Նորություններ

Աննախադեպ հրապարակային, բաց ու թափանցիկ. արդարադատության նախարարի գնահատականը ՄԻԵԴ հայ դատավորների մրցույթին
08.10.2014 Աննախադեպ հրապարակային, բաց ու թափանցիկ. արդարադատության նախարարի գնահատականը ՄԻԵԴ հայ դատավորների մրցույթին

Այսօր արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ՀՀ դատավորի թեկնածուների ընտրության գործընթացին, ասել է, որ գործընթացի հրապարակայնության վերաբերյալ մասնակիցների կողմից որևէ հարցադրում, կասկած, պահանջ չի ներկայացվել` բացի մեկ դիմումից, որին հանձնաժողովը պատասխանել է: մանրամասն →

Արդարադատության նախարարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը
08.10.2014 Արդարադատության նախարարը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել համագործակցության ներկայիս մակարդակը և հույս հայտնել, որ այն առաջիկայում ավելի կխորանա: մանրամասն →

Ամփոփվեց «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով համապետական ուսանողական մրցույթի արդյունքները
08.10.2014 Ամփոփվեց «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով համապետական ուսանողական մրցույթի արդյունքները

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է «Ինչպես բարեփոխել Սահմանադրությունը» թեմայով համապետական ուսանողական մրցույթի արդյունքների ամփոփմանը: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը Գեղարքունիքի մարզում
04.10.2014 Հովհաննես Մանուկյանը Գեղարքունիքի մարզում

Մարզային այցի առաջին կանգառը Գավառի պետական համալսարան էր, որտեղ նախարարը ուսանողներին Վարպետության դաս է տվել: Ինտերակատիվ դասը անցել է անկաշկանդ մթնոլորտում: Նախարարը ուսանողներին ասել է, որ չի պատրաստվում մենախոսել և իրեն առավել հետաքրքիր են ուսանողների կարծիքները: Նա պատմել է իր ուսանողական տարիներից, նշել իր սերնդի ուսանողների և այժմյան ուսանողության նմանություններն ու տարբերությունները. Զրույցին միացել է նաև Գավառի համալսարանի ռեկտոր՝ նախարարի համակուրսեցի Ռուզան Հակոբյանը: մանրամասն →

Ֆլեթչերի պատվիրակության հետ շփումը not protokol ձևաչափով
02.10.2014 Ֆլեթչերի պատվիրակության հետ շփումը not protokol ձևաչափով

Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը ծրագրի կարևոր շահառուներից է: Նա կարևորել է շրջանավարտների մասնագիտական առաջխաղացման գործընթացում Ֆլեթչեր ծրագրի շրջանակներում ստացած կրթության դերն ու նշանակությունը: Նախարարը հավաստիացրել է, որ ծրագրի շրջանավարտ աշխատակիցները մեծ ներգրավվածություն ունեն համակարգում իրականացվող քաղաքականության մշակման և բարեփոխումների գործընթացներում: մանրամասն →

Մեկնարկել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագիրը
02.10.2014 Մեկնարկել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագիրը

«Ես այն մարդկանց թվին եմ պատկանում, ով մասնակցել է Հայաստանում դատաիրավական բարեփոխումների ծրագրի մեկնարկին և ներկայում այնպես է ստացվել, որ հիմա, ի պաշտոնե, զբաղվում եմ այդ ծրագրով: Հավաստիացնում եմ, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է Եվրամիության և Եվրոպայի Խորհրդի գործընկերների հետ այս համակարգի բարեփոխումն իրականացնելու հարցում, քանի որ երկրում բարենպաստ ներդրումային միջավայր ունենալու համար ամենակարևոր պայմանն արդյունավետ դատական համակարգ ունենալն է»,- ասել է Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

Պարգևներ Նախարարության աշխատակիցներին և գործընկեր նոտարներին ու փաստաբաններին
29.09.2014 Պարգևներ Նախարարության աշխատակիցներին և գործընկեր նոտարներին ու փաստաբաններին

Շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՀՀ Նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարգևատրված մեր աշխատակիցներին և գործընկեր նոտարներին ու փաստաբաններին: մանրամասն →

Նախարարը մասնակցել է «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը
29.09.2014 Նախարարը մասնակցել է «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը: Ակնալիճում բացվել է նաև հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը, տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարը: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը մասնակցել է «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք-2014» ամենամյա մրցանակաբաշխությանը
26.09.2014 Հովհաննես Մանուկյանը մասնակցել է «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք-2014» ամենամյա մրցանակաբաշխությանը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք-2014» ամենամյա մրցանակաբաշխությանը։ մանրամասն →

Հովհաննես Մանուկյանն ընդունել է 20ամյա նախկին դատապարտյալին
23.09.2014 Հովհաննես Մանուկյանն ընդունել է 20ամյա նախկին դատապարտյալին

Օրերս ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Աբովյան քրեակատարողական հիմնարկից ազատված 20 ամյա Էլման Խալաֆյանի խնդրանքով ընդունել է նրան: Նա նախարարին պատմել է, որ փաստաթղթային որոշակի խնդիրներ ունի, որոնք խանգարում են աշխատանքի ընդունվել՝ խնդրելով այդ հարցում օգնել իրեն,: մանրամասն →