Նորություններ

Արդարադատության նախկին նախարարի անակնկալը գյումրեցիներին
24.10.2015 Արդարադատության նախկին նախարարի անակնկալը գյումրեցիներին

Արդարադատության նախկին նախարարի անակնկալը գյումրեցիներին Իր ծննդավայր, հարազատ քաղաք էր եկել նաեւ ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը: Երբ ելույթի համար ձայն տրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, վերջինս հայտարարեց, որ դահլիճում նստածներից մեկն առաջինն է արձագանքել իր կողմից մշակված «Գյումրին առանց տնակների» ծրագրին: Քանի որ երկրաշարժից անօթեւան մնացած ընտանիքներին բնակարաններով ապահովելու պետական ծրագիրն ավարտվում է, սակայն Գյումրիում բազմաթիվ ընտանիքիներ դեռ անօթեւան են մնում, քաղաքապետ Բալասանյանը որոշել է հիմնադրամ ստեղծել ու լուծել այս խնդիրը: մանրամասն →

Ի՞նչն էր Հ. Մանուկյանին խանգարում լուծել ցմահ դատապարտյալի ազատ արձակման հարցը
22.10.2015 Ի՞նչն էր Հ. Մանուկյանին խանգարում լուծել ցմահ դատապարտյալի ազատ արձակման հարցը

ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանի ազատ արձակմանը, համացանցի իր էջում գրառում էր արել, որում ասվում է. «Երբ իմացա, որ ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին դատարանն ազատություն է շնորհել դատապարտման օրվանից ուղիղ 20 տարի անց, ոգևորությունս մեծ էր: Սողոմոն Քոչարյանի հետ ծանոթացել եմ անձամբ՝ նրա նույնականացման քարտը հանձնելու ժամանակ: Այսօր արդեն էական չէ, որ ինձ ժամանակին չհաջողվեց լուծել նախկին հետախույզին ազատություն վերադարձնելու հարցը, այս պահին, առավել քան երբևէ, կարևոր է նրա առողջական վիճակը: Ի սրտե քեզ առողջություն եմ մաղթում, մանրամասն →

Հովհաննես Մանուկյանի թողած ժառանգությունը Արփինե Հովհաննիսյանին
10.09.2015 Հովհաննես Մանուկյանի թողած ժառանգությունը Արփինե Հովհաննիսյանին

Հովհաննես Մանուկյանը հասցրեց բավականին հետաքրքիր ժառանգություն թողնել իրենից հետո եկողի համար։ Եվ այդ ժառանգությունը բազմասպեկտոր է՝ ծառայողական նոր ավտոմեքենայից մինչեւ էլեկտրոնային համակարգի ներդրում, պրոբացիոն համակարգի գործընթացի մեկնարկ, որոշակի ոլորտային բարեփոխումներ եւ, այդ ամենով հանդերձ, էլի փտած ու արդարադատությունից հեռու, առողջացման լուրջ կարիք ունեցող համակարգ։ մանրամասն →

УЯЗВИМАЯ ДОЛЖНОСТЬ. Голос Армении
15.07.2015 УЯЗВИМАЯ ДОЛЖНОСТЬ. Голос Армении

Отставка министра юстиции Ованеса Манукяна в самый разгар утомительной летней жары и политического затишья показалась громом среди ясного неба. Помнится, совсем недавно, комментируя слухи о возможном отстранении от должности, Манукян с улыбкой заметил: "Не дождетесь". К сожалению, дождались. մանրամասն →

Իրավական ոլորտի մասնագետները դրական են գնահատում Հովհաննես Մանուկյանի գործունեությունն արդարադատության նախարարի պաշտոնում.Արմենպրես
15.07.2015 Իրավական ոլորտի մասնագետները դրական են գնահատում Հովհաննես Մանուկյանի գործունեությունն արդարադատության նախարարի պաշտոնում.Արմենպրես

Իրավական ոլորտի ներկայացուցիչները բարձր են գնահատում Հովհաննես Մանուկյանի գործունեությունը արդարադատության նախարարի պաշտոնում: «Արմենպրես»­ի հետ զրույցում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշեց, որ Հովհաննես Մանուկյանի հետ փաստաբանների պալատի համագործակցությունը եղել է արդյունավետ և կառուցողական: մանրամասն →

Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին
07.07.2015 Արդարադատության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: մանրամասն →

2016-2020թթ-ին Հայաստանը ուշադրության տակ կպահի անչափահասների արդարադատության համակարգը
07.07.2015 2016-2020թթ-ին Հայաստանը ուշադրության տակ կպահի անչափահասների արդարադատության համակարգը

«Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, նախարարությունը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ սկիզբ է դրել ՀՀ-ում երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված մի նոր նախաձեռնության, որը, ըստ էության, արտացոլում է ոլորտում կառավարության ուղղությունները։ Այս ծրագիրը կապահովի ընթացող օրենսդրական բարեփոխումների շրջանակում երեխաներին վերաբերող դրույթների համապատասխանեցումը ՄԱԿ-ի չափորոշիչներին, որպեսզի հստակ երաշխիքներ սահմանվեն պատշաճ կերպով և լավագույնս պաշտպանելու երեխաների շահերը»,- ասաց նախարարը։ մանրամասն →

Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր ժողովին
06.07.2015 Արդարադատության նախարարը մասնակցել է ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր ժողովին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը հուլիսի 5-ին մասնակցել են ՀՀ նոտարական պալատի կիսամյակային ընդհանուր ժողովին: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին ՀՀ Սահմանադրության օրվա կապակցությամբ՝ կարևորելով նոտարների դերը սահմանադրական բարեփոխումների հետագա քննարկումներում: մանրամասն →

Վրաստանի պատվիրակության ղեկավարաները հանդիպել են Ամենայան Հայոց Կաթողիկոսին
26.06.2015 Վրաստանի պատվիրակության ղեկավարաները հանդիպել են Ամենայան Հայոց Կաթողիկոսին

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հունիսի 26-ին ՀՀ արդարադատության նախարարի ուղեկցությամբ Վրաստանի Արդարադատության ու Պատիժների կատարման և պրոբացիայի նախարարները Հայաստանում աշխատանքային այցի ավարտին այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին: մանրամասն →

Մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երկօրյա ֆորումը
25.06.2015 Մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երկօրյա ֆորումը

Երևանում հունիսի 25-ին մեկնարկել է Հայ-վրացական իրավական համագործակցության երկօրյա ֆորումը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի նախարար Գիորգի Մղեբրիշվիլին: Միջոցառումն իրականացվել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Մինչ ֆորումի բացումը՝ Հովհաննես Մանուկյանն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի հիշատակը: մանրամասն →