Նորություններ

Քննարկվել են պրոբացիայի ծառայության ներդրմանն առնչվող հարցեր
25.02.2015 Քննարկվել են պրոբացիայի ծառայության ներդրմանն առնչվող հարցեր

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի Քրեական իրավունքի հարցերով համագործակցության բաժնի և Երևանյան գրասենյակի պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են պրոբացիայի ծառայության ներդրման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձեռնարկվող օրենսդրական և այլ քայլերը: Նախարարը նշել է, որ րոբացիայի ծառայության ստեղծման հայեցակարգը ներկայացվել է կառավարություն: Եվրոպացի գործընկերների խնդրանքով նախարարը մանրամասնել է պրոբացիայի ծառայությանն առնչվող այլ իրավական ակտերի շրջանառության մեջ դնելու ժամկետները: մանրամասն →

Նախարարն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանին
25.02.2015 Նախարարն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան բարեկամական փոխգործակցությունը` հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի գործուն ջանքերն ի նպաստ կդրվեն երկկողմ հարաբերություններն ընդլայնելու և զարգացնելու գործին: մանրամասն →

 Կոռուպցիայի դեմ պայքարի համար քաղաքական կամք պետք է դրսևորվի. նախարար
19.02.2015 Կոռուպցիայի դեմ պայքարի համար քաղաքական կամք պետք է դրսևորվի. նախարար

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցին ի պատասխան հայտարարեց, որ կոռուպցիայի դեմ պայքարելու համար քաղաքական կամք պետք է լինի: Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց ստեղծել Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ: Նիստից հետո լրագրողները Հովհաննես Մանուկյանից հետաքրքրվեցին՝ նոր հանձնաժողովը նախկինից ինչո՞վ է տարբերվելու: Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք նույնպես կառավարությունում կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողով էր գործում: մանրամասն →

Նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին
18.02.2015 Նախարարն ընդունել է Լեհաստանի դեսպանին

Փետրվարի 18-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն: Նախարարը շնորհավորել է դեսպան Նովակովսկուն պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեության ի նպաստ երկու երկրների փոխգործակցության զարգացման: Անդրադառնալով հայ-լեհական բարեկամական հարաբերություններին և գոհունակություն հայտնելով երկխոսության բարձր մակարդակից՝ նախարարը կարևորել է նաև իրավական ոլորտում Լեհաստանի հետ համագործակցության անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանի գործուն ջանքերով այն ավելի կակտիվանա և կարձանագրվեն գործնական արդյունքներ: մանրամասն →

Արձանագրվել են հայ-ամերիկյան համագործակցության դրական արդյունքներ
11.02.2015 Արձանագրվել են հայ-ամերիկյան համագործակցության դրական արդյունքներ

ՀՀ արդարադատության նախարարը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վուդվորդ Քլարկ Փրայսի գլխավորած պատվիրակությանը: Վուդվորդ Քլարկ Փրայսը կարևորել է մեր հանրապետության հետ իրավական ոլորտի համագործակցությունը: Նա շնորհակալություն է հայտնել նախարարին կառուցողական համագործակցության համար՝ ևս մեկ անգամ հավաստելով նախարարության հետ փոխգործակցության պատրաստակամությունը: մանրամասն →

Հովհաննես Մանուկյան. Պետռեգիստրի գործառույթներն իրականացվում են պատշաճ մակարդակի
06.02.2015 Հովհաննես Մանուկյան. Պետռեգիստրի գործառույթներն իրականացվում են պատշաճ մակարդակի

«Հաճելի է արձանագրել, որ ունենք պետական ռեգիստրի կայացած համակարգ, ռեգիստրի գործառույթներն իրականացվում են պատշաճ մակարդակի»,- արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում շրջայց կատարելուց և գործակալության ղեկավար կազմի, աշխատակիցների հետ խորհրդակցությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Հովհաննես Մանուկյանը: Նրա կարևորեց քաղաքացիների սպասարկման էլեկտրոնացված համակարգը, մեկ պատուհանի սկզբունքը: Նախարարի գնահատմամբ, այս համակարգի առաջընթացը պետք է կարևոր նվաճում համարել: Միաժամանակ Հ. Մանուկյանը նշեց, որ պետք չէ կանգ առնել, կան խնդիրներ, որոնք ենթակա են լուծման: մանրամասն →

Հակոբ Հակոբյանի ֆիլմը ոչ պրոֆեսիոնալ գեղարվեստական ինքնադրսևորում էր. Հովհաննես Մանուկյան. «Ժողովուրդ»
06.02.2015 Հակոբ Հակոբյանի ֆիլմը ոչ պրոֆեսիոնալ գեղարվեստական ինքնադրսևորում էր. Հովհաննես Մանուկյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի «Հիշողություն» ֆիլմին, ասաց, որ ֆիլմը չի դիտել եւ առանձնապես ցանկություն էլ չունի դիտելու: «Անկեղծ ասած, աշխատանքային ծանրաբեռնվածությունը հաճախ ժամանակ չի թողնում անգամ բարձրարժեք ստեղծագործություններ վայելելու: Հակոբ Հակոբյանի այս նախաձեռնությունը գնահատում եմ որպես ոչ պրոֆեսիոնալ գեղարվեստական ինքնադրսեւորում, այնպես, ինչպես որեւէ մեկը փորձեր գիրք գրել, կամ երաժշտություն հորինել, կամ, ասենք, լուսանկարչական հմտությունները փորձարկել»,- ասաց նախարարը»: մանրամասն →

Չեմ կարող գնահատել առանց փաստերի. արդարադատության նախարարը՝ Բերձորի դեպքերի մասին
04.02.2015 Չեմ կարող գնահատել առանց փաստերի. արդարադատության նախարարը՝ Բերձորի դեպքերի մասին

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի խոսքով՝ Բերձորում տեղի ունեցած բռնությունների դեպքերի հարցով պետք է համապատասխան քննություն իրականացվի, և որոշակի պարզաբանումներից հետո միայն ինքը կարող է գնահատական տալ: «Ես չեմ կարող գնահատել առանց փաստերի»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա: մանրամասն →

04.02.2015 Արդարադատության նախարարը՝ «Զապ»-ին ազատ արձակելու և Վարդան Պետրոսյանին դատապարտելու մասին

Այսօր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը լրագրողների հետ զրույցում պատասխանելով այն հարցին, թե արդա՞ր էր դերասան Վարդան Պետրոսյանին 5 տարով դատապարտելը, բայց քրեական աշխարհում Զապ մականունով հայտնի անձին ազատ արձակելը, պատասխանեց. մանրամասն →

Գյումրիում կատարված սպանության բացահայտումը կբավարարի հանրությանը.Հովհաննես Մանուկյան -
04.02.2015 Գյումրիում կատարված սպանության բացահայտումը կբավարարի հանրությանը.Հովհաննես Մանուկյան -

Պերմյակովը ձերբակալվել է՝ որպես սահմանախախտ, բայց, հակառակ ՀՀ օրենսդրության և ՀՀ և ՌԴ 1992թ. պայմանագրի, չի հանձնվել ՀՀ-ին: Այսօր ԱԺ-ում հայտարարեց Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` հարց ուղղելով Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, թե ինչ է արվել և արվում ՀՀ իշխանությունների կողմից, որպեսզի նա վերադարձվի ՀՀ-ին: Նախարարը նշեց, որ ՀՀ և ՌԴ քննչական մարմինները տարբեր քննչական գործեր են քննում: մանրամասն →

Բլոգ

Բռնության դեմ պայքարի մասին




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը