Նորություններ

Լինում են ժամանակներ, երբ հանցագործության ինչ-որ ծավալներ շատանում են. Հովհաննես Մանուկյան
29.10.2014 Լինում են ժամանակներ, երբ հանցագործության ինչ-որ ծավալներ շատանում են. Հովհաննես Մանուկյան

Դիտարկմանը, թե նախարարին չի՞ մտահոգում, որ երկրի դատական համակարգում նման որակ է, նա պատասխանեց. «Ինձ Հայաստանում տեղի ունեցող ցանկացած վատ բան մտահոգում է՝ սկսած կրիմինալից վերջացրած մարդկանց հոգեբանական վիճակով»,- նշեց նա:Նյութի աղբյուրը ` մանրամասն →

«Կոմունիստական թվի» անեկդոտ`Գագիկ Ջհանգիրյանի կողմից. ԱՌԱՎՈՏ
29.10.2014 «Կոմունիստական թվի» անեկդոտ`Գագիկ Ջհանգիրյանի կողմից. ԱՌԱՎՈՏ

«Պլենումում ասում են`էս չկա, էն չկա: Պատասխանում են`շաբաթ օրը կաշխատենք, կիրակի օրը կաշխատենք…»,- «Առավոտ» թերթի տեղեկացմամբ, «կոմունիստական թվի» այս անեկդոտն այսօր խորհրդարանում, 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը: մանրամասն →

Դատախազության և Քննչական կոմիտեի միջև ոչ թե հակամարտություն է, այլ տարբեր կարծիքներ, արտառոց ոչինչ չկա. նախարար
29.10.2014 Դատախազության և Քննչական կոմիտեի միջև ոչ թե հակամարտություն է, այլ տարբեր կարծիքներ, արտառոց ոչինչ չկա. նախարար

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն առանձնապես արտառոց բան չի տեսնում, որ ՀՀ դատախազության կողմից Քննչական կոմիտեի մի շարք աշխատակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում: մանրամասն →

Արդարադատության նախարարն ու ԵԽ ներկայացուցիչը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
29.10.2014 Արդարադատության նախարարն ու ԵԽ ներկայացուցիչը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության ծրագրերի տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորի գլխավորած պատվիրակությանը: ԵԽ ներկայացուցիչը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ Հայաստան կատարած այցի նպատակը համագործակցության հետագա ուղիները նախանշելն է: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության ներկայիս մակարդակը և ներկայացրել ՀՀ կառավարության, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության ծրագրերն ու առաջնահերթությունները: մանրամասն →

Արդարադատության նախարարը քանդո՞ւմ է մարզպետների տակը
28.10.2014 Արդարադատության նախարարը քանդո՞ւմ է մարզպետների տակը

ՀՀ արդարադատության նախարարի Վայոց Ձոր և Սյունիք կատարած մարզային այցերից անմիջապես հետո հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանի երկու մարզպետներ լքեցին իրենց պաշտոնը: Հովհաննես Մանուկյանի այցից հետո պաշտոնանկ եղավ նախ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ապա Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/252405/ մանրամասն →

Քննարկում  «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում»  հետազոտության վերաբերյալ
28.10.2014 Քննարկում «Օրենսդրական գործընթացի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության վերաբերյալ

<p>&nbsp;<span lang="RU" style="text-align: justify; text-indent: 36pt; font-family: 'GHEA Grapalat';">ՀՀ</span><span lang="RU" style="text-align: justify; text-indent: 36pt; font-family: 'GHEA Grapalat';"> </span><span lang="RU" style="text-align: justify; text-indent: 36pt; font-family: 'GHEA Grapalat';">արդարադատության</span><span lang="RU"... մանրամասն →

Արդարադատության նախարարը պատրաստակամություն է հայտնել գործելու լիբերալիզմի դաշտում
27.10.2014 Արդարադատության նախարարը պատրաստակամություն է հայտնել գործելու լիբերալիզմի դաշտում

Դիցուք, արդարադատության նախարարը Ազգային ժողովում ցուցաբերեց բավական մեծ պատրաստակամություն այդ հարցում՝ Արծվիկ Մինասյանին առաջարկելով շարունակել առկա համագործակցությունը խնդիրներն ավելի տեսանելի դարձնելու համար: Պատգամավոր-նախարար համագործակցությունը հասարակության շահերի սպասարկման ամենալավ օղակներից է, որը թույլ է տալիս նաև հասարակությանն ավելի առարկայական ներգրավում ունենալ իր շահերի ձևակերպման ու իրացման գործընթացում: Հայտնի բրիտանական ճշմարտություն է, որ մարդիկ ավելի շատ ցանկանում են, որ իրենց լսեն, և ուզում են, որ պետություն և հասարակություն կապը հիմնվի արդարության վրա, իսկ այստեղ շատ բան կախված է արդարադատության նախարարությունից և անձամբ նախարարից: մանրամասն →

Նա այդ օրը պատգամավորների կողմից ամենապահանջված նախարարն էր
25.10.2014 Նա այդ օրը պատգամավորների կողմից ամենապահանջված նախարարն էր

Մարդկանց, ընդհանուր առմամբ երկու տեսակ կա. նրանք, ովքեր միայն խոսում են, եւ նրանք, ովքեր նաեւ գործ են անում: Ու, եթե սովորական քաղաքացիների պարագայում միայն խոսելը ոչինչ չի նշանակում, եւ ոչնչի չի խանգարում, ապա պետական պաշտոնյաների պարագայում միայն խոսելը մանր չինովնիկություն է, դրսեւորվելու ապարդյուն փորձ: Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նաեւ գործ է անում: մանրամասն →

Կառավարությունն իր հիմնավորումն ունի
24.10.2014 Կառավարությունն իր հիմնավորումն ունի

արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին։ «Չէի ցանկանա օրինագիծը կապել որևիցէ դեպքի կամ հանցագործության հետ։ Ավելին, մեր դիրքորոշումը կապված չէր առանձին դեպքի, առավել ևս Մարտի 1-ի հետ։ Կառավարության դիրքորոշումը հետևյալն է. օրենքի նախագծի հետ կապված կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք վերաբերում են նախագծում առկա օրենսդրական լուծումներին, նախագիծը մի շարք հարցերի պատասխան չի տալիս։ մանրամասն →

ՀՀ ԱԺ կանոնակարգի փոփոխությունների մասին
23.10.2014 ՀՀ ԱԺ կանոնակարգի փոփոխությունների մասին

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը դեմ էր նախագծով առաջարկվող փոփոխություններին: ԱԺ պատգամավորի ներկայացրած նախագիծն առաջարկում էր, որպեսզի յուրաքանչյուր պատգամավոր ԱԺ նիստերից հետո մեկ ամսվա ընթացքում հաշվետվություն ներկայացնի իր գործունեության վերաբերյալ, պարտադիր գրավոր կամ բանավոր հարց ուղղել Կառավարությանը: Վերջին առաջարկի վերաբերյալ Հովհաննես Մանուկյանն ասաց. «Կառավարությանը հարց ուղղելը ոչ թե պատգամավորի պարտականությունն է, այլ իրավունքը: Ինչ վերաբերում է հաշվետվություն ներկայացնելուն, հաշվետվություն հասկացությունը ներառում է նաև գնահատման էլեմենտ, իսկ ներկայացված նախագծից պարզ չէ, թե հաշվետությունն ո՞ւր է գնում, ո՞ւմ կողմից է գնահատվում»: մանրամասն →