկային անհանդուրժողականության հետևանքով կորուստների հանգեցրած խոշոր բացթողումներն էին շատ թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում, թե՛ ընդհանրապես աշխարհում: Որպես ձեռքբերում այնուամենայնիվ կնշեի Հունական ճգնաժամի հետևանքով եվրոպական մշակութային-հոգևոր և տնտեսա-քաղաքական միասնական հանրույթի կազմաքանդման վտանգից խուսափելը: Եվրոպան իր մշակութաբանական էությամբ մարդկության պատմության ընթացքում արձանագրված խոշորագույն արժեքներից է, իսկ դրա գոյությունը՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից կարևորագույն ստաբիլիզացնող գործոն: մանրամասն →

22.12.2015 Տարվա գլխավոր Իրադարձությունը, Տարվա Խրատը, եւ Տարվա Կինը՝ ըստ Հովհաննես Մանուկյանի

Fnews.am-ը նախատոնական օրերին ամփոփելու է տարվա ձեքբերումներն ու բացթողումները՝հայտնի քաղաքական գործիչների, նախկին ու ներկա պաշտոնյաների, ինչպես նաեւ լրագրողների աչքերով՝ փորձելով ամփոփել տարվա կարեւորագույն իրադարձություններն ու նույնիսկ ամենափոքր հաջողությունները, որոնք նույնպես գնահատել ու արժեվորել է պետք: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանին մեր հարցադրումը այսպիսին էր. -Պարոն Մանուկյան, կխնդրեի մատնանշեիք 2015 թթ-ի ձեռքբերումներն ու բացթողումները: Եւ եթե դեմ չեք, կխնդրեի մի փոքր անկեղծանալ եւ նշել, ո՞րն է ըստ Ձեզ եղել Տարվա իրադարձությունը, Տարվա խրատը, եւ ամենավերջում.ո՞ւմ կհամարեիք այսպես ասած Տարվա կինը: մանրամասն →

Քաղաքականությունից հեռանալ հնարավոր չէ. Հովհաննես Մանուկյան
03.12.2015 Քաղաքականությունից հեռանալ հնարավոր չէ. Հովհաննես Մանուկյան

Իոսիֆ Ստալինի դիմանկարը, Շելկունչիկը, հռոմեական զինվորներն ու ֆրանսիական խաղաքարերով շախմատը: Արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի աշխատասենյակը սովորական չես համարի, այստեղ առկա են տարբեր երկրներից արձանիկներ, նկարներ և հուշամեդալներ: Բազմազան են նաև արդարադատության նախկին նախարարի հետ հարցազրույցի թեմաները՝ Սահմանադրական փոփոխություններից մինչև վարորդների իրավունքների պաշտպանություն: Ի՞նչ դիրքորոշում ունի պարոն Մանուկյանը Սահմանադրության փոփոխության մասին, ո՞ր դեպքերում է պետք առաջնորդվել «յոթ չափել, մեկ կտրել» գործելակերպով, ինչով է զբաղվում նախկին նախարարի՝ «չաղ», հայկական ընտանիքը: Այս և այլ հարցերի պատասխանները կարդացեք «ՀՀ արդարադատության նախարարները» նախագծի հերթական հարցազրույցում: մանրամասն →

Արդարադատության նախկին նախարարը ընկերության, փողի, ինչ-որ բաներից հրաժարվելու ու հեռանալու մասին:
16.11.2015 Արդարադատության նախկին նախարարը ընկերության, փողի, ինչ-որ բաներից հրաժարվելու ու հեռանալու մասին:

ընկերություն Երբ տարիներն անցնում են, և դրանց հեռավորությունից ավելի հստակ ես զգում ընկերության կարևորությունը, ժամանակի ընթացքում պարզում ես, որ դադարել ես ձեռք բերել նոր ընկերներ և սկսել ես կորցնել որոշներին: Իմ կյանքում էլ այնպես եղավ, որ ընկերոջս կորցրեցի: Խորապես ազդվել եմ: Երկար պայքարում էի այդ մտքի դեմ ու ինքս ինձ համոզում էի, որ այդպես չէ: Ընկերությունն էգոիզմ չի հանդուրժում: Այն ինքնազոհողություն է պահանջում: Ընկերությունը հենվում է լսելու և հասկանալու ունակության վրա։ մանրամասն →

Հովհաննես Մանուկյան.«Սահմանադրական փոփոխությունները հրաշք չեն գործելու»
29.10.2015 Հովհաննես Մանուկյան.«Սահմանադրական փոփոխությունները հրաշք չեն գործելու»

-Տեսեք՝ 1990-91թթ.մինչեւ օրս մոտավորապես 25 տարվա ընթացքում կարո՞ղ եք ասել, որ 90-ականների սկզբին ու այսօրվա մեր հասարակության հոգաբանությունն ու մենտալիտետը նույնն է մնացել: Չեք կարող ասել, որովհետեւ շատ է փոխվել: Եւ փոխվել է նաեւ մինչեւ այդ եղած սահմանադրության փոփխություննների արդյունքում: Սահմանադրական փոփոխությունները, կրկնում եմ, հրաշք չեն գործելու, բայց լավ որակի սահմանադրական փոփոխությունները նախադարյալ են ստեծելու հետագայում կյանքի տարբեր ոլորտներնավելի ինտենսիվ զարգացնելու համար: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարարը Բաղրամյանում տիրող վիճակի, ՄԻԵԴ հայց ներկայացնելու եւ Պերմյակովին հայաստանյան դատական իշխանությանը հանձնելու մասին
04.07.2015 ՀՀ արդարադատության նախարարը Բաղրամյանում տիրող վիճակի, ՄԻԵԴ հայց ներկայացնելու եւ Պերմյակովին հայաստանյան դատական իշխանությանը հանձնելու մասին

Orer.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, խոսելով Բաղրամյան պողոտայում իրականացվող նստացույց-բողոքի ակցիայի մասին, նշեց, որ թեպետ հնչում են հայտարարություններ, թե պայքարը ապաքաղաքական է, այնուամենայնիվ, այն քաղաքական է. -Այն լրջագույն հարցերը, որոնք հուզում են հասարակությանը եւ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում հասարակությունում, չեն կարող քաղաքական չլինել: Որեւէ ոլորտում կայացված որոշում, այս պարագայում էներգետիկայի բնագավառում` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը, չի կարող քաղաքական չլինել: Պարզապես ակցիայի կազմակերպիչների կողմից նման հայտարարություն արվեց, որպեսզի պայքարը չքաղաքականացվի եւ այլ երանգներ չտա: Թեպետ առիթ ունեցել եմ այս մասին խոսել, այնուամենայնիվ, կրկին կնշեմ, որ, այո՛, հասարակությունում նմանատիպ դրսեւորումներ հնարավոր են, քանի որ մենք ապրում ենք ժողովրդավարական երկրում, եւ խոսքի ազատությունը Հայաստանի անկախությունից հետո նոր ժողովրդավարության թերեւս ամենակարեւոր նվաճումն է. դա երեւում է եւ՛ լրատվամիջոցների, եւ՛ հավաքների ռեալիզացիայի տեսակետից: մանրամասն →

PERSONA GRATA Ованес Манукян: Армения в евразийской интеграции
22.06.2015 PERSONA GRATA Ованес Манукян: Армения в евразийской интеграции

- Вы — ученый и практик, проведший определенную часть своей жизни в Советском Союзе, как оцениваете роль и значение советского периода в истории нашей об­щей тогда страны? - Не придавать значения роли и важности этого периода на­шей совместной истории - наивный и невзвешенный подход. Это - один из этапов истории со своими положительными и отрицатель­ными сторонами, с достижениями и неудачами. К сожалению, моя юность совпала с периодом распада Советского Союза, и я больше слышал истории о положительном, чем пережил их. Думаю, са­мым большим наследием, доставшимся мне и моим ровесникам от Советского Союза, это так называемая советская культура. Совет­ская литература и фильмы в частности, помимо большой художе­ственной ценности для меня имеют и иное значение: просто не мо­жешь не уважать рожденную в период цензуры творческую мысль, перед которой бессильны любое ограничение и запрет. մանրամասն →

1 2 3 4 5 6 7 8 9 10 11