Նորություններ

Նախարարն աշխատանքային այցով Տավուշում էր
20.12.2014 Նախարարն աշխատանքային այցով Տավուշում էր

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 19-ին աշխատանքային այցով Տավուշի մարզում էր: Մարզպետարանում նախարարն ընդունել է քաղաքացիների: Նրանք հիմնականում ներկայացրել են իրավական, կենցաղային, սոցիալական բնույթի խնդիրներ: Լսելով քաղաքացիներին՝ նախարարը հանձնարարել է իր ենթականերին նախարարության լիազորությունների շրջանակում լուծումներ գտնել բարձրացված հարցերի վերաբերյալ: ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ներկայացուցիչները նաև իրավական խորհրդատվություն են տրամադրել: մանրամասն →

Իջեւանցին ՀՀ արդարադատության նախարարի մասին. «Նախարարը հումորով, լավ մարդ է»
19.12.2014 Իջեւանցին ՀՀ արդարադատության նախարարի մասին. «Նախարարը հումորով, լավ մարդ է»

Նախարարը համբերատար լսեց քաղաքացու հուզված, երկարաշունչ խոսքը, նրան խորհուրդ տվեց հարեւանների հետ փոխզիջման գնալ, կամ էլ՝ դիմել դատարան: Մարզպետարանի միջանցքում իջեւանցի մի թոշակառու տղամարդ մեզ ասաց, որ ինքը նախարարին դիմել է 20 տարվա վաղեմություն ունեցող հարցով: Նա մեծ գումար փոխանցելով շինարարական մի ձեռնարկության՝ պատվիրել էր բետոնյա հեծաններ, սակայն ԽՍՀՄ փլուզվելուց հետ դրանք չի ստացել: Թոշակառուի խոսքերով՝ նախարարն իրեն ասել է, որ այդ հարցի վաղեմության պատճառով այն չի կարող լուծվել: Սակայն քաղաքացին գոհ լինելով Հովհաննես Մանուկյանի վերաբերմունքից՝ ասաց. «Նախարարը հումորով, լավ մարդ է»: մանրամասն →

Նախարարը ողջունել է Հայաստանում Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացումը
17.12.2014 Նախարարը ողջունել է Հայաստանում Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացումը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության տնօրենների խորհրդի նախագահ պրոֆեսոր Սպիրիդոն Ֆլոգաիտիսին: Նախարարը ողջունել է հյուրին՝ շնորհավորելով Հայաստանում այսօր Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության գրասենյակի բացման կապակցությամբ: Նա նշել է, որ հանրային իրավունքի ոլորտային փոփոխությունները մեր երկրում ամենադինամիկ զարգացող ուղղություններից են: Հյուրի խնդրանքով անդրադառնալով Հայաստանում ընթացող սահմանադրական բարեփոխումների գործընթացին՝ Հովհաննես Մանուկյանը ասել է, որ բարեփոխումների գործընթացը ՀՀ Նախագահի կողմից ձեռնարկվել է՝ ելնելով իրավունքի գերակայության սկզբունքի իրացման, մարդու հիմնական իրավունքների և ազատությունների երաշխավորման Սահմանադրության դրույթները կատարելագործելու, իշխանությունների լիարժեք հավասարակշռումն ապահովելու և հանրային կառավարման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից: մանրամասն →

Նախարարի ելույթը «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները և ԵԴ-ում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում» համաժողովին
15.12.2014 Նախարարի ելույթը «Մարդու իրավունքների եվրոպական չափանիշները և ԵԴ-ում կառավարության լիազոր ներկայացուցչի դերը մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովման հարցում» համաժողովին

Այսօր չկա գրեթե մի ոլորտ, որը կապ չունենա Եվրոպական կոնվենցիայի կամ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների հետ: Ընդ որում, այդ իրավական դիրքորոշումներն այնքան ճկուն են, որ հնարավոր է կիրառել նաև հասարակական հարաբերությունների այնպիսի ոլորտների նկատմամբ, որոնք ուղիղ առնչություն չունեն անձի իրավունքների անմիջական ապահովման հետ: մանրամասն →

ՀԿ ներկայացուցիչները մտահոգված են. «ՀԿ-ների մասին նոր օրենքով պետական վերահսկողությունը կարող է ուժեղանալ»
13.12.2014 ՀԿ ներկայացուցիչները մտահոգված են. «ՀԿ-ների մասին նոր օրենքով պետական վերահսկողությունը կարող է ուժեղանալ»

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Aravot.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք հասարակական կազմակերպությունների մտահոգությունը տեղին է, պատասխանեց, որ հ/կ-ների ֆինանսական ազատությունը եւ տնտեսական ինքնուրույնության մեխանիզմները պետք է անպայման համադրվեն եւ համակցվեն որոշակի վերահսկողական մեխանիզմների հետ. «Ցանկացած երկրում այդ մեխանիզմները պետք է գործեն, ուղղակի մենք պետք է հ/կ սեկտորի ներակայացուցիչների հետ փորձենք գտնել այնպիսի միջոցներ, որ վերահսկողությունը չչարաշահվի»: Սակայն, նախարարը համոզված է, որ միեւնույն ժամանակ, հենց այդ հ/կ-ների կողմից լինում են ֆինանսական չարաշահումներ իրականացնելու դեպքեր, որոնք էլ հենց օրենքը պետք է կարգավորի: մանրամասն →

Արդարադատության նախարարն ընդունել է Օլդենբուրգի երկրամասային գերագույն դատարանի նախագահող դատավորին
12.12.2014 Արդարադատության նախարարն ընդունել է Օլդենբուրգի երկրամասային գերագույն դատարանի նախագահող դատավորին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Օլդենբուրգի երկրամասային գերագույն դատարանի նախագահող դատավոր Ֆոն դեր Բեքին, ով ներգրավված է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման խմբի աշխատանքներում: Հանդիպմանը մասնակցել են նաև Արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանն ու Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը: մանրամասն →

 Ալեքսանդր Արզումանյանը գովում է Հովհաննես Մանուկյանին, բայց նշում՝ «Հայաստանում կա 14 քաղբանտարկյալ»
10.12.2014 Ալեքսանդր Արզումանյանը գովում է Հովհաննես Մանուկյանին, բայց նշում՝ «Հայաստանում կա 14 քաղբանտարկյալ»

Ալեքսանդր Արզումանյանը պատասխանեց. «Կապրենք կտեսնենք: Նոր նախարար է, տարբերությունն արդեն իսկ զգացվում է: Տեսնենք որքանով վճռական կլինի էլ ավելի ձեւափոխել համակարգը: Քրեական դատավարության օրենսգիրքը արդեն իսկ կարելի է քայլ առաջ համարել»: մանրամասն →

Մտահոգվելու, զգոնանալու խնդիր ունենք. նախարար
10.12.2014 Մտահոգվելու, զգոնանալու խնդիր ունենք. նախարար

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մարդու իրավունքների թեմայով կլոր սեղանի ժամանակ շնորհավորեց մարդու իրավունքների պաշտապնության միջազգային օրվա կապակցությամբ ու հույս հայտնեց, որ բոլորը ջանքեր են ներդնում մարդու իրավունքները բարելավելու ուղղությամբ: մանրամասն →

Նախարարն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարին
09.12.2014 Նախարարն ընդունել է Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ գրասենյակի ղեկավարին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: ՀՀ արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել Պավլյուկին արդյունավետ համագործակցության համար՝ մաղթելով նրան հաջողություն հետագա գործունեությունում: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան ասուլիսը
08.12.2014 Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան ասուլիսը

Այսօր տեղի ունեցավ Հովհաննես Մանուկյանի ֆեյսբուքյան ասուլիսը... Նախարարին ուղղված 5 տասնյակից ավելի հարցերի պօատասխանը դիտեք տեսանյութոում: մանրամասն →

Բլոգ

Բռնության դեմ պայքարի մասին




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը