Նորություններ

25.06.2015 «Ծառայողական քննությունը պիտի մի շարք հարցերի պատասխաններ տա»

«Ծառայողական քննությունը պիտի մի շարք հարցերի պատասխաններ տա, այդ թվում նաև ինչ գործողություններ են եղել մասնավորապես լրագրողների և տեխնիկայի վնասվելու հետ կապված։ Հուսով եմ, որ այդ ծառայողական քննությունը կիրականան և կիրականան օբյեկտիվ , և մենք բոլորս ականատես կլինենք այդ եզրակացություններին»,-լրագրողների հետ զրույցում նշում է Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով «Ա1+»-ի լրագրողի այն դիտարկմանը, թե ինչպես է գնահատում հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից դրսևորած պահվածքն ու բռնությունները։ մանրամասն →

Հայաստանն ու Վրաստանը խորացնում են քրեակատարողական ոլորտում համագործակցությունը
24.06.2015 Հայաստանն ու Վրաստանը խորացնում են քրեակատարողական ոլորտում համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հունիսի 24-ին ստորագրել են քրեակատարողական ոլորտում համագործակցության մասին հուշագիր: Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն քրեակատարողական ծառայության արդյունավետ կառավարման, քրեակատարողական ոլորտի հետ կապված օրենսդրության զարգացման, ՔԿՀ-ների անվտանգության ապահովման ուղղություններով: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցությունը խորացնելու առիթով և հույս հայտնել, որ հուշագրում ամրագրված միջոցառումների իրականացումը երկուստեք օգտակար կլինի: Խոսելով Հայաստանի և Վրաստանի միջև դատաիրավական ոլորտում ձեռք բերված հաջող համագործակցությունից՝ նախարարն առանձնացրել է քրեակատարողական ոլորտում փորձի փոխանակման և մեկը մյուսի սխալները չկրկնելու կարևորությունը: մանրամասն →

Արդարադատության նախարարն ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին
19.06.2015 Արդարադատության նախարարն ընդունել է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտող ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելին

Դեսպանն իր գոհունակությունն է հայտնել Արդարադատության նախարարության և, ընդհանրապես, գործադիր իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով երկկողմ համագործակցության մեջ արդարադատության ոլորտի էական նշանակությունը: Ռայներ Մորելը կարևորել է, որ թոշակի անցնելուց առաջ վերջին տարիներին պաշտոնավարել է Հայաստանում, և ի դեմս իրեն ու իր տիկնոջ՝ Հայաստանի երկրպագուներն ավելացել են երկուսով: մանրամասն →

Պրոբացիայի ծառայության պիլոտային փուլում կիրառվելու են էլեկտրոնային  հսկողության միջոցներ  և գործարկվելու է էլեկտրոնային մոնիթորինգի համակարգը
17.06.2015 Պրոբացիայի ծառայության պիլոտային փուլում կիրառվելու են էլեկտրոնային հսկողության միջոցներ և գործարկվելու է էլեկտրոնային մոնիթորինգի համակարգը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում այսօրվանից կմեկնարկի պրոբացիայի ծառայության պիլոտային ծրագիրը: Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Նաիրա Ավետիսյանը, դատավորներ, փաստաբանական համայնքի, պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: մանրամասն →

Տրվեց Պրոբացիայի պիլոտային ծառայության մեկնարկը
17.06.2015 Տրվեց Պրոբացիայի պիլոտային ծառայության մեկնարկը

Այսօրվանից Վանաձորում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում սկսում են գործել պրոբացիայի ծառայության պիլոտային ստորաբաժանումները: Ըստ Ն.Ավետիսյանի, պիլոտային ծրագիրն էական նշանակություն կունենա պրոբացիայի ծառայության արդյունավետ իրականացման համար: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ նշեց, որ սկսվում է այլընտրանքային պատիժների համակարգի լիարժեք ներդրման, պրոբացիայի ծառայության ադապտացիայի շրջանը: մանրամասն →

Տրվեց Պրոբացիայի պիլոտային ծառայության մեկնարկը
17.06.2015 Տրվեց Պրոբացիայի պիլոտային ծառայության մեկնարկը

Այսօրվանից Վանաձորում և Երևանի Շենգավիթ վարչական շրջանում սկսում են գործել պրոբացիայի ծառայության պիլոտային ստորաբաժանումները: Ըստ Ն.Ավետիսյանի, պիլոտային ծրագիրն էական նշանակություն կունենա պրոբացիայի ծառայության արդյունավետ իրականացման համար: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ նշեց, որ սկսվում է այլընտրանքային պատիժների համակարգի լիարժեք ներդրման, պրոբացիայի ծառայության ադապտացիայի շրջանը: մանրամասն →

Նախարարն  ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի գլխավորած պատվիրակությանը
16.06.2015 Նախարարն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 16-ին ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) փոխտնօրենի տեղակալ Ջոնաթան Կացի գլխավորած պատվիրակությանը: Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ արդյունավետ համագործակցությունն՝ ընդգծելով ԱՄՆ կառավարության՝ դատաիրավական և մի շարք այլ բարեփոխումների իրականացման հարցում ցուցաբերող շարունակական հետաքրքրության ու աջակցության կարևորությունը: մանրամասն →

Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական կենտրոնները համագործակցության նոր փուլ են մտնում
15.06.2015 Հայաստանի և Ռուսաստանի փորձագիտական կենտրոնները համագործակցության նոր փուլ են մտնում

ՀՀ արդարադատության նախարարության «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Գահնապետյանը և ՌԴ արդարադատության նախարարությանը կից «Դատական փորձաքննությունների Ռուսաստանի դաշնային կենտրոն»-ի տնօրեն Սվետլանա Սմիրնովան հունիսի 15-ին ստորագրել են փոխհամագործակցության համաձայնագիր: Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցության որակապես նոր փուլ մտնելու կապակցությամբ և կարևորել օրենսդրական ոլորտում կազմակերպչական ու իրավաբանական հարցերի փոխօգնության տրամադրումը: մանրամասն →

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին
15.06.2015 Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարին

Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը, որպես ԵԽ անդամ երկիր, հետաքրքրված է ԵԽ կառույցների հետ համագործակցությամբ: Հովհաննես Մանուկյանը բարձր է գնահատել ԵԽ-ի հետ նախարարության փոխգործակցությունը՝ ընդգծելով մարդու իրավունքների, դատաիրավական բարեփոխումների, ժողովրդավարության ամրապնդման և մի շարք այլ կարևոր ոլորտներում համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը: մանրամասն →

Դեպքից անմիջապես հետո իրավիճակը մեր վերահսկողության տակ է եղել. Կարինե Աճեմյան
10.06.2015 Դեպքից անմիջապես հետո իրավիճակը մեր վերահսկողության տակ է եղել. Կարինե Աճեմյան

Կարինե Աճեմյանն Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ նախորդ տարվա դեկտեմբերին` դեպքից անմիջապես հետո, իր և Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի վերահսկողության տակ է գտնվել. «6 ամիս տարբեր գերատեսչության ղեկավարներ, պարզապես այս հարցով զբաղվող մարդիկ, ինչպիսին նաև ես, զբաղվել ենք, որպեսզի կարողանանք հարցի լուծումը տեսնել, և այսօր շատ ուրախ ենք, որ վերջապես լուծում գտնվեց: Շատ տարբեր բաներ խոսվեց այդ մարդու մասին: Տեսանյութ էր տարածվել, և մարդիկ տեսնում էին, որ այդ մարդու հոգեբանությունը խեղաթյուրված է, և նորմալ ձևով երեխան չէր կարող ապրել նրա հետ: Դպրոց չգնալու պատճառը միայն բավական է: Երեխան 9 տարեկան էր, սակայն դպրոց չէր հաճախում, որովհետև հայրը թույլ չէր տալիս: Ինքս մի քանի անգամ դիմել եմ Արդարադատության նախարարին, ով այդ հարցով զբաղվելու իրավասություն ունեցող բոլոր գերատեսչություններին հստակ հանձնարարականներ էր տվել, իր վերահսկողության տակ է պահել»: մանրամասն →