Կիսում է
24.01.2007
«Ես լիովին կիսում եմ Պաշտպանության նախարարի մտահոգությունը զինվորական հանցագործությունների կապակցությամբ, քանի որ դրանք մեր բանակի կարևորագույն հիմնախնդիրներից են»,- երեկվա ասուլիսում ընդգծել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը` անդրադառնալով Մադաղիսի զորամասում 2 զինծառայողների սպանության գործի առնչությամբ Սերժ Սարգսյանի հայտնած մտահոգությանը: «Կարծում եմ, պաշտպանության նախարարը ճիշտ հարցադրում է արել, որ եթե դատավորը թույլ է տվել դատական կոպիտ սխալ, ապա պետք է որոշակի հետևանքներ լինեն»,- նշել է նա:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը