Նորություններ

10 համակարգիչ նվեր հարազատ դպրոցին
03.10.2017 10 համակարգիչ նվեր հարազատ դպրոցին

Շիրակի Մարզպետարանի կայքը տեղեկացնում է, որ Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ և Արդշինբանկի հետ համատեղ Գյումրու Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 29 դպրոցին, որտեղ ժամանակին սովորել է պարոն Մանուկյանը տրամադրվեցին համակարգիչներ: Դպրոցի համակարգչային կաբինետը համալրվեց 10 համակարգչով: մանրամասն →

Գիտելիքի օրվան ընդառաջ
31.08.2017 Գիտելիքի օրվան ընդառաջ

Օգոստոսի 31-ին ՄԱՆՈՒԿՅԱՆ հիմնադրամի անդամները հիմնադիր Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ այցելել են մի շարք աշակերտների բնակարաններ՝ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ ընդառաջ անակնկալ մատուցելու: Երեխաները պատմել են դպրոցական աշխույժ կյանքից, իրենց սիրած առարկաներից: Առաջին դասարանցի զույգ եղբայրներ Արթուրն ու Արմենը չեն թաքցրել, որ ուզում են ամառն էլի շարունակվեր… մանրամասն →

Հայ և վրացի ուսանողները ստացան անակնկալ մրցանակներ
03.06.2017 Հայ և վրացի ուսանողները ստացան անակնկալ մրցանակներ

Քննարկման երկրորդ հատվածում մասնակիցներին է միացել «Կովկասյան գործընկերություն» կազմակերպության հիմնադիր Հովհաննես Մանուկյանը: Նա գիտաժողովի երիտասարդ մասնակիցներին մաղթել է լինել նախաձեռնող՝ չսպասելով որևէ մեկի հուշելուն կամ օգնելուն: Ներկայացնելով իր մոտեցումը հայ-վրացական բարեկամությանը՝ նա նշել է , որ երկու ասպեկտով է առանձնացնում իր տեսակետը՝ աշխատանքային (2011-2014թթ. Վրաստանում եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան) և երիտասարդության, որին այդ հարաբերությունները զարգացացնողն ու առաջ շարժողն է համարում: մանրամասն →

«Հայաստանն ու Վրաստանը 21 դարում․ ընդհանուր մարտահրավերներն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները»
22.05.2017 «Հայաստանն ու Վրաստանը 21 դարում․ ընդհանուր մարտահրավերներն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները»

Հայ-վրացական դիվանագիտական հարաբերություւների հաստատման 25-ամյակի կապակցությամբ Վանաձորում տեղի ունեցավ «Կովկասյան Գործընկերության» հերթական նախաձեռնությունը – կլոր սեղան-քննարկումը «Հայաստանն ու Վրաստանը 21 դարում․ ընդհանուր մարտահրավերներն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները» խորագրով: Միջոցառման հիմնական նպատակներից մեկը երկու երկների փորձագիտական և հասարակական հանրության միջև համագործակցության ամրապնդմանը նպաստելն է: մանրամասն →

Ալեքսանդրի ընկերն արդեն ապրում է Էկզոտարիումում
26.04.2017 Ալեքսանդրի ընկերն արդեն ապրում է Էկզոտարիումում

«Մանուկյան» հիմնադրամի հիմնադիր Հովհաննես Մանուկյանը որդու՝ Ալեքսանդրի, խնդրանքով որոշել էր թռչուն նվիրել «Էկզոտարիում» կազմակերպությանը, որը «Պատանեկության ստեղծագործական կենտրոն»-ի հետ համատեղ ձեռնասուն կենդանիների միջոցով ճանաչողական բաց դասեր է անցկացնում հիմնականում ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երեխաների համար: մանրամասն →

«Վրաստան-կրկնակի Էջեր»․ Երեւանում բացվեց լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ցուցահանդեսը
13.04.2017 «Վրաստան-կրկնակի Էջեր»․ Երեւանում բացվեց լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ցուցահանդեսը

«Մեչիտովը ոչ հայ է, ոչ վրացի, ոչ եզդի է, ոչ ռուս ու միեւնույն ժամանակ այս յուրաքանչյուրից ամեն մեկն է, իմ հանդիպած ամենակոլորիտային, բազմասպեկտր մարդկանցից մեկն է»,-ապրիլի 12-ին՝ ցուցահանդեսի բացմանը Մեչիտովին այսպես ներկայացրեց «Կովկասյան Գործընկերություն» կազմակերպության նախագահ, Հայաստանի արդարադատության նախկին նախարար, Վրաստանում Հայաստանի նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը։ մանրամասն →

Նրանք մշտապես ունեն օրվա ապրուստի կարիք
16.03.2017 Նրանք մշտապես ունեն օրվա ապրուստի կարիք

Այսօր «Մանուկյան» բարեգործական հիմնադրամի նախագահ Հովհաննես Մանուկյանը հիմնադրամի աշխատակիցների հետ այցելել է Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում բնակվող 8 երեխա ունեցող ընտանիքին: Բոզոյանների սոցիալապես անապահով ընտանիքի մասին հիմնադրամը տեղեկացել էր փետրվարի 20-ին «Հետք» էլեկտրոնային պարբերականի նյութից, որում ասվում էր, որ ընտանիքի ամենափոքրիկ երեխան անգամ մահճակալ չունի: մանրամասն →

Манукян: планируется множество проектов в Армении и Грузии
07.02.2017 Манукян: планируется множество проектов в Армении и Грузии

Экс-посол Армении в Грузии и бывший министр юстиции Армении Ованес Манукян в беседе с корреспондентом Sputnik Армения рассказал об идее создания организации "Кавказское партнерство". մանրամասն →

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաները «Էքսպերիմենտորիում» թանգարանում
06.02.2017 Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաները «Էքսպերիմենտորիում» թանգարանում

2017 թվականի փետրվարի 4-ը սովորական օր չէր Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի սաների, ի մասնավորի «Սուրբ Գրիգոր Նարեկացի» մայրենի ուսուցման մեկօրյա դպրոցի սովորողների և «Տարոն» պարային համույթի կրտսեր խմբի անդամների համար: Թեմի Կրթության բաժնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանի և երիտասարդական բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի առաջնորդությամբ, կազմակերպվեց շուրջ երեք տասնյակ երեխաների այցելությունը Թբիլիսիի «Էքսպերիմենտորիում» զվարճալի գիտությունների թանգարան: «Հայարտան սաների» այս էքսկուրսիան նախաձեռնել և հովանավորել էր «Կովկասյան գործընկերություն» հասարակական կազմակերպությունը, որի նախագահն է Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

ԼՂՀ-ն ՏԱՐԱԾՔ չէ և ի սկզբնե ունեցել է սահմանադրական ինքնավարության իրավականորեն որոշակի կարգավիճակ
06.05.2016 ԼՂՀ-ն ՏԱՐԱԾՔ չէ և ի սկզբնե ունեցել է սահմանադրական ինքնավարության իրավականորեն որոշակի կարգավիճակ

Կան սեցեսիայի տարբեր տեսություններ և այդ իրավունքի սուբյեկտային կազմի հնարավոր տեսակներ: Ըստ որոշ տեսաբանների գոյություն ունեն սեցեսիայի երկու նորմատիվ տեսություններ. վերականգնող (շտկող) իրավունքի տեսություն (Remedial Right Theories) և սկզբնական իրավունքի տեսություն (Primary Right Theories): Մեր ազգային կարևորագույն խնդրի համար առավել արդիական է առաջին տեսությունը, որի համաձայն միակողմանի, արտասահմանադրական անջատման իրավունքը շատ մոտ է ժողովրդի հեղափոխության իրավունքին՝ արևմտյան լիբերալ գաղափարախոսության տրամաբանության համատեքստում: մանրամասն →