Ազատատենչ արցախցին կարողացավ այդ խառնակ, պատերազմական դժվարին ժամանակներում չկորցնել իր հավատը, ոգին, նա արժևորեց իր պապերից ժառանգած փոքրիկ, բայց թանկ, պատմությամբ ու մշակութապես հարուստ հողակտորը, այն մշակեց հայրենասիրական ոգով և իր հպարտ լեռներում շեփորեց անկախության հաղթական քայլերգը: