Նորություններ

 Հովհաննես Մանուկյան.  հանդես կգանք  վաղաժամկետ ազատման նոր առաջարկով
12.11.2014 Հովհաննես Մանուկյան. հանդես կգանք վաղաժամկետ ազատման նոր առաջարկով

«Մենք առաջիկայում պատրաստվում ենք հանդես գալ համապատասխան առաջարկով: Արդեն որոշակի ուսումնասիրություններ անցկացրել ենք. ուսումնասիրել ենք մի շարք երկրների փորձը: Սակայն մենք առաջարկով հանդես կգանք այն ժամանակ, երբ կավարտվեն մեր բոլոր ուսումնասիրությունները, քննարկումները և օրենքի նախագծի տեսքով հանդես գալու հնարավորություն կունենանք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա: մանրամասն →

Արդարադատության նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչին
10.11.2014 Արդարադատության նախարարն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցչին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է տարածաշրջանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով խորհրդատու Ակսանա Անտոնենկոյին: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը: մանրամասն →

«Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզի շնորհանդես Թբիլիսիում
10.11.2014 «Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզի շնորհանդես Թբիլիսիում

2014 թվականի նոյեմբերի 9-ին, Թբիլիսիում կայացավ «Գլախո՝ երկրորդ կյանք» տեսաերիզի շնորհանդեսը: Տեսաերիզը, որը պարունակում է հայ երգիչ, ՀՀ և Վրաստանի վաստակավոր արտիստ Գլախո Զաքարյանի 6 հայերեն և 6 վրացերեն երգերը, դարձավ կյանքից հեռացած արևելյան երգերի լավագույն կատարող, թբիլիսահայ ճանաչված երգիչ Գլախո Զաքարյանի իրավամբ երկրորդ ծնունդը: Տեսաերիզը թողարկվել է Վրաստանում ՀՀ նախկին դեսպան, այժմ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հովանավորությամբ, ում համար Սայաթ-Նովայի երգերի կատարումը Գլախո Զաքարյանի կողմից եղել է իսկական բացահայտում: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանի աշխատանքային այցը Վրաստան
10.11.2014 Հովհաննես Մանուկյանի աշխատանքային այցը Վրաստան

Նախարարը հանդիպել է Վրաստանի Պրոբացիայի և պատիժների կատարման հարցերով նախարար Գեորգի Մգեբրիշվիլիին: Հանդիպման առաջին մասում քննարկվել են երկու երկրների իրավական համակարգերին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են պրոբացիայի ինստիտուտի կիրառման վրացական փորձին: մանրամասն →

Արդարադատության նախարարը պարզաբանում է՝ ինտեգրման նախարարության ստեղծման նպատակը
07.11.2014 Արդարադատության նախարարը պարզաբանում է՝ ինտեգրման նախարարության ստեղծման նպատակը

Հայաստանի ինտեգրացիոն պրոցեսները ԵՏՄ-ի և այլ ֆորմատներով ամենևին չեն ենթադրում որ մեր պետական համակարգը պետք է համապատասխանեցնենք անդամ որևէ երկրի ստրուկտուրային: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում քննարկման ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ հավելելով, որ պարզապես ԵՏՄ անդամակցությամբ որոշակի չափանիշներով որոշակի պարտավորություններ ենք վերցնում մեզ վրա: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին
04.11.2014 ՀՀ արդարադատության նախարարը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահին

Ղազախստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ Կայրատ Մամիին: մանրամասն →

Նախարար Մանուկյանը ղազախական հեռուստաընկերության հյուրն է
04.11.2014 Նախարար Մանուկյանը ղազախական հեռուստաընկերության հյուրն է

Եռօրյա պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ղազախական BNEWS հեռուստաընկերության հյուրն էր: մանրամասն →

Նախարարի այցը Ղազախստանի Հանրապետություն շարունակվում է
03.11.2014 Նախարարի այցը Ղազախստանի Հանրապետություն շարունակվում է

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է Ղազախստանի Հանրապետության Սահամանադրական խորհրդի նախագահ Իվան Ռոգովին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել զարգացող ժողովրդավարությունների սահմանադրական իրավունքի առանձնահատկությունների վերաբերյալ: Ռոգովը ներկայացրել է իր երկրի անցած ճանապարհը և զարգացման միտումները, ինչպես նաև գոհունակություն հայտնել ՀՀ սահմանադրական դատարանի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Կողմերը նաև կարծիք են փոխանակել Եվրասիական տնտեսական միություն ընդգրկվելուն առնչվող սահմանադրական հարցերի վերաբերյալ: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարարը  հանդիպեց Աստանայի հայ համայնքին
02.11.2014 ՀՀ արդարադատության նախարարը հանդիպեց Աստանայի հայ համայնքին

ՀՀ արդարադատության նախարարը եռօրյա աշխատանքային այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում: Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանի ուղեկցությամբ նախարարն այսօր հանդիպել է Աստանայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Քննարկել են տեղի հայերին հուզող խնդիրները, անդրադարձել են Ղազախստանում ապրող հայերի զբաղվածության և համայնքի կազմակերպչական հարցերին: մանրամասն →

Բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը
01.11.2014 Բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը

Զաքիյան 3 հասցեում այսօր հանդիսավոր կերպով բացվել է ՀՀ նոտարական պալատի նոր գրասենյակն ու Ամուսնությունների պալատը, որոնց խորհրդանշական կարմիր ժապավենը կտրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ու ՀՀ նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ՀՀ–ում գործող նոտարները, օտարերկյա հինգ պետությունների նոտարական պալատների ղեկավարներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները: մանրամասն →