Նորություններ

25.06.2014 ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին

Հանդիպմանը, որին մասնակցել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, քննարկվել են արդարադատության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: մանրամասն →

25.06.2014 Քննարկվել են Հայաստանի և Արցախի արդարադատության ոլորտների խնդիրները

Հայաստանի պատվիրակության անդամները պատասխանել են իրենց գործընկերներին հուզող հարցերին, ինչպես նաև ներկայացրել են ՀՀ-ում նախատեսված ապագա բարեփոխումների էությունը: մանրամասն →

25.06.2014 Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարությունների միջև կնքվել է գործընկերային համագործակցության մասին հուշագիր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած երկօրյա այցի շրջանակներում, այսօր հանդիպել է ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանին: մանրամասն →

16.06.2014 ПРОБЛЕМА НЕ В ДИЗАЙНЕ, А В ЭФФЕКТИВНОСТИ СИСТЕМЫ

- Яркие представители прежней команды уже со мной или очень скоро будут со мной. В то же время в министерстве есть молодые и перспективные кадры, на которых мы также будем опираться. Очень скоро у нас оформится костяк тех молодых и целеустремленных специалистов, обладающих стратегическим мышлением, которые смогут довести реформы до конца. մանրամասն →

14.06.2014 Փաստաբանների պալատի խորհրդի անդամները արդարադատության նախարարի հետ քննարկել են փաստաբանությանը վերաբերող հիմնահարցերը

Նախարարը Խորհրդի անդամների հետ քննարկել է փաստաբանությանը վերաբերող խնդիրները: Խորհրդի անդամները նախարարին են ներկայացրել իրենց մտահոգությունները մանրամասն →

13.06.2014 Վեհափառն իր Հայրապետական օրհնությունն է տվել նախարարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ

Վեհափառն իր Հայրապետական օրհնությունն է տվել նախարարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ: մանրամասն →

13.06.2014 Նախարարն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարին

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հստակեցնել այն բոլոր հարցերը, որոնց լուծմանը կարող է աջակցել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: մանրամասն →

11.06.2014 Հովհաննես Մանուկյանը նշանակվել է ՀՀ ԱԺ–ում կառավարության պաշտոնական ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ: մանրամասն →

11.06.2014 Նախարարն ընդունել է Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին

Բարձր գնահատելով Հայաստանի և Լիտվայի միջև համագործակցության ներկա մակարդակը` նախարարն ընդգծել է, որ հատկապես իրավական ոլորտում երկու երկրները կարող են փոխանակել միմյանց փորձը և մշակել համագործակցության արդյունավետ ուղիներ: մանրամասն →

10.06.2014 ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին: Դեսպանը նախարարին է փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի ողջույններն ու բարեմաղթանքները: մանրամասն →

Բլոգ

Բռնության դեմ պայքարի մասին




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը