Նորություններ

Ինքնասպանությունները կանխելու համար պատգամավորն առաջարկեց ցանցապատել կամուրջները
29.04.2015 Ինքնասպանությունները կանխելու համար պատգամավորն առաջարկեց ցանցապատել կամուրջները

Այսօր ԱԺ-ում ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանն ուշադրություն հրավիրեց հանրապետությունում ինքնասպանությունների թվի աճի վրա: Պատգամավորը մտահոգություն հայտնեց, որ ժողովրդագրական լրջագույն խնդիրներ ունեցող մեր երկրում դա արդեն ազգային անվտանգության մարտահրավեր է: մանրամասն →

Պրոբացիոն ծառայության ներդրումը կնվազեցնի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը. Հովհաննես Մանուկյան
28.04.2015 Պրոբացիոն ծառայության ներդրումը կնվազեցնի քրեակատարողական հիմնարկների գերբնակեցումը. Հովհաննես Մանուկյան

«Պրոբացիոն ծառայության ինստիտուտի և դրա օգուտների մասին բազմաթիվ անգամ տարբեր քննարկումների ժամանակ խոսվել է, բայց այս օրերին մի կարևոր փուլի առջև ենք կանգնել, և, ամենայն հավանականությամբ, կառավարությունը մոտ օրերս կհաստատի պրոբացիոն ծառայության գործունեության վերաբերյալ մի կարևոր սկզբունքային փաստաթուղթ՝ հայեցակարգը, որը հիմք է հանդիսանալու հետագայում համապատասխան օրենսդրական բազան ձևավորելու համար»,-ասաց նախարարը: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը  մի շարք փաստաբանների հանձնել է ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի պարգևները
25.04.2015 Հովհաննես Մանուկյանը մի շարք փաստաբանների հանձնել է ՀՀ վարչապետի և Արդարադատության նախարարի պարգևները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամի շրջանավարտներին փաստաբանական գործունեության արտոնագրեր հանձնելու արարողությանը: Նախարարի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Օսմանյան կայսրությունում ուղիղ մեկ դար առաջ հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակը: Արդարադատության նախարարը ողջունել և երախտիքի խոսք է հայտնել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության համար Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից և այլ երկրներից Հայաստան ժամանած այն պետությունների ղեկավարներին, բարձրաստիճան պատվիրակություններին և փաստաբաններին, որոնք հայ ժողովրի կողքին են և միանում մեր արդարացի պահանջին: մանրամասն →

Փոխըմբռնման հուշագիր՝ Արդարադատության նախարարության և «AРМРОСС» իրավաբանների միության միջև
22.04.2015 Փոխըմբռնման հուշագիր՝ Արդարադատության նախարարության և «AРМРОСС» իրավաբանների միության միջև

Հովհաննես Մանուկյանը կարևորել է ՌԴ գործընկերների մասնակցությունը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների շրջանակում անցկացվող «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատասխանատվության միջազգային իրավական հիմնախնդիրները» գիտաժողովին և նշել, որ այն էական նշանակություն կունենա Հայոց ցեղասպանության պահանջատիրությունը միջազգային իրավական տեսնակյունից գրագետ և ճիշտ ձևակերպելու, դրանից բխող քայլերը որոշակիացնելու տեսանկյունից: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ
20.04.2015 Հովհաննես Մանուկյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 18-ին աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարը մարզային այցը սկսել է շրջայցով՝ աշխատանքային օրվա սկզբում այցելելով մարզկենտրոնի նոտարական գրասենյակ, ՔԿԱԳ տարածքային բաժին և պետական ռեգիստրի գործակալության տարածքային գրասենյակ: Շրջայցի ընթացքում նախարարն ու նրան ուղեկցող նախարարության պաշտոնատար անձինք զրուցել են հանրային ծառայությունների գրասենյակներ այցելած քաղաքացիների հետ, նրանցից հետաքրքրվել սպասարկման որակից և աշխատակիցների վերաբերմունքից: Հովհաննես Մանուկյանն առանձնազրույց է ունեցել և մի շարք հարցել քննարկել տարածքի նոտարների, ՔԿԱԳ բաժնի և պետական ռեգիստրի գործակալության աշխատակիցների հետ, ինչին հետևել են փաստաթղթաշրջանառության և տեխնիկական առանձին թերացումների անհապաղ վերացման, ինչպես նաև բնակչության տեղեկատվության մատչելիությանը նպաստող ճանաչողական նյութերի մշտական թարմացումները ապահովելու մասին հանձնարարականներ: մանրամասն →

«Նա կարող էր ցանկացած մտքի առողջ հատիկները գտնել»
17.04.2015 «Նա կարող էր ցանկացած մտքի առողջ հատիկները գտնել»

Ա1+»-ի հարցին ի պատասխան Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, որը շփվել ու աշխատել է նրա հետ, նա ասաց, որ դա բարդ հարց է, քանի որ պարոն Նազարյանը մեզ հետ չէ այլեւս եւ դժվար է կանխորոշել` նա ինչ կասեր, սակայն փորձեց այս կերպ պատասխանել. «Պարոն Նազարյանն ուներ մտքի այնպիսի ճկունություն, որ նրա համար որեւէ գաղափար, որեւէ միտք, որեւէ իդեա, որը կարող էր քննարկման առարկա դառնալ, չէր կարող միանգամից մերժվել: Նա մտածող մարդ էր, նա կարող էր ցանկացած միտք դարձնել անալիտիկ վերլուծության առարկա եւ փորձել դրանից ողջամիտ հատիկները, առողջ հատիկները գտնել»: մանրամասն →

16.04.2015 Այս պահին համաներման մասին հարցադրում գոյություն չունի. Հովհաննես Մանուկյան

Դեռևս հնարավոր չէ ասել՝ արդյո՞ք առաջիկայում համաներում սպասվում է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում հաճախակի դարձած համաներումներին և արդյոք դրանով չի լուծվում գերծանրաբեռնված կալանավայրերի խնդիրը։ մանրամասն →

Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակությանը
16.04.2015 Արդարադատության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ապրիլի 15-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի պատվիրակությանը (GRECO): Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել եվրոպական կառույցի հետ երկխոսությունն ու անդրադարձել կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Այդ համատեքստում նա կարևորել է ՀՀ նախագահի կարգադրությամբ հաստատված իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թթ ռազմավարական ծրագրով իրականացվող միջոցառումները: մանրամասն →

Ցմահ դատապարտյալը նույնականացման քարտ ստացավ և թոշակավորվեց
11.04.2015 Ցմահ դատապարտյալը նույնականացման քարտ ստացավ և թոշակավորվեց

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր նույնականացման քարտ է հանձնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտյալ Սողոմոն Քոչարյանին: Նախարարը նշել է, որ խնդրի մասին տեղեկացել է «Հետք»-ի խմբագրի բաց նամակից: Նամակը խնդրանք էր նախարարին լուծելու Սողոմոն Քոչարյանի անձնագիր ունենալու, զինվորական թոշակ ստանալու և բժշկական հետազոտություն իրականացնելու հարցերը: մանրամասն →

Արդարադատության նախարարը մասնակցել է Նոտարական ծառուղում իրականացվող ծառատունկին
11.04.2015 Արդարադատության նախարարը մասնակցել է Նոտարական ծառուղում իրականացվող ծառատունկին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր մասնակցել է Նոտարական ծառուղում իրականացվող ծառատունկին և անվանական ծառ տնկել: մանրամասն →

Բլոգ

Բռնության դեմ պայքարի մասին




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը