Նորություններ

02.03.2013 Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում Թբիլիսիում

Խոսելով Հայաստանի Հանրապետության դիվանագիտության կայացման ճանապարհի և այդ ճանապարհին արձանագրած հաջողությունների մասին, ՀՀ դեսպանը կարևորեց նաև Հայաստանի դիվանագիտության դերը` որպես Լեռնային Ղարաբաղի նորանկախ պետության հուսալի հենարան արտաքին քաղաքական դաշտում, միջազգային տարբեր հարթակներում: մանրամասն →

01.03.2013 Թբիլիսիում ոգեկոչել են սումգայիթյան ջարդերի զոհերին

Այնուհետ Վրաստանի մշակութային և հասարակական տարբեր հաստատությունների և հայ համայնքի մեծաքանակ ներկայացուցիչների մասնակցությամբ «Հայարտուն» մշակութային կենտրոնում կայացել է հուշ-երեկո, որին բացման խոսքով հանդես է եկել դեսպան Մանուկյանը: մանրամասն →

01.03.2013 Վրաստանի նորանշանակ օմբուդսմեն. Վրաստանում Հայկական եկեղեցիների հարցը շուտով կկարգավորվի

Փետրվարի 28-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի նորանշանակ հանրային պաշտպան (օմբուդսմեն) Ուչա Նանուաշվիլիի հետ մանրամասն →

01.03.2013 Ջավախքում առկա է մոտ 60 հազար հայ կաթողիկե համայնք

Փետրվարի 27-ին, Վրաստանում իր հովվական այցի շրջանակներում, քաղաքավարական այցով Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանին այցելել է Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի ու Արեւելյան Եվրոպայի թեմերի առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը: մանրամասն →

01.03.2013 Սումգայիթյան հանցագործության 25 ամյակին նվիրված միջոցառումներ Վրաստանում

Հայաստանի դեսպանն իր խոսքում, մասնավորապես, նշեց նախորդ դարի 80-ականների վերջին Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների հովանավորությամբ և թողտվությամբ իրականացված վայրագությունների, մինչ օրս շարունակվող պատմական փաստերի խեղաթյուրման և զեղծարարությունների, ներկայիս բանակցային գործընթացում Ադրբեջանի ղեկավարության ապակառուցողական մոտեցումների և հայատյացության քարոզչությանն ուղղված անհեռատես քաղաքականության հետևանքների մասին: մանրամասն →

01.03.2013 Վրաստանի օմբուդսմենը լավատես է հայ եկեղեցիների պահպանության և վերականգնման հարցում

Հովհաննես Մանուկյանը և Ուչա Նանուաշվիլին կարևորել են նաև Վրաստանի հայազգի քաղաքացիների, մասնավորապես` ջավախահայության` Վրաստանի հասարակությանն արդյունավետ ինտեգրելուն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը նոր իշխանությունների կողմից: մանրամասն →

19.02.2013 Հայաստանի դեսպանն այցելել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդին

Փետրվարի 18-ին տեղի է ունեցել Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի հանդիպումը Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: մանրամասն →

19.02.2013 Посол Армении в Грузии передал Илие II поздравление Сержа Саргсяна

Посол Армении в Грузии Ованнес Манукян встретился с Католикосом-Патриархом Всея Грузии Илией II и передал поздравление президента Армении Сержа Саргсяна в связи с 80-летием Патриарха и 36-летием интронизации մանրամասն →

12.02.2013 Սիրիահայերին հումանիտար աջակցության նպատակով կազմակերպված հերթական բարեգործական համերգը` Թբիլիսիում

Այս միջոցառումը կրում է մեծ հայրենասիրական լիցք: Մասնակցելով այսօր Վարդանանց ազգային եւ հոգեւոր տոնին նվիրված միջոցառմանը, Դուք ո´չ միայն հաղորդակից եք դառնում ազգապահպան գաղափարներին, այլեւ կարեւոր ներդրում կատարում ծանր կացության մեջ հայտնված մեր հայրենակիցների աջակցության գործում: Շնորհակալ եմ դրա համար: մանրամասն →

30.01.2013 Դեսպան Մանուկյանի հանդիպումը Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեի հետ

Հանդիպման ընթացքում դեսպանը և փոխվարչապետը քննարկեցին նաև տարածաշրջանային և Վրաստանի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: մանրամասն →

Բլոգ

Բռնության դեմ պայքարի մասին




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը