Նորություններ

Խտրականության դեմ պայքարի հաջողության համար պետք է սերմանել հանդուրժողականություն. Հովհաննես Մանուկյան
08.04.2015 Խտրականության դեմ պայքարի հաջողության համար պետք է սերմանել հանդուրժողականություն. Հովհաննես Մանուկյան

Հայաստանում մարդկանց նկատմամբ խտրականությունը վերացնելու համար պետք է հասարակության շրջանում հանդուրժողականություն սերմանել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը՝ Խտրականության արգելմանը նվիրված հետազոտությունների հանրային ներկայացմանը, որը իրականացրել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ ԵՄ-ի աջակցությամբ։ մանրամասն →

Արդարադատության նախարարը լսեց անարդարության մասին եւ արդարացի լուծում տվեց
07.04.2015 Արդարադատության նախարարը լսեց անարդարության մասին եւ արդարացի լուծում տվեց

Տիգրան Մեծ պողոտայի 10 շենքի պատին փակցվեց հայ ժողովրդական եւ գուսանական երգերի, ռոմանսների դասական կատարող, բացառիկ ժողովրդականություն վայելող երգչուհի Արաքսյա Գյուլզադյանի հուշատախտակը: Այս հասցեում երգչուհին ապրել է 1935-80թթ.: մանրամասն →

Համագործակցության հուշագիր Արդարադատության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության միջև
03.04.2015 Համագործակցության հուշագիր Արդարադատության նախարարության և Ազգային վիճակագրական ծառայության միջև

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանն այսօր համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Այն ուղղված է Ազգային վիճակագրական ծառայությանը քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից տվյալները թղթային տարբերակի փոխարեն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն և վերջինիս վիճակագրական տվյալների մասով հասանելիությունը ապահովելուն։ մանրամասն →

 Ես չեմ այն անձը, որը պետք է համաներման անհրաժեշտություն տեսնի. Հովհաննես Մանուկյան
03.04.2015 Ես չեմ այն անձը, որը պետք է համաներման անհրաժեշտություն տեսնի. Հովհաննես Մանուկյան

Այսօր` ապրիլի 3-ին, ՀՀ Արդարադատության նախարարությունը և Ազգային վիճակագրական ծառայությունը համագործակցության մասին հուշագիր ստորագրեցին: Այն ուղղված է ԱՎԾ ՔԿԱԳ միասնական էլեկտրոնային կառավարման համակարգից տվյալները թղթային տարբերակի փոխարեն էլեկտրոնային եղանակով տրամադրելուն և վերջինիս վիճակագրական տվյալների մասով հասանելիությունը ապահովվելուն: մանրամասն →

03.04.2015 «Այո, երկիրը պարտվել է, և ենթադրում եմ, որ այդ գործը եղել է այն ժամանակահատվածում քննված, երբ ես վճռաբեկ դատարանի նախագահ էի…»

Հովհաննես Մանուկյանն ասաց, որ պետք է կարողանանք դատական համակարգը բերել այնպիսի վիճակի, որպեսզի դատական սխալների հավանականությունը, մարդու իրավունքների խախտման դեպքերը լինեն շատ քիչ, և որ ամենաիդեալական համակարգում էլ լինում են դատական սխալներ. «Բայց մենք պիտի արդյունավետությունը բարձրացնելով գանք դատական սխալների նվազեցման, մինիմալիզացիայի, ուրիշ ձև չկա»։ մանրամասն →

Չենք կարող վայրենի մեխանիզմով դատավորից գանձել գումարներ՝ Եվրադատարանում պետության պարտվելու դեպքում. նախարար
03.04.2015 Չենք կարող վայրենի մեխանիզմով դատավորից գանձել գումարներ՝ Եվրադատարանում պետության պարտվելու դեպքում. նախարար

Նախարարը խորհուրդ տվեց ուսումնասիրել նույն եվրոպական երկրների օրինակը, որոնք ունեն տասնամյակներով կայացած ժամանակակից քաղաքակիրթ դատական համակարգ։ «Որևէ տեղ չեք տեսնի, որ դատավորից գանձում են գումարներ՝ Եվրոդատարանում պետության պարտվելու պատճառով, այնպես որ այս թեման ես առաջարկում եմ փակել»,-ասաց նա։ մանրամասն →

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հիմնադրման 21-ամյակը
01.04.2015 Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հիմնադրման 21-ամյակը

Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է բոլորին տոնի կապակցությամբ և նշել, որ Պետական ռեգիստրի գործակալությունը նախարարության՝ հանրային ծառայություններ մատուցող կարևորագույն ստորաբաժանումներից է: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացին
25.03.2015 Հովհաննես Մանուկյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի (ԳՔ) ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի հարցերով հատուկ բանագնաց պրոֆեսոր Միշել Կազաչկինին: Ողջունելով հյուրին՝ նախարարը նշել է, որ ծանոթ է նրա աշխատանքային գործունեությանը և պատրաստ է լսելու պրոֆեսորի ներկայացրած մեկնաբանությունները քրեակատարողական հիմնարկներում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կանխարգելման ու բուժման խնդիրների շուրջ: Միշել Կազաչկինը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ Տարածաշրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի դեմ պայքարում Հայաստանը առաջավոր դիրքերում է: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը հուսով է` կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում ընդդիմադիրներ կլինեն
19.03.2015 Հովհաննես Մանուկյանը հուսով է` կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում ընդդիմադիրներ կլինեն

Այս պահին ընթանում է Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ձևավորման պրոցեսը: Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտնեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նա նշեց, թե հուսով է, որ ընդդիմադիր պատգամավորները կլինեն Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովում: Նախարարն ասաց, որ համաձայն իր տեղեկությունների՝ համապատասխան խմբակցություններին հարցումներ են ուղարկվել, որպեսզի վերջիններս ներկայացնեն իրենց թեկնածուներին: / մանրամասն →

 Արդարադատության նախարարը հումորով է վերաբերվում «ռեժիմը խուճապի մեջ է» արտահայտությանը
19.03.2015 Արդարադատության նախարարը հումորով է վերաբերվում «ռեժիմը խուճապի մեջ է» արտահայտությանը

«Դատավորներին տարանջատել ու դասակարգել, թե ով որ կառավարության օրոք է աշխատել կամ որ նախագահի օրոք է աշխատել, դա ճիշտ չէ»,- ասաց արդարադատության նախարարը՝ հավելելով, որ հարցին ուրիշ կերպ պետք է մոտենալ և ստեղծել մեխանիզմներ, որ դատավորի վրա ազդեցության լծակները նվազագույնի հասցվեն»,- ասաց նա: մանրամասն →

Բլոգ

Բռնության դեմ պայքարի մասին




Ո՞րն է Հայաստանում կոռուպցիայի հիմնական պատճառը