Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ
30.01.2013
Ս.թ. դեկտեմբերի 29-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան ՀովհաննեսՄանուկյանը հանդիպեց Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ:
Դեսպան Մանուկյանը, ի նկատի ունենալով իր առաջին պաշտոնական հանդիպումը փոխվարչապետ Կալաձեի հետ, նախ շնորհավորեց նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ երկու երկրների գործընկերային հարաբերությունները հետայսու ևս կպահպանեն ձևավորված բարձր մակարդակը: Վրաստանի փոխվարչապետը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար և նշեց, որ հայ-վրացական փոխադարձ համագործակցությունը էներգետիկայի բնագավառում երկկողմ հարաբերությունների կարևոր ուղղություններից է և պատրաստակամություն հայտնեց շարունակել համագործակցությունը հայկական կողմի հետ ձևավորված սերտ գործընկերային ոգուն համապատասխան: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցության և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք խնդիրներ:
Հանդիպման ընթացքում դեսպանը և փոխվարչապետը քննարկեցին նաև տարածաշրջանային և Վրաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր:
Հանդիպման կողմերը միասնական կարծիք արձանագրեցին երկու պետությունների միջևառկա համագործակցութունն առավել ընդլայնելու անհրաժեշտության մասին:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը