Նորություններ

09.06.2014 Քննարկում ՀՀ վերահսկիչ պալատին առնչվող օրենսդրական կարգավորումների շուրջ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակություններին: մանրամասն →

05.06.2014 Երկխոսության որակն ավելի կաևոր է քան երկխոսության առարկան.Հովհաննես Մանուկյան

Ստալինյան ժամանակահատվածը անցյալ է, ուստի սխալ է պատմական կերպարներին այսօր դատել: Խնդրում եմ ուշադրություն. ԴԱՏԵԼ, ոչ թե քննարկել, պատմականորեն վերլուծել, եզրահանգումներ անել: մանրամասն →

05.06.2014 Հովհաննես Մանուկյանը ձգտում է երկխոսության

ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հովհաննես Մանուկյանն իր գործունեությունն այդ ոլորտում փորձում է նշանավորել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ երկխոսությամբ: մանրամասն →

03.06.2014 Արդարադատության նախարարն ընդունո՞ւմ է նախարարության թերացումը

Մենք որոշակի ճանապարհ և ուղիներ տեսնում ենք, և մոտ ժամանակներս որոշակի կազմակերպչական գործողություններ կիրականացնենք այդ ուղղությամբ: մանրամասն →

03.06.2014 «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը» ծրագրի մեկնարկը

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով, կարևորելով Արդարադատության նախարարություն ՀՀ-ում ԵՄ պատվիրակություն համագործակցությունը, նշեց. «Եվրոպական միությունը մեր այն գործընկերներից է, ով ակտիվորեն աջակցում է Հայաստանի Հանրապետությանը՝ ժողովրդավարական պետության ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության առավել արդյունավետ համակարգի ներդրման հարցերում։ մանրամասն →

02.06.2014 Քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համագործակցության ուղղությունները

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի գլխավորած պատվիրակությանը: մանրամասն →

02.06.2014 Նախարարն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրենին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին, քննարկել հունիսի 3-ին տեղի ունենալիք ԵՄ «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարման գործընթացին» ծրագրի մանրամասները: մանրամասն →

01.06.2014 Հովհաննես Մանուկյանը հունիսի 1-ին այցելեց անչափահաս դատապարտյալներին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, այցելեց «Աբովյան» քրեակատարողականում պահվող անչափահաս դատապարտյալներին, մասնակցեց անչափահասների «Վերջին զանգի» միջոցառմանը: մանրամասն →

30.05.2014 Հայաստանի և Արցախի արդարադատության նախարարները հանդիպել են

Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը շնորհավորել է Հովհաննես Մանուկյանին նախարար նշանակվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ ու արգասաբեր աշխատանք: մանրամասն →

30.05.2014 GIZ-ի հետ համագործակցությունը շարունակական է լինելու

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում իրավական և դատական բարեփոխումների համար խորհրդատվություն» ծրագրի ղեկավար Թոմաս Մայերի գլխավորած պատվիրակությանը: մանրամասն →

Բլոգ

Բռնության դեմ պայքարի մասին




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը