Նորություններ

Քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղված հուշագիր է ստորագրվել
27.01.2015 Քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավմանն ուղված հուշագիր է ստորագրվել

ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի միջև 2015 թվականի հունվարի 27-ին կնքվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տիգրան Սահակյանը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Նարիմանյանը: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը՝ Գյումրիի դեպքերի մասին. «Պահը կգա, ես կասեմ»
27.01.2015 Հովհաննես Մանուկյանը՝ Գյումրիի դեպքերի մասին. «Պահը կգա, ես կասեմ»

Այսօր ՝ հունվարի 27-ին, Բժշկական համալարանում կայացած միջոցառումից հետո պատասխանելով լրագրողների հարցին, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը չհամաձայնեց այն դիտարկման հետ, թե Գյումրիի ողբերգության հետ կապված անտեսվում է ՀՀ Սահմանադրությունը. «Սահմանադրությունը մի կողմ չի կարող դրվել, որովհետեւ այն մեր երկրի հիմնական օրենքն է: Ինչ վերաբերում է Գյումրու դեպքերին, դրանց վերաբերյալ ես լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի, այն ինչ ասված է, ասված է, ավելորդ եմ համարում որեւէ մեկնաբանություն անելը»: մանրամասն →

Նախարարն ընդունել է Չեխիայի դեսպանին
26.01.2015 Նախարարն ընդունել է Չեխիայի դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային: Դեսպանը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանը Չեխիայի համար կարևոր գործընկեր է, և չեխական կողմը բարձր է գնահատում մեր երկրի հետ բազմաոլորտ համագործակցությունը: մանրամասն →

Նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին
20.01.2015 Նախարարն ընդունել է Լիտվայի դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը hունվարի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր և Լիտվայի Հանրապետության իշխանությունների անունից ցավակցություն և զորակցություն է հայտնել հայ ժողովրդին Գյումրիում կատարված ողբերգության կապակցությամբ: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպում է նախաձեռնել Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամների հետ
19.01.2015 ՀՀ արդարադատության նախարարը հանդիպում է նախաձեռնել Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամների հետ

Հրաչյա Հարությունյանի ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել նախարարին հանդիպումը նախաձեռնելու, ինչպես նաև գործի ընթացքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար: Վիկտոր Մարտիրոսյանը հավելել է, որ հավատում է, որ թեկուզ ոչ շատ շուտ, բայց ամեն դեպքում Հարությունյանների ընտանիքի հորը կտեղափոխեն Հայաստան: մանրամասն →

Նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
16.01.2015 Նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունվարի 16-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:f մանրամասն →

«Եթե ասեմ, որ ձերբազատվել ենք կոռուպցիոն երևույթներից, ճշմարտությունն ասած չեմ լինի»
23.12.2014 «Եթե ասեմ, որ ձերբազատվել ենք կոռուպցիոն երևույթներից, ճշմարտությունն ասած չեմ լինի»

«Շատ հաճախ աշխատանքի ընթացքում կան խնդիրներ, որ վրիպում ենք մեր աչքից: Դուք օգնում եք ավելի զգոն լինել, չթուլանալ, իսկ մենք փորձում ենք բաց լինել լրատվական դաշտի հետ, խտրականություն չդնել, բայց չենք կարող նույն տեմպով բոլորի հետ շփվել, որովհետև կան լրատվամիջոցներ, որոն ավելի մասնագիտացած են որոշակի ոլորտներում: Մենք փորձում ենք լինել բաց և թափացիկ մեր ամենօրյա աշխատանքներում: Որքան պետական պաշտոնյան բաց է մամուլի համար, հանրային խնդիրներ քննարկման համար, այնքան նա մամուլը դրանով ավելի շատ է մասնակից դարձնում համակարգային հիմնախնդիրների լուծմանը»,-ասաց նա: մանրամասն →

ՀՀ Արդարադատության նախարարը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մի շարք անվանակարգերի արժանացրեց
23.12.2014 ՀՀ Արդարադատության նախարարը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին մի շարք անվանակարգերի արժանացրեց

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ արդարադատության նախարարությունը նախաձեռնել էր տարեվերջյան հանդիպում լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, վերջինս շնորհակալություն հայտնեց ԶԼՄ-ներին՝ համատեղ աշխատանքի համար: «Մենք միասին փորձում ենք այս համակարգը բարելավվել, կատարելագործել, դարձնել ավելի լավը, և մեր աշխատանքում Ձեր մասնակցությունը, Ձեր ներդրումը անգնահատելի է: Դուք օգնում եք մեզ վեր հանել համակարգի խնդիրները: Մենք միշտ փորձում ենք բաց լինել լրատվական դաշտի հետ, փորձում ենք որևէ խտրականություն չդնել, ուղղակի պետք է երբեմն-երբեմն մեզ հասկանալ: Ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել համագործակցության համար, ես հուսով եմ, որ այդ համագործակցությունը կշարունակվի 2015 թվականին, համենայն դեպս, մեր կողմից մենք ամեն ինչ կանենք, որ այդ համագործակցությունն ավելի ճիշտ, գրագետ հիմքերի վրա դրվի: Հանձինս մեզ՝ դուք իսկապես ունեք ընկերներ»,- ասաց Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին
22.12.2014 Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը դեկտեմբերի 21-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի ամենամյա ժողովին: Արդարադատության նախարարը ողջունել է հանրապետությունում գործող բոլոր նոտարներին և նշել, որ Նախարարության գերնպատակը նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակի էլ ավելի բարձրացումն ու դրանց վերաբերյալ բնակչության դրական գնահատանքին արժանանալն է: «Նոտարը պետության կողմից պատվիրակված ծառայություններ է մատուցում:Դա ձեզ ավելի է պարտավորեցնում ծառայել մարդկանց ազնվությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով: Դուք պետք է ձեր վարքով, ամենօրյա աշխատանքով վստահություն ձևավորեք նոտարական ամբողջ համակարգի նկատմամբ»,- ասել է Արդարադատության նախարարը: Նա կարևորագույն խնդիր է համարել նաև նոտարական էթիկային վերաբերող հիմնահարցերը և ընդգծել էթիկական վերահսկողության արդյունավետ համակարգի ներդրման կարևորությունը: «Նոտարական գրասենյակից որևէ քաղաքացի չպետք է դժգոհ կամ անպատասխան հեռանա»,- նշել է Հովհաննես Մանուկյանն ու, հնարավորո մանրամասն →

ՔԿՀ-ներում ամեն մարդ չի ցանկանա աշխատել. Արդարադատության նախարար
22.12.2014 ՔԿՀ-ներում ամեն մարդ չի ցանկանա աշխատել. Արդարադատության նախարար

Եթե մինչեւ 2015թ վերջ ավարտենք «Արմավիր» ՔԿՀ-ի շինարարական աշխատանքները, այնտեղ մոտ 1200 տեղ կա եւ 20-25 տոկոսով կթեթեւացնենք ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

Բլոգ

Բռնության դեմ պայքարի մասին




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը