Կլոր սեղան-քննարկում ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի շուրջ
17.11.2014
այաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նոյեմբերի 15-ին մասնակցել է ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծի շուրջ անցկացված կլոր սեղան-քննարկմանը, որը վարել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ԵԽ փորձագետ, Սլովենիայի Հանրապետության արդարադատության նախարարության քրեական իրավունքի և մարդու իրավունքների բաժնի քարտուղար Պիտեր Պավլինը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամներ Գևորգ Դանիելյանը, Արա Գաբուզյանը, այլք:
Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ խորհրդային տարիներին ընդունած Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը վերջին տարիների ընթացքում այնքան է «կարկատվել», որ այլևս նույն օրենսգրքով առաջ գնալու տեղ չունենք:
«Մենք ունենալու ենք ժամանակակից աշխարհի պահանջմունքներին, եվրոպական իրավունքի, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի չափորոշիչներին համապատասխանող վարչական իրավախախտումների մասին նոր օրենսգիրք»,-ասել է նախարարը:
Մանրամասն
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը