ՀՀ դեսպանը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարարի հետ
26.01.2012
Ս.թ. հունվարի 26-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Դիմիտրի Շաշկինի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի կրթական քաղաքականության մի շարք հիմնահարցեր, մասնավորապես, ոչ վրացական դպրոցների նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Վրաստանի կրթության և գիտության նախարարությունների միջև համագործակցության և երկկողմ հարաբերությունների երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը