Նորություններ

Նախարարի ողջույնի խոսքը  Նոտարական պալատի բացմանը
31.10.2014 Նախարարի ողջույնի խոսքը Նոտարական պալատի բացմանը

ՀՀ ԱԺ Մեծարգո նախագահ, հարգելի հյուրեր, Կառավարության ձևավորումից հետո իմ և թիմիս առջև կարևոր խնդիր էի դրել, որ Նոտարական պալատն ունենա պատշաճ աշխատանքային պայմաններ և Երևանցուն նվիրենք գեղեցիկ Ամուսնության պալատ, այսօր լուծված է: մանրամասն →

Կառավարությունը կարևորում է հանրային ծառայությունների բարձր որակը. նախարար
31.10.2014 Կառավարությունը կարևորում է հանրային ծառայությունների բարձր որակը. նախարար

Հ. Մանուկյանը սեմինարի մասնակիցներին ասաց, որ այսօր Հայաստանի արդարադատության նախարարությունը մշակում է նոտարիատի բարեփոխումների հայեցակարգ: Այս գործընթացում համագործակցում են օտարերկրյա գործընկերների հետ: «Քննարկումներ, խորհրդակցություններ, փորձագիտական մակարդակով հանդիպումներ ենք ունենում, որոնց ընթացքում էլ ավելի է բարելավվում հայեցակարգի որակը: Մենք շատ շուտով կունենաք հայեցակարգային մակարդակով մեզ համար ընդունելի լուծումներ, որից հետո ձեռնամուխ կլինենք օրենքների փոփոխություններին, համապատասխան նախագծերի նախապատրաստական աշխատանքներին»,- ասաց նախարարը: մանրամասն →

Հայաստանը պետք է անցնի նոտարի լիարժեք գույքային պատասխանատվության համակարգին. Հովհաննես Մանուկյան
31.10.2014 Հայաստանը պետք է անցնի նոտարի լիարժեք գույքային պատասխանատվության համակարգին. Հովհաննես Մանուկյան

«Նոտարական ոլորտի խնդիրներից է նաև այն, որ երբեմն կառուցապատողները նույն բնակարանը վաճառել են մի քանի անձանց, և հետագայում դատական պրոցեսներ են սկսվել, մարդիկ են դատապարտվել, բայց արդյունքում, ովքեր ֆինանսական վնասներ են կրել, նրանց խնդիրը չի լուծվել: Իսկապես նշանակություն ունի, թե ինչպիսի լիազորություններ ու դերակատարում պետք է ունենա նոտարը, որովհետև սա հանրային գործառույթ է, և դա իրականացնելիս նոտարը պետք է այնպիսի պատասխանատվությամբ և պարտականություններով օժտված լինի, որ հնարավորություն չտա, որ սխալ գործարքներ կնքվեն և իր խորհրդատվությամբ քաղաքացիներին ճիշտ ուղին ցույց տա և այդ ռիսկերը առավելապես նվազեցնի»,-ասաց նա: մանրամասն →

Ռիխարդ Բոկ. «Գերմանիայում շատ քիչ են դատավարությունները նոտարների գործունեության հետ կապված»
31.10.2014 Ռիխարդ Բոկ. «Գերմանիայում շատ քիչ են դատավարությունները նոտարների գործունեության հետ կապված»

Նոտարական պալատի բացումից առաջ «Կոնգրես» հյուրանոցում հրավիրվել էր սեմինար-քննարկում՝ կապված նոտարական գործունեության, այդ գործունեությունը կարգավորող օրենսդրության հետ: Ողջույնի խոսքով հանդես եկած արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց նոտարիատի բարելավման հայեցակարգը, շեշտելով, որ օտարերկրյա գործընկերների հետ, մասնավորապես՝ գերմանացի գործընկերների հետ ակտիվ համագործակցություն կա: Նա անդրադարձավ հանրային ծառայությունները կարգավորելու, նոտարներին սպասվող նյութական պատասխանատվության ինստիտուտի ներդրմանը, համակարգի բարելավմանը միտված էլեկտրոնային նոտարների ձեւավորման խնդրին: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է «Փորձագիտական կենտրոն»-ի նոր տնօրենին
31.10.2014 Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է «Փորձագիտական կենտրոն»-ի նոր տնօրենին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել կենտրոնի նոր տնօրեն Արամ Գահնապետյանին: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Մհեր Վարդանյանին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեությունում: մանրամասն →

Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
31.10.2014 Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին

Նախարարը նշեց, որ քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը կնպաստի նաև առաջիկայում բացվելիք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը: «Այժմ մեր քրեակատարողական հիմնարկներում մոտ 4000 մարդ է գտնվում: Այդ մասնաշենքի բացումից հետո 10 տոկոսով ծանրաբեռնվածության անկում կարձանագրենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ առաջիկա երկու տարվա ընթացքում մյուս երկու մասնաշենքերի շահագործումից հետո 30 տոկոսով կթեթևանա մյուս հիմնարկների աշխատանքը: Առաջին մասնաշենքը նախատեսված է 400 հոգու համար, երկրորդն ու երրորդը միասին՝ 1000-1200 հոգու: մանրամասն →

 Արդարադատության նախարարությունն ուզում է հող տրամադրել բանտարկյալներին
30.10.2014 Արդարադատության նախարարությունն ուզում է հող տրամադրել բանտարկյալներին

Բանտարկյալների կողմից պատրաստված հուշանվերները ամոթ չէ նվիրել արդարադատության նախարարության օտարերկրյա հյուրերին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողներին հայտարարեց գերատեսչության ղեկավար Հովհաննես Մանուկյանը: Նա նկատեց, որ այդ հուշանվերները նախարարությունը անվճար չի վերցում, այլ գնում է: Իսկ որոշ իրեր վաճառվում են հուշանվերների երեւանյան շուկայում՝ «Վերնիսաժից»: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանն առաջարկում է օրենսդրական ակտերի մշակման կենտրոն ստեղծել
30.10.2014 Հովհաննես Մանուկյանն առաջարկում է օրենսդրական ակտերի մշակման կենտրոն ստեղծել

Այսօր Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն առաջարկել է ստեղծել հետազոտական կենտրոն, որտեղ կմշակվեն երկրի համար կարևոր օրենսդրական ակտերը: Այս մասին նա հայտարարեց Հայաստանում օրենսդրական գործընթացի գնահատման վերաբերյալ զեկույցի քննարկմանը, որը կազմակերպել են ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և Մարդու իրավունքների գրասենյակն (ԺՀՄԻԳ) ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակը` ՀՀ Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ: մանրամասն →

Հովհաննես Մանուկյան. «Շատ եմ կարեւորում օրենսդրական գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը»
30.10.2014 Հովհաննես Մանուկյան. «Շատ եմ կարեւորում օրենսդրական գործընթացում քաղաքացիական հասարակության մասնակցությունը»

Հովհաննես Մանուկյանի խոսքերով՝ պետք է հասկանալ, թե որքանո՞վ է Հայաստանում օպտիմալ օրենքների մշակման գործընթացը, «Անկախ սահմանադրական բարեփոխումներից մենք այս ճանապարհը պետք է անցնենք»,- այսօր՝ հոկտեմբերի 30-ին, մինչ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» զեկույցի շնորհանդեսը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

 Արդարադատության նախարարը՝ Շանթ Հարությունյանի և ընկերների, Վարդան Ղուկասյանի՝ Դոգի, գործերի մասին
29.10.2014 Արդարադատության նախարարը՝ Շանթ Հարությունյանի և ընկերների, Վարդան Ղուկասյանի՝ Դոգի, գործերի մասին

Դիտարկմանը, թե արդարադատությունը ենթադրում է, որ համանման դեպքերը պետք է համանման քննության ենթարկվեն` նկատի ունենալով Սյունիքի մարզպետի որդու ազատ արձակումը և Շահեն Հարությունյանի գործով կայացրած վճիռը, նախարարը կրկնեց, որ որևէ մեկնաբանություն չի ուզում անել: մանրամասն →