Բարեգործական միջոցառում Թբիլիսիում
22.12.2012
Դեկտեմբերի 22-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը` Թբիլիսիի հայերի ասամբլեայի հետ համատեղ, կազմակերպեց բարեգործական ակցիա` մի շարք կարիքավոր հայ ընտանիքներին նյութական եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Ակցիայի մասնակիցները Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ այցելեցին Թբիլիսի քաղաքի մի շարք սոցիալապես անապահով ընտանիքներ, շփվեցին այդ ընտանիքների անդամների հետ, առավել մանրամասն տեղեկացվեցին նրանց սոցիալական պայմաններին` հետագա հնարավոր աջակցությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
Միջոցառմանը մասնակցեց եւ թբիլիսաբնակ կարիքավոր մեր հայրենակիցներին իր օրհնությունը բերեց Հայ Առաքելական Եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը