Վեհափառի այցը Վրաստան ավարտվել է, քննարկումները շարունակվելու են
10.06.2011
Ս.թ. հունիսի 10-15-ը
Վրաստանում միջեկեղեցական և հովվապետական այցով գտնվում էր Ամենայն Հայոց
Կաթողիկոս Գարեգին Բ-ն` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների
շքախմբի ուղեկցությամբ: Այցի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումներում
Վեհափառին ուղեկցում էին նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և
լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը և ՀՀ դեսպանության դիվանագետներ:
Հունիսի 10-ին Ամենայն
հայոց Գարեգին Բ կաթողիկոսին Հավլաբարի նախագահական նստավայրում ընդունել էր
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղեկցել
է Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը:
Հունիսի 11-ին Ամենայն
Հայոց Կաթողիկոսը Վրաստանի Սուրբ Երրորդություն մայր տաճարում առանձնազրույց է ունեցել
Վրաց Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ, Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդի հետ:
Նույն օրն Ամենայն
հայոց Գարեգին Բ կաթողիկոսն այցելել էր Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական
գործիչների Խոջիվանքի պանթեոն, ուր հանդիպել էր հավատացյալների հետ և կատարել հոգեհանգիստ:
Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ.
Գարեգին Բ ներկա է եղել ի պատիվ Վեհափառ Հայրապետի ընդունելությանը` Վրաստանում
Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի կողմից:
Հունիսի 12-ին Ամենայն
Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն մասնակցել էր Թբիլիսիում Ս.Էջմիածին եկեղեցուն կից «Հայարտուն»
մշակութային կենտրոնի բացմանը, որից հետո կատարել էր Ս.Էջմիածին եկեղեցու վերաօծումը և մատուցել Ս.Պատարագ:
Հունիսի 13-ին սկսվել
էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի
հովվապետական այցը Սամցխե-Ջավախք: Վեհափառ Հայրապետը այցելել է Բորժոմի, Ախալցիխե,
Ախալքալաք, Նինոծմինդա, ինչպես նաև Վահան Տերյանի
ծննդավայր Գանձա գյուղը և Ծալկայի շրջան:
Հունիսի 15-ին Վեհափառ
Հայրապետը և նրան ուղեկցող պատվիրակությունը վերադարձել են Էջմիածին:
Համայն Վրաստանի
Պատրիարք Իլիա Երկրորդը և Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ամենայն Հայոց
Կաթողիկոսը այցը գնահատել են որպես պատմական:
Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի գնահատմամբ, այցը հաջող էր, քանզի երկխոսությունը կայացավ, ու թեև կողմերը կոնկրետ արդյունքների դեռ չեն հասել, սակայն քննարկումները շարունակվելու են և, նա հույսով է, որ մոտ ապագայում կլինեն նաև կոնկրետ արդյունքներ:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը