Նորություններ

13.05.2011 Թբիլիսիի 104 դպրոցում տեղի ունեցավ Մեսրոպ Մաշտոցի ծննդյան տարելիցին նվիրված ցերեկույթ

Ս.թ. մայիսի 13-ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Թբիլիսիի թիվ 104 միջնակարգ հայկական դպրոց: Դպրոցի տնօրեն Կարինե Մանուկյանը Հայաստանի դեսպանին, այլ պատվավոր հյուրերի թվում, հրավիրել էր մասնակցելու` Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյա հոբելյանի առթիվ դպրոցի աշակերտների ուժերով կազմակերպված տոնին: Միջոցառմանը ներկա էին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ... մանրամասն →

10.05.2011 Թբիլիսիում տեղի ունեցավ նկարիչ Թենգիզ Միկոյանցի ցուցահանդեսը

Մայիսի 10-ին «Europe House» ցուցասրահում կայացավ թբիլիսահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցի նկարների ցուցահանդեսը` «Եվրոպայի մայրաքաղաքները» խորագրով: Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Վրաստանի հայերի ազգային կոնգրես» հասարակական կազմակերպության աջակցությամբ: Այլ հյուրերի թվում միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի ստեղծագործական մտավորականության, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական... մանրամասն →

09.05.2011 Թբիլիսիում նշեցին Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի և Շուշիի ազատագրման օրը

Մայիսի 9-ին, Թբիլիսիում Ա.Խորավայի անվան Դերասանի տանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնը կազմակերպել էր տոնական երեկո` Մեծ հայրենական պատերազմի 66-րդ և Շուշիի ազատագրման 19-րդ տարելիցների կապակցությամբ: Երեկոյին ցուցադրվեցին կադրեր Մեծ հայրենական պատերազմի մասին պատմող վավերագրական կինոնկարներից, որտեղ նկարահանված էին պատերազմին մասնակցած հայ զինվորները, ինչպես նաև «Շուշիի առասպելը»... մանրամասն →

03.05.2011 Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը հանդիպեց Վրաստանի Գերագույն դատարանի նախագահի հետ

Մայիսի 3- ին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի Գերագույն դատարանի նախագահ Կոնստանտին Կուբլաշվիլու հետ : Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում և Վրաստանում դատաիրավական բարեփոխումների ընթացքը , դատական իշխանության անկախության հիմնախնդիրը , ինչպես նաև երկու երկրների համապատասխան իրավական կառույցների միջև համագործակցության հարցեր : մանրամասն →

29.04.2011 Հայաստանի դեսպանն այցելեց Վրաստանի Հայրապետին

Ապրիլի 29- ին Համայն Վրաստանի Կաթողիկոս - Պատրիարք Իլիա Երկրորդն ընդունեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին : Հանդիպմանը մասնակցեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ . Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը : Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու քույր - եկեղեցիների հարաբերություններին... մանրամասն →

29.04.2011 Վրաստանի ԱԳ նախարարն ընդունեց Հայաստանի դեսպանին

Ս . թ . ապրիլի 29- ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն ընդունեց Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին : Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր : մանրամասն →

24.04.2011 Ապրիլի 24-ը` Թբիլիսիում

Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին Թբիլիսիի Ս ուրբ Գևորգ մայր եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց Ս.Հարության պատարագ, որին ներկա էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Պատարագից հետո կայացավ երթ դեպի Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջևանքի պանթեոն` վիրահայ համայնքի ներկայացուցիչների և դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ` ի հիշատակ Մեծ... մանրամասն →

23.04.2011 Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ՈՉ ՄԻԱՅՆ ՏՈՒՐՔ ՀԻՇԱՏԱԿԻՆ, ԱՅԼԵՎ ՀԵՏԱԳԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑ»

Հոդված I. Պայմանավորվող կողմերը հավաստում են , որ ցեղասպանությունը , անկախ այն հանգամանքից ` իրականացվել է խաղաղ թե պատերազմի ժամանակ , միջազգային օրենքով համարվում է հանցանք , որն իրենք պարտավորվում են կանխարգելել և … Սիր ելի ընթերցող, սա մեջբերում... մանրամասն →

22.04.2011 Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում

Ապրիլի 22- ին Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Փալաս» հյուրանոցում կայացավ հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին, որը կազմակերպել էր «Վրաստանի հայերի ազգային կոնգրեսը»: Պատվավոր հյուրերի թվում էին Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի... մանրամասն →

21.04.2011 Հայաստանի դեսպանը` «Հիշողությունների ցուցահանդեսում»

Ապրիլի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանն այցելեց Գ.Լեոնիձեի անվան Վրաց գրականության պետական թանգարանում կազմակերպված «Հիշողությունների ցուցահանդեսը»` նվիրված Մեծ Եղեռնի տարելիցին: Ցուցանմուշները հիմնականում լուսանկարներ էին, փաստաթղթեր, կենցաղային իրեր և այլ նյութեր, որոնք պահպանվել են 1915-1923 թթ. Թուրքիայի տարածքում ծավալված վայրագությունների զոհ դարձած թբիլիսահայերի ընտանիքներում: Ցուցահանդեսը կազմակերպել էր... մանրամասն →