Նորություններ

«Պետք է դասեր քաղել». նախարարները` հոսանքի թանկացման մասին
09.06.2015 «Պետք է դասեր քաղել». նախարարները` հոսանքի թանկացման մասին

«Ես կարծում եմ, որ այս ամենից մենք պետք է դասեր քաղենք հետագայի համար»,- ասաց նախարարը: Իսկ թե դաս քաղել ասելով ինչ նկատի ուներ, Մանուկյանը պարզաբանեց հետեւյալ կերպ. «Ընդհանրապես եւ օրենսդրական կարգավորումների տեսանկյունից, եւ վերահսկողական ավելի արդյունավետ մեխանիզմներ կիրառելուց»: Լրագրողներից մեկի հարցին, թե կառավարության կատարած «բարեփոխումները» ժողովրդի վրա չեն տարածվում, եւ նրանք բոլոր այդ գործընթացներից դուրս են մնում, Հովհաննես Մանուկյանը նշեց, թե առհասարակ ոչ միայն տնտեսական, այլ նաեւ քաղաքական զարգացումներից ժողովուրդը դուրս չի մնում: մանրամասն →

Քրեական օրենսգրքի փոփոխությունների մի մասը կատարվել է պահի ազդեցության տակ. Հովհաննես Մանուկյան
04.06.2015 Քրեական օրենսգրքի փոփոխությունների մի մասը կատարվել է պահի ազդեցության տակ. Հովհաննես Մանուկյան

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հավանության արժանացավ Հայաստանի Հանրապետության նոր Քրեական օրենսգրքի հայեցակարգը: մանրամասն →

Նախարարի ելույթը «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկին
02.06.2015 Նախարարի ելույթը «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի պաշտոնական մեկնարկին

ՀՀ Սահմանարդության և Հայաստանի կողմից վավերացված մի շարջ միջազգային փաստաթղթերի համաձայն մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան: Առողջության իրավունքը կազմում է մարդու հիմնական իրավունքների անքակտելի մասը: Վերջինս մարդու առաջնային և հիմնարար իրավունքներից է: մանրամասն →

Մանկության վառ հուշեր, որ պատմում են նախարար դարձած «մանուկները»
01.06.2015 Մանկության վառ հուշեր, որ պատմում են նախարար դարձած «մանուկները»

Մանկուց սիրել եմ արկածային պատմություններ, բայց երբեք չէի ենթադրի, որ իրական արկածի եմ հանդիպելու: ..5 տարեկան էի, Թբիլիսիից գնացքով պիտի մեկնեինք Կիսլովոդսկ՝ հանգստանալու: Ծնողներս կարևոր գործեր ունեին և չէին կարող բացակայել, այդ պատճառով էլ ինձ հանձնեցին տատիկիս ու պապիկիս, որոնց հետ էլ երեկոյան գնացով ճանապարհ ընկանք: Պատկերացնում եք, գիշերը քնեցինք և առավոտյան արթնացանք … Բաքվում: Այն ժամանակ իհարկե ազգամիջյան կոնֆլիկտ չկար և բոլորս խորհրդային կայսրության քաղաքացիներ էինք, բայց չեմ կարող ասել, որ իրավիճակը մեզ համար շոկային չէր…. Այդպես էլ այն ժամանակ գլխի չընկանք, թե ինչպես էր Թբիլիսիի երկաթգծի կայարանի տոմսավաճառը հաջողացրել մեզ ուղարկել Բաքու: մանրամասն →

Միացյալ նահանգների կառավարությունը կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին
01.06.2015 Միացյալ նահանգների կառավարությունը կաջակցի կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի կառավարության ջանքերին

Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Քննարկվել են երկկողմ հետաքրքություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցները, մասնավորապես, անդրադարձել են դատական գործերի թվայնացման և էլեկտրոնային արխիվացման համակարգի ներդրման խնդրին: մանրամասն →

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Բեռնասկոնիին
29.05.2015 Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Բեռնասկոնիին

Պետերբուրգյան այցի շրջանակում ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հանդիպել է «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի գլխավոր քարտուղար Քրիստոֆ Բեռնասկոնիին: Կողմերն անդրադարձել են այս տարվա մարտին Հայաստանի կողմից «Միջազգային մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրության վավերացմանը: մանրամասն →

ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի առաջադիմական փորձի կիրառման հնարավորությունը
29.05.2015 ՀՀ արդարադատության նախարարը կարևորել է ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի առաջադիմական փորձի կիրառման հնարավորությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Պետերբուրգյան միջազգային իրավաբանական ֆորումի շրջանակներում հանդիպել է ԵԱՏՄ անդամ երկրների` Ռուստատանի Դաշնության և Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարարներ Ալեքսանդր Կոնովալովի և Բերիկ Իմաշևին: մանրամասն →

Սա այն ֆորմատն է, որտեղ մեր մտահոգություններն ու տեսակետները հասանելի կլինեն միմյանց
26.05.2015 Սա այն ֆորմատն է, որտեղ մեր մտահոգություններն ու տեսակետները հասանելի կլինեն միմյանց

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի և ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեայի մասնակցությամբ մայիսի 25-ին տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված աշխատաժողով: Աշխատաժողովն անցկացվել է ՀՀ արդարադատության նախարարության նախաձեռնությամբ և Եվրոպական Միության հայաստանյան պատվիրակության աջակցությամբ: մանրամասն →

Այլևս որևէ խոչընդոտ չկա՝ Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը ԱԺ լիագումար նիստում քննարկելու. Հովհաննես Մանուկյան
25.05.2015 Այլևս որևէ խոչընդոտ չկա՝ Քրեական դատավարության օրենսգրքի նախագիծը ԱԺ լիագումար նիստում քննարկելու. Հովհաննես Մանուկյան

Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի «տերը» խորհրդարանն է, քանի որ այն այս պահին գտնվում է խորհրդարանում, և Քրեական դատավարության ընդունման ընթացքն ու տեմպը կախված է լինելու խորհրդարանից: Այս մասին այսօրվա ասուլիում «բազմաչարչար» նախագծի հետագա ճակատագրի մասին «Փաստինֆո»-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ չհամաձայնելով «բազմաչարչար» ձևակերպման հետ: Նա պարզաբանեց, որ այսպիսի ծանրագույն փաստաթուղթը, ինչպիսին Քրեական դատավարության օրենսգիրքն է, չէր կարող մի քանի ամսում մշակվեր, ընդունվեր, այդպես չի լինում: մանրամասն →

Պայմանական վաղաժամկետ ազատ արձակումն ավելի արդյունավետ գործիք է, քան համաներումը. Հովհաննես Մանուկյան
25.05.2015 Պայմանական վաղաժամկետ ազատ արձակումն ավելի արդյունավետ գործիք է, քան համաներումը. Հովհաննես Մանուկյան

Դատապարտվածներին պայմանական վաղաժամկետ արձակելը շատ ավելի արդյունավետ գործիք է, քան նրանց նկատմամբ համաներում կիրառելը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք համաներում հայտարարվելու է՝ հաշվի առնելով, որ քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների թիվն ավելացել է։ մանրամասն →