Նորություններ

Դիվանագետի կյանքը. պատմում է Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանը
12.04.2016 Դիվանագետի կյանքը. պատմում է Վրաստանում Հայաստանի նախկին դեսպանը

Դեսպան լինելը մեծ պատասխանատվություն է` ինչպես կառավարության, այնպես էլ ժողովրդի առաջ։ Դու քո պետությունն ես ներկայացնում օտար երկրում։ Այն երկրում, որտեղ գտնվում ես դիվանագիտական առաքելությամբ, քո վարքագծի հաշվին է տպավորություն ստեղծվում հայրենիքից, ժողովրդից և քո երկրի իշխանության մասին։ մանրամասն →

Հայ դեսպանի անհավանական արկածները Վրաստանում
02.04.2016 Հայ դեսպանի անհավանական արկածները Վրաստանում

Ես կատակով հարցրի նախագահին, թե նա գիտի՞ այդ հայտնագործության մասին։ Բնականաբար, Սահակաշվիլին, հումորի մեծ զգացումով ու շատ խելացի մարդ լինելով, հասկացավ` խոսքս ուր եմ տանում և պատասխանեց. «Այն բանից հետո, երբ հայերը հայտարարեցին, որ առաջին գինին Հայաստանում է ստեղծվել, մեզ ոչ մի բան չէր մնում, քան հայտարարել, որ մոլորակի առաջին մարդն էլ Վրաստանում է ապրել»։ մանրամասն →

«Թբիլիսիում հայտնի հայերը» հանդիպեցին Երևան քաղաքի Լեո փողոցի 52 հասցեում
12.03.2016 «Թբիլիսիում հայտնի հայերը» հանդիպեցին Երևան քաղաքի Լեո փողոցի 52 հասցեում

Այսօր` մարտի 11-ին, Լեո 52 հասցեում բացվեց թբիլիսահայ հայտնի լուսանկարիչ Յուրի Ակուլյանի՝ «Ժամանակակից թբիլիսահայերի ֆոտոտարեգրությունը» խորագրով անհատական ցուցահանդեսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծրագրի հեղինակը թբիլիսյան «Ագորա-Ջորջիա» հասարակական կազմակերպությունն է՝ ի դեմս Վիկտորիա Մակսոեվայի: մանրամասն →

Գրող Վազգենը` ընկերների հուշերում
05.03.2016 Գրող Վազգենը` ընկերների հուշերում

Մարտի 4- ին «Շիրակ հայրենակցական միավորման» գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս, գրող-հրապարակախոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվան նվիրված հիշատակի երեկո: Միջոցառումն իրականացվեց «Երևանի գրողների միության» և «Շիրակ հայրենակցական միավորման» վարչության անդամ Հովհաննես Մանուկյանի նախաձեռնությամբ: ԳՐՈՂ ՎԱԶԳԵՆԸ խորագիրը կրող երեկոյի ընթացքում Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը ներկայացրեց Վազգեն Սարգսյանի գրող, հրապարակախոս կերպարի ցայտուն և անծանոթ կողմերը: մանրամասն →

Գողացված մանկությունը կրկին Գյումրիում է
21.02.2016 Գողացված մանկությունը կրկին Գյումրիում է

Այսօր` փետրվարի քսանին Գյումրու Հոկտեմբեր կինոթատրոնում, աջակցությամբ ՀՀ Արդարադատության նախկին նախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի, տեղի ունեցավ գյումրեցի կինոռեժիսոր եւ պրոդյուսեր Արմեն Գասպարյանի "Գողացված մանկություն" ֆիլմի շնորհանդեսը: մանրամասն →

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԵՑՈՒՆ ՀԱՏՈՒԿ ՀՈՒՄՈՐՈՎ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
29.01.2016 ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԳՅՈՒՄՐԵՑՈՒՆ ՀԱՏՈՒԿ ՀՈՒՄՈՐՈՎ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ծնունդով գյումրեցի ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ որդու հետ Հայոց բանակի տոնի առթիվ եղել է ՀՀ զորամասերից մեկում, ինչի մասին մասնավորապես նշել է. «Հաղթանակած բանակի տոնին ընդառաջ թիվ N զորամասի զինվորների լիաթոք ուրախությունն իսկապես ոգեշնչող էր: մանրամասն →

Ողջ աշխարհի հայությանը մաղթում եմ առատ ու դժգոհելու առիթներից զերծ տարի
31.12.2015 Ողջ աշխարհի հայությանը մաղթում եմ առատ ու դժգոհելու առիթներից զերծ տարի

Ամենայն հավանականությամբ այս տարի Ամանորն ընտանիքիս հետ Երևանում կնշենք: Ժամանակ առ ժամանակ կարոտում ես այսօր արդեն շատերի կողմից ավանդական երևանյան ամանորյա «մերժելի» մոտեցմանը, երբ մի օրվա մեջ այցելում են գրեթե բոլոր հարազատներին ու նրանք էլ նույն օրը փոխադարձաբար գալիս են քո Նոր Տարին շնորհավորելու: մանրամասն →

«Մենք մերոնց մոտ». ֆիլմ`Հայաստանում ապրող վրացիների մասին
13.12.2015 «Մենք մերոնց մոտ». ֆիլմ`Հայաստանում ապրող վրացիների մասին

Վրաստանի Մշակույթի և Հուշարձանների Պահպանության նախարարությունում ներկայացվել է «Մենք մերոնց մոտ» ֆիլմը, որը պատմում է Հայաստանում ապրող վրացիների մասին: «Հակառակ տարածված այն կարծրատիպին, որ Հայաստանում այլ ազգերի ներկայացուցիչներ չեն ապրում, մենք ապացուցեցինք, որ Հայաստանում կան վրացիներ, նրանք ունեն իրենց կազմակերպությունները, ունեն թերթ, սեփական բիզնես և այլն, որ վրացական մշակույթը բավականին տարածված է Հայաստանում: Ես կարծում եմ, որ սա առաջին քայլն է այս ուղղությամբ. քանի որ սա քիչ ուսումնասիրված թեմա է, ապագայում մենք կարող ենք շատ այլ հետաքրքիր նյութեր նկարահանել, այն մասին, որ Հայաստանն այնքան էլ միատարր երկիր չէ»,-ներկայացնելով ֆիլմը, ասել է հեղինակը` թբիլիսահայ Վիկտորիա Մակսոևան: մանրամասն →

27.10.2015 ՀՀ արդարադատության նախկին նախարարը՝ Սահմանադրական փոփոխությունների մասին

Ընդհանրապես հարցադրումը՝ արդյո՞ք գործող Սահմանադրությունը բավարար մեխանիզմներ պարունակում է, որպեսզի մեր տնտեսական, սոցիալական, քաղաքական խնդիրները լուծենք, թե ոչ, միգուցե եւ կարելի է սրան դրական պատասխան տալ: Բայց, այնուամենայնիվ, կան մեխանիզմներ, որոնք եթե մենք այսօր բարելավենք, ապա մեր պրոցեսները, մեր զարգացումը բոլոր ասպարեզներում՝ թե քաղաքական, թե տնտեսական, կարող են ավելի առաջ գնալ: մանրամասն →

Պետական համակարգում կյանքի տոկոսը շատ քիչ է. ինչո՞վ է զբաղվում Հովհաննես Մանուկյանը
25.10.2015 Պետական համակարգում կյանքի տոկոսը շատ քիչ է. ինչո՞վ է զբաղվում Հովհաննես Մանուկյանը

Հովհաննես Մանուկյանը կողմ է սահմանադրական փոփոխություններին: Նրա կարծիքով ժողովրդի դատին հանձնվել է մի փաթեթ, որը հնարավորություն կտա հետագայում երկրում ավելի արդյունավետ իրականացնելու բարեփոխումներ բոլոր ոլորտներում՝ իրավական, տնտեսական, քաղաքական եւ քաղաքացիական հասրակությունն առավել ամրապնդելու համար: մանրամասն →

Բլոգ

Բռնության դեմ պայքարի մասին




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը