Նորություններ

Արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի միջև կնքված հուշագրի շահառուն լինելու է քաղաքացին
21.05.2015 Արդարադատության նախարարության և Փաստաբանների պալատի միջև կնքված հուշագրի շահառուն լինելու է քաղաքացին

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն էլ նշեց, որ հուշագրով նախատեսվում է երկու կողմերի ուշադրության կենտրոնում գտնվող հարցերի համատեղ, արդյունավետ, օպերատիվ քննարկում ու համապատասխան որոշումների կայացում: Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակեն մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ նախարարության համակարգում փաստաբանական դպրոցի ունկնդիրների կամ շրջանավարտների համապատասխան պրակտիկայի կազմակերպում, փաստաբանական գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ վերլուծական, վիճակագրական և այլ նյութերի կազմում և այլն: Ընդհանուր առմամբ, հուշագրի նպատակն է փոխադարձ համագործակցության շրջանակի ապահովում և կողմերի միջև գործակցության խթանում՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: մանրամասն →

Արդարադատության նախարարը մասնակցել է Վերջին Զանգի միջոցառմանը
21.05.2015 Արդարադատության նախարարը մասնակցել է Վերջին Զանգի միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր՝ շնորհավորելու աշակերտներին Վերջին Զանգի կապակցությամբ: Նախարարը, ողջունելով աշակերտներին, նշել է. «Տեղեկացա, որ այս դպրոցում սովորողների մեջ տաղանդավոր աշակարտները շատ են և ցանկացա գալ, ծանոթնալ ձեz հետ, ներկա լինել միջոցառմանը՝ հուսալով, որ մենք այսուհետ նաև ընկերություն կանենք»: մանրամասն →

Հ. Մանուկյան. Կառավարությունը մտահոգ է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման քանակական ցուցանիշներով
21.05.2015 Հ. Մանուկյան. Կառավարությունը մտահոգ է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման քանակական ցուցանիշներով

Նախարարի խոսքով, 2014 թ. վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խումբը նոր առաջարկներ է ներկայացրել, որոնք նպատակ ունեն նվազեցնել ճանապարհատրանսպորտային խախտումների քանակը, կանխարգելիչ միջոցառումներ նախաձեռնել: Ըստ նրա, վերլուծությունները ցույց են տալիս, որ վթարների ավելացման պատճառներից է մեքենաների քանակի ավելացումը: մանրամասն →

 Հովհաննես Մանուկյանի այցը «Փորձագիտական կենտրոն»
15.05.2015 Հովհաննես Մանուկյանի այցը «Փորձագիտական կենտրոն»

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր այցելել է ՀՀ ԱՆ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ: Շրջայցի ընթացքում կենտրոնի տնօրեն Արամ Գահնապետյանը նախարարին ներկայացրել է Փորձագիտական կենտրոնի գործունեությունը, փորձաքննությունների առանձին տեսակների կատարման պայմանները, ինչպես նաև փորձագիտական սարքերի վիճակը: մանրամասն →

Համագործակցության հուշագիր՝ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջև
15.05.2015 Համագործակցության հուշագիր՝ ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի միջև

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը կարևորել է նախաձեռնությունը և հաջողություն մաղթել համագործակցության այս մեկնարկին: Նախարարի խոսքով՝ բոլոր պետական մարմինների պարտավորությունն է իրենց լիազորություններն իրականացնելիս նպաստել այս Հանձնաժողովի գործունեության արդյունավետությանը: մանրամասն →

14.05.2015 «Արդյունավետությամբ չեն աշխատում անպատժելիության մթնոլորտի վերացման դեմ»

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը համաձայն է, որ ինչ-որ կառույցներ այն արդյունավետությամբ չեն աշխատում անպատժելիության մթնոլորտի վերացման դեմ, որով պետք է աշխատեին: Բայց թե կոնկրետ որ կառույցներին էր ուղղված Մանուկյանի ակնարկը, չմանրամասնեց: մանրամասն →

Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին
13.05.2015 Արդարադատության նախարարն ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի՝ երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի հարցերով հատուկ զեկուցող Մոդ դը Բոյեր-Բուքիքյոյին: Անդրադառնալով Հայաստանյան այցի նպատակներին՝ տիկին Բուքիքյոն կարևորել է իր մանդատի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցության անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ուսումնասիրելու են երեխաների իրավունքներին առնչվող ՀՀ օրենսդրության խնդիրները և փորձելու են հնարավորինս ճշգրիտ տվյալներ հավաքել երեխաների սեռական շահագործման և վաճառքի, ինչպես նաև տուժողներին պատճառված վնասը փոխհատուցելու հնարավորությունների մասին: մանրամասն →

Միջոցառումներ՝ Մայիսյան հաղթանակների կապակցությամբ
08.05.2015 Միջոցառումներ՝ Մայիսյան հաղթանակների կապակցությամբ

Նախարարի հաջորդ կանգառը Հայրենական Մեծ Պատերազմի վետերան սպաներ ամուսիններ Գրիշա Դավթյանի, Սեդա Բաղդասարյանի և նախկին բուժաշխատող Շողիկ Սարաֆյանի բնակարաններն էին: ՀՀ արդարադատության նախարարը շնորհավորել է պատերազմի վետերաններին՝ մաղթելով քաջառողջություն, տոկունություն և երկար տարիների կյանք: Վետերանները ներկայացրել են պատերազմի իրենց անցած ուղին, ցուցադրել արխիվային թերթեր և լուսանկարներ: 92-ամյա Սեդա Բաղդասարյանը, հիշելով պատերազմի տարիներից մի դրվագ, երբ իրենց հաջողվել է ոչնչացնել Ֆաշիստական Գերմանիայի կողմից ռմբակոծող թուրքական ինքնաթիռները, ինչի համար նա արժանացել է Ուկրաինայի ԽՍՀ հերոսի կոչման: - մանրամասն →

Արյունատվություն՝ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ
08.05.2015 Արյունատվություն՝ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ

ՀՀ արդարադատության նախարարության համակարգում աշխատող հինգ տասնյակից ավելի աշխատակիցներ Շուշիի ազատագրման օրը տոնելու յուրահատուկ տարբերակ էին գտել: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ նրանք Ռ.Օ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում մասնակցեցին արյունատվության ակցիայի: մանրամասն →

Եթե դատական համակարգն անկախ չլինի, որևէ ծառայություն արդյունավետ չի գործի. Արդարադատության նախարարի պատասխանը՝ պրոբացիոն ծառայության մասին հարցին
04.05.2015 Եթե դատական համակարգն անկախ չլինի, որևէ ծառայություն արդյունավետ չի գործի. Արդարադատության նախարարի պատասխանը՝ պրոբացիոն ծառայության մասին հարցին

Արդարադատության նախարարությունը վստահեցնում է, որ Հայաստանում պրոբացիոն* ծառայության ներդրման դեպքում այն ժամանակի ընթացքում կկայանա: Նախարարը վստահություն հայտնեց, որ եթե դատական համակարգն անկախ չլինի, ապա որևէ ծառայություն արդյունավետ գործել չի կարող: «Այդ դեպքում արդյունավետ գործել չի կարող ոչ միայն պրոբացիոն ծառայությունն, այլ նաև հետաքննության մարմինները: Դատավորների անկախությունից շատ բան է կախված»,- ասաց Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →