Պարտապանները կարող են բողոքարկել դատական ակտերը
11.06.2004
Սեմինարի մասնակիցները կազմակերպությունների անվճարունակության խնդիրներով զբաղվող կառավարիչներն էին, որոնց մասնակցությամբ քննարկվեց միջազգային փորձագետների մասնակցությամբ մշակված «Անվճարունակության մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Մուկուչյանի պարզաբանմամբ` 1997-ին ընդունված նախկին օրենքն արդեն հնացած էր եւ չէր համապատասխանում այսօրվա պահանջներին: Նոր օրինագծում, որի մշակման համար, ի դեպ, պահանջվել է մոտ 2 տարի, առավելագույնս հստակեցված են կազմակերպությունների ֆինանսական առողջացմանը վերաբերող դրույթները, սնանկացման գործընթացը վերահսկող կառավարչի իրավունքներն ու պարտականությունները:
Մասնավորապես, բարձրացվել է կառավարչի պատասխանատվության աստիճանը, ինչպես նաեւ` առավելագույնս ընդարձակվել են պարտապանների իրավունքները` վերջիններիս իրավունք վերապահելով բողոքարկել սնանկության գործընթացին վերաբերող ցանկացած դատական ակտ, վերահսկել կառավարչի գործողությունները, ինչն ինքնին կնպաստի կոռուպցիոն երեւույթների նվազեցմանն այս ոլորտում:
Կազմակերպության սնանկ ճանաչվելու օրվան հաջորդած 2 ամսվա ընթացքում կառավարիչը, պարտապանն ու պարտատերերը կարող են ներկայանալ ֆինանսական առողջացման ծրագրով, որի անհաջողության դեպքում միայն կազմակերպությունը կլուծարվի:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը