Նորություններ

«Ինչո՞ւ պարոն Լիսկան կարող է մարզպետ նշանակվել, իսկ շարքային կալանավորը չի կարող ինտեգրվել հասարակության մեջ»
03.12.2014 «Ինչո՞ւ պարոն Լիսկան կարող է մարզպետ նշանակվել, իսկ շարքային կալանավորը չի կարող ինտեգրվել հասարակության մեջ»

Նախարար Հովհաննես Մանուկյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ տեղյակ է՝ խոսքն ում մասին է գնում և հավելեց, որ իր հետ բերել է Սևան ԿՔՀ-ում գտնվող կալանավոր Իսախանյան Աշոտի կենսագրական և նախկին դատվածությունների հարուստ պատմությունը: «Նա դատապարտվել է վաշխառության, խարդախության, ապօրինի ծառահատման համար: Այս ցուցակը շատ երկար է: Ես չեմ ուզում մանրամասնել բոլոր հարցերը, որոնք հնչեցնում եք այստեղ: Դրանք տեղավորվում են քաղաքական շոուի տրամադրության մեջ: Ես կարող եմ պատասխանել միայն ձեր կոնկրետ հարցերին»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ նախկին 6 հազար կալանավորների փոխարեն այսօր ՔԿՀ-ներում կա մոտ 4 հազար կալանավոր, որոնցից յուրաքանչյուրի համար պետբյուջեից տարեկան ծախսվում է որոշակի գումար, որը փոփոխական է: մանրամասն →

03.12.2014 Նախարար Մանուկյանի «կրեատիվ» մոտեցումները

Փորձեցինք հետաքրքրվել, թե ինչու Մանուկյանն ինքը չի ներկայացնում նախագծերը, այդ գործը թողնելով տեղակալների, կոնկրետ դեպքում Արսեն Միրտչյանի վրա՝ նրան գցելով պատգամավորների «քլնգոցների» տակ: «Դա կառավարության իրավունքն է, կառավարությունն է որոշում՝ ով է զեկուցում, իսկ արդարադատության նախարարությունը, գիտե՞ք, եթե վերցնենք ընդհանուր մյուս նախարարությունների համեմատ, ծավալային առումով մի քանի անգամ յուրաքանչյուր նախարարությունից ավելի շատ օրինագծեր է ներկայացնում, ու մենք աշխատում ենք անպայման, նույնիսկ եթե նախարարը չի զեկուցում, նախարարն անպայման պետք է ներկա գտնվի հանձնաժողովի նիստին, հետո, նաեւ կան քաղաքական հարցադրումներ, որին նախարարը պիտի լսի ու երբեմն նաեւ պատասխան տա: Միայն օրենսդրական բլոկը չի, դրա համար մենք փորձում ենք մեր թիմում՝ ես, փոխնախարարները, այնպիսի բաշխում կատարել մեր պարտականությունների, որպեսզի յուրաքանչյուրս կարողանանք գոնե մեր բլոկը նորմալ սպասարկել»,- ասաց նա: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանն ընդունել է Սոզար Սուբարին
02.12.2014 Հովհաննես Մանուկյանն ընդունել է Սոզար Սուբարին

Այսօր ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Վրաստանի փախստականների հարցերով նախարար Սոզար Սուբարին: Դեռևս Վրաստանում աշխատած տարիներին Հովհաննես Մանուկյանը սերտ համագործակցել է այն ժամանակ Վրաստանի պատիժների իրականացման և պրոբացիայի նախարար Սոզար Սուբարի հետ: Նախարարը ողջունել է գործընկերոջը՝ նշելով, որ ուրախ է նրան ընդունել Հայաստանում: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը իրատեսական է համարում 2016թ. սկզբից ունենալ պրոբացիոն ծառայություն ամբողջ ծավալով
30.11.2014 Հովհաննես Մանուկյանը իրատեսական է համարում 2016թ. սկզբից ունենալ պրոբացիոն ծառայություն ամբողջ ծավալով

Պրոբացիոն ծառայության ներդրման քայլերից մեկն էլ պիլոտայի փորձարկումներն են: Մինչ այս, տարբեր պաշտոնյաներ նշել են, որ 2015թ. նախատեսվում է իրականացնել պրոբացիոն ծառայության պիլոտային երկու ծրագրեր` մարզերից մեկում և Երևանում: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանի ելույթը ԱՐՄԱՎԻՐ ՔԿՀ-ի բացմանը
29.11.2014 Հովհաննես Մանուկյանի ելույթը ԱՐՄԱՎԻՐ ՔԿՀ-ի բացմանը

Այսօր արդեն շահագործման ենք հանձնում Անկախ Հայաստանում կառուցված առաջին քրեակատարողական հիմնարկի՝ «Արմավիր»-ի առաջին մասնաշենքը: Հիմնարկի շահագործմամբ փորձելու ենք դատապարտյալների իրավունքները և կենցաղային պայմանները առավելագույնս բարելավել՝ համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին եւ Խոշտանգումերի կանխարգելման եվրոպական կոնվենցիայի պարտադիր պահանջներին, որին մեր երկիրն արդեն քանի տարի նախանձախնդրորեն հետևում է: մանրամասն →

Մանուկյան. Ներկայումս ՀՀ-ը համապատասխան ձևաչափերի որոշակիացման խնդիր ունի իր եվրոպական գործընկերների հետ
29.11.2014 Մանուկյան. Ներկայումս ՀՀ-ը համապատասխան ձևաչափերի որոշակիացման խնդիր ունի իր եվրոպական գործընկերների հետ

Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ շարունակելու է համագործակցությունը եվրոպական կառուցների հետ արդարադատության ոլորտի բարեփոխումների ուղղությամբ: ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի վարչական և առաջին բնակելի մասնաշենքերի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

 Մենք կասկածներ չունենք, կասկածող ենք ման գալիս
28.11.2014 Մենք կասկածներ չունենք, կասկածող ենք ման գալիս

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ արձագանքեց դաշնակցական պատգամավորին և նշեց.«Մենք կասկածներ չունենք, կասկածող ենք ման գալիս»: Իսկ փոխնախարար Արսեն Մկրտչյանն նշեց, որ իրենց ներկայացրած նախագծում ոչ մի հակասահմանադրական դրույթ չկա: մանրամասն →

27.11.2014 Հովհաննես Մանուկյանը՝ Հրայր Թովմասյանի, Արթուր Օսիկյանի և Միհրան Պողոսյանի մասին

Հովհաննես Մանուկյանն անդրադարձավ նաև Քրեակատարողական հիմնարկների վերջերս նշանակված ղեկավար Արթուր Օսիկյանի գործունեությանը և նշեց.« Ասեմ, որ քրեակատարողական համակարգում անցած 6-7 ամիսների ընթացքում բավականին լուրջ տեղաշարժեր կան: Շատ բաներ մի գուցե այսօր ձեզ համար տեսանելի չլինի, որովհետև այն նախաձեռնությունները, որը մենք սկսել ենք դրանց արդյունքը հավանաբար 1-2 տարի հետո ռեալ կյանքում կտեսնենք »: Օսիկյանի մասին խոսելիս նախարարն ասաց, որ վերջինս փորձառու իրավաբան է, պետական ծառայող .«Երիտասարդ, ավյունով լի և կարծում եմ, որ մեր ջանքերը և նրա, ծառայություններն իրականացնելու ջանքերը համատեղելու արդյուքնում բավականին լավ արդյունքներ կարձանագրենք »: մանրամասն →

Կառավարությունը հաստատեց տասնյակ հազարավոր մարդանց վարչական տուգանքները անվավեր ճանաչելու մասին օրենքի նախագիծը
27.11.2014 Կառավարությունը հաստատեց տասնյակ հազարավոր մարդանց վարչական տուգանքները անվավեր ճանաչելու մասին օրենքի նախագիծը

Հովհաննես Մանուկյանը պատասխանեց. «Տասնյակ հազարավոր քաղաքացիներ կազատվեն տուգանքների վճարումից, որի գումարը մոտավորապես կազմում է 2 միլիարդ դրամ»: մանրամասն →

ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումների արդյունքը տեսանելի կլինի 1-2 տարի հետո. Հովհաննես Մանուկյան
27.11.2014 ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումների արդյունքը տեսանելի կլինի 1-2 տարի հետո. Հովհաննես Մանուկյան

Քրեակատարողական հիմնարկների համակարգում շատ լուրջ տեղաշարժեր կան, որոնք գուցե այսօր տեսանելի չեն, բայց 1-2 տարի հետո արդյունքը կերևա. այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →