Նորություններ

Նախարարն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ
18.03.2015 Նախարարն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն աշխատանքային շրջայցով ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում էր: Հիմնարկում նախարարը ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետ Արթուր Օսիկյանի ուղեկցությամբ նախարարն ուսումնասիրել է շենքային պայմանները, լրակազմը, ինչպես նաև՝ դատապարտյալների պահման պայմանները: Հովհաննես Մանուկյանն այցելել է նաև սննդի կազմակերպման տեղամաս: մանրամասն →

Արդարադատության նախարարը Արարատի մարզում էր
16.03.2015 Արդարադատության նախարարը Արարատի մարզում էր

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մարտի 14-ին աշխատանքային այցով Արարատի մարզում էր: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հետ առանձնազրույցից հետո նախարարն ընդունել է մարզի բնակիչներին, ովքեր ներկայացրել են իրենց հուզող խնդիրները: Դրանք, բացի արդարադատության ոլորտին առնչվողներից, վերաբերել են նաև սխալ քարտեզագրման հետևանքով առաջացած հողային խնդիրներին, մի շարք օրենքների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալուն, կենցաղային և սոցիալական բնույթի այլ հարցերի: Մարզի բնակիչներին լսելուց հետո նախարարը հանձնարարել է իր ենթականերին, նախարարության լիազորությունների շրջանակում, լուծումներ առաջարկել բարձրացված հարցերի վերաբերյալ: մանրամասն →

Վրաստանի հետ հուշագիր է ստորագրվել
09.03.2015 Վրաստանի հետ հուշագիր է ստորագրվել

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով՝ մարտի 6-7 Վրաստանում էր: Այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի արդարադատության նախարարությունները ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին: Հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են նոտարական համակարգի, իրավաբանական անձանց պետական գրանցման, դատական ակտերի հարկադիր կատարման և քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտներում: Նախարարները կարևորելով հուշագրի ստորագրումը՝ փաստել են, որ այն վերջին 15 տարիների առաջին համատեղ ծրագրային փաստաթուղթն է: մանրամասն →

ՀՀ Արդարադատության նախարարության պատվիրակությունը այցելեց Թբիլիսիի Հայոց եկեղեցի
09.03.2015 ՀՀ Արդարադատության նախարարության պատվիրակությունը այցելեց Թբիլիսիի Հայոց եկեղեցի

2015 թվականի մարտի 6-7-ին, երկօրյա աշխատանքային այցով Թբիլիսիում էր գտնվում ՀՀ Արդարադատության նախարարության պատվիրակությունը՝ նախարար պարոն Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ: Այցի շրջանակներում նախարար Հովհաննես Մանուկյանը, նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, միջազգային վարչության պետ Մարինա Տաշչյանը, մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը և նախարարի օգնական Մերի Գևորգյանը այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի և մոմեր վառեցին հայոց հինավուրց տաճարում: մանրամասն →

Հովհաննես Մանուկյան. Եթե դրական արդյունք չունենանք, նշանակում է՝ մենք լավ չենք աշխատել
05.03.2015 Հովհաննես Մանուկյան. Եթե դրական արդյունք չունենանք, նշանակում է՝ մենք լավ չենք աշխատել

«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կրում է խորհրդատվական բնույթ, չունի գործադիր ֆունկցիաներ և նորմատիվ որոշումներ կայացնելու իրավունք»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: մանրամասն →

Հայաստանն ու Լիտվան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը
05.03.2015 Հայաստանն ու Լիտվան խորացնում են արդարադատության ոլորտում համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարարությունները մարտի 5-ին կնքել են արդարադատության ոլորտում համագործակցության մասին Փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Յուոզաս Բեռնատոնիսը: մանրամասն →

«Ցմահ դատապարտյալ Մ. Ենոքյան» գրությունը կփոխվի «Ցմահ Ազատ Մ. Ենոքյան» բառերով
26.02.2015 «Ցմահ դատապարտյալ Մ. Ենոքյան» գրությունը կփոխվի «Ցմահ Ազատ Մ. Ենոքյան» բառերով

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից Տարօրինակ իրարանցում է «Նուբարաշենի» կլոր գերեզմանոցում՝ ցմահնների հարկաբաժնում: Բոլորը իրար են խառնվել: Նայում եմ «վալչոկից». լվանում են երկաթե դուռ, ճաղ, լուսամուտ, հատակ, ամեն ծակ ու ծուկ, վերանորոգում չաշխատող լուսարձակները: 19 տարի լինելով այստեղ՝ գիտեմ՝ եթե նման խառնաշփոթ է լինում, ուրեմն «վերևներից» մարդ է գալու (թեպետ բարձրաստիճան պաշտոնյաներն այստեղ հազվադեպ են գալիս): մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը` կայացված վճիռները վերանայելու, ՄԻԵԴ-ում Հայաստանի նկատմամբ բողոքարկումների և արդարադատության նկատմամբ վստահությունը վերականգնելու մասին
26.02.2015 Հովհաննես Մանուկյանը` կայացված վճիռները վերանայելու, ՄԻԵԴ-ում Հայաստանի նկատմամբ բողոքարկումների և արդարադատության նկատմամբ վստահությունը վերականգնելու մասին

Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը Newsline-ի հետ զրույցում անդրադարձավ պատիժը կրող անձանց գործերի վերաբացմանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Հայաստանի նկատմամբ տարվող բողոքներին և արդարադատության համակարգի նկատմամբ վստահության վերականգման համար արվող քայլերին: մանրամասն →

Արդարադատության նախարար. Մենք Համբիկ Սասունյանի պաշտպանների հետ ենք
25.02.2015 Արդարադատության նախարար. Մենք Համբիկ Սասունյանի պաշտպանների հետ ենք

Հայաստանի Արդարադատության նախարարությունը պատրաստ է քննարկել Համբիկ Սասունյանին Հայաստանին արտահանձնելու մասին խնդրանք ներկայացնելու հնարավոր տարբերակները: մանրամասն →

Հովհաննես Մանուկյանը «սատանայի պահով» համաձայն է Փաշինյանի հետ
25.02.2015 Հովհաննես Մանուկյանը «սատանայի պահով» համաձայն է Փաշինյանի հետ

Հարցին արձագանքելով՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ իրականում վիճակն այդքան էլ սարսափելի չէ: «Համաձայն չեմ Ձեզ հետ»,- հայտարարեց նախարարը: Նա նաև մեջբերեց վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ ՃՏՊ-ները նվազել են: «Առանձին վայրերում տեսախցիկներ են տեղադրվել, որոնց շնորհիվ երթևեկության խախտումների 85-90 տոկոսը նվազել է: Արագաչափերի տեղադրումով նվազել է նաև ՃՏՊ թիվը: Նվազել է նաև դրանց հետևանքով զոհերի թիվը՝ միայն մարզային կտրվածքով, օրինակ, 29 %-ով: Այդ թվերի պարզ վերլուծույթյունը հակառակն է փաստում»,- ասաց նախարարը: մանրամասն →