Գյումրիում կատարված սպանության բացահայտումը կբավարարի հանրությանը.Հովհաննես Մանուկյան -
04.02.2015

Պերմյակովը ձերբակալվել է՝ որպես սահմանախախտ, բայց, հակառակ ՀՀ օրենսդրության և ՀՀ և ՌԴ 1992թ. պայմանագրի, չի հանձնվել ՀՀ-ին:
Այսօր ԱԺ-ում հայտարարեց Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հարց ուղղելով Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, թե ինչ է արվել և արվում ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի նա վերադարձվի ՀՀ-ին:
Նախարարը նշեց, որ ՀՀ և ՌԴ քննչական մարմինները տարբեր քննչական գործեր են քննում:
Ավելի լայն բացատրություններ նախարարը չտվեց` դա մեկնաբանելով նախաքննության գաղտնիքը չբացահայտելու անհրաժեշտությամբ: Նախարարը նաև հիշեցրեց, որ ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների ղեկավարների միջև պայամանվորվածություն է ձեռք բերվել՝ գործի բազմակողմանի քննությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունն ապահովելու ուղղությամբ:
«ՀՀ կառավարությունն անում է հնարավորը, որ գործի հանգուցալուծումը լինի իրավական տեսակետից ճիշտ և բավարարի հանրությանը»,- ասաց նախարարը:
Աղբյուր՝ pastinfo.am
Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը