Նույնիսկ Սուրբ Էջմիածինը և արտգործնախարարությունը այդպես չեն համագործակցում
23.05.2014
Վրաստանում ՀՀ դեսպանի և Վիրահայոց թեմի առաջնորդի համագործակցությունը օրինակելի է մյուս կղերականների և առավոտյան դիվանագետ արթնացածների համար:
Վիրահայոց թեմում մեկնարկել է Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը:
Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում ապրիլի 12-ին բացվել է Հայոց մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված «Հուշարձան եղեռնի նահատակներին» խորագրով ցուցահանդեսը:
Այն կազմակերպել է Վրաստանի Հայ նկարիչների միությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ:
Ցուցահանդեսին ներկա էին Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Այս մասին հաղուրդում է Վիրահայոց թեմի մամուլի ծառայությունը:
Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն են ներկայացրել Թբիլիսիի, Սամցխե-Ջավախքի նկարիչները: Ցուցահանդեսը բացել է Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը:
Նա կարևորել է այն, որ արդեն 2-րդ տարին Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը Վիրահայոց թեմում մեկնարկում է Եղեռնի թեմայով ցուցահանդեսով: Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը արժևորել է վրացի նկարիչների մասնակցությունը ցուցահանդեսին և օժանդակությունը ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին:
Նա իր խոսքում տեղեկացրել է, որ ցուցահանդեսին մասնակցած 25 նկարիչներ ավելի քան 60 կտավների միջոցով իրենց ցասումն են արտահայտել աշխարհի անտարբերության դեմ, պահանջելով արդարություն և հատուցում՝ անմեղ նախնիների տառապանքների և դաժան նահատակության համար:
Հարցն այն է, որ եթե պաշտոնական հաղորդագրություն է տարածում Վիրահայոց թեմը որևէ ազգանվեր միջոցառաման վերաբերյալ ( իսկ դրանք բազմաթիվ են), իմացիր, որ Վրաստանում ՀՀ դեսպանը ակտիվ մասնակից է:
Իսկ եթե պաշտոնական հաղորդագրություն է տարածում Վրաստանում ՀՀ դեսպանը որևէ ազգանվեր միջոցառման վերաբերյալ, ապա իմացիր, որ Վիրահայոց Թեմը ակտիվ մասնակից է :
Միայն 2014 թվականին դեսպանատունը և Վիրահայոց Թեմը տասնյակ մշակութային, սպորտային և վիրահայերի կյանքն ու կենսաձևը բարենորոգող միջոցառումներ են իրականացրել:
Առայժմ մեզ հայտնի չէ ստվար հայ համայնք ունեցող այլ երկիր, այլ դեսպան, այլ թեմ ,որը նման ակտիվ գործելակերպ որդեգրած լինի հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ:
Armweeklyhnews.am
11:41 AM 14-Apr-14
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը