Նորություններ

21.01.2012 Հայերեն թարգմանված գրքի շնորհանդես Թբիլիսիում

Ս.թ. հունվարի 21-ին Թբիլիսիի «Հայարտուն» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ վրաց հայտնի արձակագիր, Վրաստանի գրողների միության նախագահի առաջին տեղակալ, բանասիրության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Վրաստանի «Պատվո շքանշանի» ասպետ, Վրաստանի մշակույթի վաստակավոր գործիչ և «Վրաստանի արձակի» ասպետ Ռևազ Միշվելաձեի «Երբ արցունքն էլ ցամաքեց» հայերեն թարգմանված գրքի շնորհանդեսը: մանրամասն →

20.01.2012 Հայաստանի դեսպանը հանդիպեց Իսրայելի դեսպանի հետ

Ս.թ. հունվարի 20-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն հանդպեց Վրաստանում Իսրայելի Պետության դեսպան արտակարգ և լիազոր դեսպան Իցխակ Գերբերգի հետ: մանրամասն →

19.01.2012 ՀՀ դեսպանն այցելեց վրաց գծանկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլուն

Ս.թ. հունվարի 19-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց վրաց գծանկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլուն: Ներկայումս վերջինս բուժման ինտենսիվ կուրս է անցնում Վրաստանի ազգային ուռուցքաբանական կենտրոնում: մանրամասն →

18.01.2012 Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ

Ս.թ. հունվարի 18-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի առաջին տեղակալ Միխեիլ Մաճավարիանիի հետ: մանրամասն →

18.01.2012 Հայաստանի դեսպանն ընդունեց Հունգարիայի դեսպանին

Ս.թ. հունվարի 18-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն ընդունեց Վրաստանում և Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի դեսպան Շանդոր Սաբոյին: մանրամասն →

12.01.2012 Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիր` ՀՀ արտակարգ դեuպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աuտիճան շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը` ո ր ո շ ու մ ե մ. մանրամասն →

29.11.2011 Հայաստանի Հանրապետուտյան Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 29-ին երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Թբիլիսի: մանրամասն →

25.11.2011 Կայացավ Վրաստանում Հայաստանի և Լեհաստանի դեսպանների հանդիպումը

Ս.թ. նոյեմբերի 25-ին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպան Ուռսուլա Դորոշևսկայի հետ: մանրամասն →

24.11.2011 Հանդիպում Սուրբ Աթոռի դեսպանությունում

Ս.թ. նոյեմբերի 24-ին Թբիլիսիում Վրաստանում և Հայաստանում Սուրբ Աթոռի դեսպանությունում կայացավ հանդիպում Ախալցխայի շրջանի Ռաբաթի գյուղի հողամասում ստեղծված իրադրության կապակցությամբ, ուր այնտեղ պեղված պատմական, մշակութային արժեք ունեցող հայկական ծագման իրերի պահպանման խնդիր է առաջացել: մանրամասն →

14.10.2011 Հուշարձանի բացման արարողություն Թբիլիսիի Հավլաբար թաղամասում

Հոկտեմբերի 14-ին Թբիլիսիի պատմական Հավլաբար թաղամասում` Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի մոտակայքում գտնվող պուրակում, տեղի ունեցավ «Միմինո» կինոնկարի հերոսներին եւ այդ ֆիլմի ռեժիսոր Գիորգի Դանելիային նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, խմբաքանդակի հեղինակ Զուրաբ Ծերեթելին եւ Վրաստանի ժողովրդական արտիստ Վախտանգ Կիկաբիձեն: Միջոցառմանը հավաքված... մանրամասն →