Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
28.05.2013
Սիրելի´ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ:
1918 թվականի գարունը կարող էր վերջինը լինել ազգային այն հավաքականության համար, որը կոչվում է հայ ժողովուրդ: Հայ ժողովուրդը կանգնած էր իր բազմադարյան դառն ու դժվար ճանապարհի ամենաաղետալի կետում: Եվ այս անգամ էլ ոտքի կանգնեց, որպեսզի անհավասար պայքարում անարգ թշնամուն ասի վերջին հաղթական խոսքը: Հայը կարողացավ պահպանել մեր օջախի կրակը, մեր հավատքի ջահը, մեր ազգային գոյի հիմքերը: Սարդարապատ, Բաշ-Ապարան, Ղարաքիլիսա, Համամլա… Անօրինակ սխրագործություններով հայը ժողովուրդը ապացուցեց իր հոգու անկոտրում լինելը:
1918 թվականի մայիսյան հաղթանակով ձեռք բերված ազատությամբ, քաղաքական անկախությամբ, ազգային ինքնագիտակցության վերելքով հայը բոլորին ասաց, որ կա Հայաստան, որն ունի շահեր և նպատակներ, և որ մենք վճռական ենք լինելու մեր և մեր շահերի պաշտպանության հարցում, հետամուտ ենք լինելու ազգային նպատակներին մեր հռչակած հանրապետությունում:
Փա˜ռք ու պատիվ մեր հերոսներին, որոնք հիմք դրեցին այսօրվա անկախ պետականության համար:
Այս հիշարժան տոնի կապակցությամբ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս և մաղթում նորանոր հաղթանակեր` ի փառս հայ ժողովրդի, նրա պայծառ ու լուսավոր ապագայի:
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը