Վրաստանի նորանշանակ օմբուդսմեն. Վրաստանում Հայկական եկեղեցիների հարցը շուտով կկարգավորվի
01.03.2013
![]() Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ հանրային պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլիի հետ: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի հայ համայնքին հուզող և վիրահայերի իրավունքների պաշտպանությանը վերաբերող բազմաբնույթ խնդիրներ, Հայաստանի և Վրաստանի համապատասխան գրասենյակների միջև համագործակցության, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Զրուցակիցները քննարկել են նաև Վրաստանում Հայկական եկեղեցիների պահպանության և վերկականգնման, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցուն վերադարձնելու հետ կապված հարցեր` ընդգծելով որ հայկական եկեղեցիների շուրջ ստեղծված խնդիրը չպետք է դիտարկել որպես Հայաստանի և Վրաստանի միջև առկա խնդրահարույց հարց, քանզի այն իրականում Վրաստանի հայազգի քաղաքացիների կրոնի և հավատքի ազատության հիմնարար իրավունքների պաշտպանության ապահովման պետության պարտավորությունն է: Վրաստանի նորանշանակ օմբուդսմենը լավատեսական գնահատականներ է տվել խնդրի մոտալուտ կարգավորման հնարավորություններին` արձանագրելով, որ կառավարությունը ևս մտահոգ է խնդրով և ունի անկեղծ ցանկություն` մոտ ապագայում ջանքեր գործադրելու խնդրի կարգավորման համար: Հովհաննես Մանուկյանը և Ուչա Նանուաշվիլին կարևորել են նաև Վրաստանի հայազգի քաղաքացիների, մասնավորապես` ջավախահայության` Վրաստանի հասարակությանն արդյունավետ ինտեգրելուն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը նոր իշխանությունների կողմից:
|
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը